Սերխիո Գարսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերխիո Գարսիա
իսպ.՝ Sergio García de la Fuente
Սերխիո Գարսիան 2012 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սերխիո Գարսիա դե լա Ֆուենտե
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 9, 1983(1983-06-09)[1][2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Հասակ 174 սմ
Քաշ 72 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
Համար 9
Պատանեկան կարիերա
1995-2002 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2005 Իսպանիա Բարսելոնա 4 (0)
2004-2005   Իսպանիա Լևանտե 31 (7)
2005-2008 Իսպանիա Ռեալ Սարագոսա 90 (14)
2008-2010 Իսպանիա Ռեալ Բետիս 62 (21)
2010-2015 Իսպանիա Էսպանյոլ 145 (41)
2015-2017 Կատար Ալ-Ռայվան 49 (27)
2017-ներկա Իսպանիա Էսպանյոլ 33 (2)
Ազգային հավաքական
2003-ներկա Կատալոնիա Կատալոնիա 14 (9)
2008 Իսպանիա Իսպանիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 20, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 28, 2016

Սերխիո Գարսիա դե լա Ֆուենտե (հունիսի 9, 1983(1983-06-09)[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս իսպանական «Էսպանյոլի» և Կատալոնիայի ազգային հավաքականի կազմում։

Գարսիան հիմնականում հանդես է եկել Լա Լիգան ներկայացնող թիմերում։ Լա Լիգայի շրջանակներոմ Սերխոն մասնակցել է 331 հանդիպման և դարձել է 73 գոլի հեղինակ։ 2008 թվականին Գարսիան Իսպանիայի ազգային հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում Սերխիոն իր դեբյուտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին՝ «Բրյուգգեի» դեմ խաղում[4]։ Լա Լիգայի շրջանակներում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է 2003 թվականի սեպտեմբերի 3-ին՝ մասնակցելով «Սևիլյայի» դեմ խաղին, որն ավարտվել է 1-1 հաշվով[5]։

2004 թվականի հուլիսի 21-ին Գարսիան վարձավճարով տեղափոխվել է «Լևանտե»[6]։ Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 3-ին՝ «Մալյորկայի» դեմ խաղում[7]։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով։ Իր վերջին գոլը թիմի կազմում նա խփել է 2004 թվականի մայիսի 5-ին՝ «Ալբակետեի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-3 հաշվով[8]։

«Ռեալ Սարագոսա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Սերխիո Գարսիան տեղափոխվել է «Ռեալ Սարագոսա»։ Նա թիմի կազմում հանդես է եկել 2005-2008 թվականների ընթացքում։ Այդ ընթացքում նա մասնակցել է 90 հանդիպման և դարձել է 14 գոլի հեղինակ։

«Ռեալ Բետիս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սեպտեմբերի 1-ին Սերխիոն տեղափոխվել է «Ռեալ Բետիս»[9][10]։ Տրանսֆերն արժեցել է 10 միլիոն եվրո։

Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 27-ին՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-2 հաշվով՝ «Ռեալ»-ի հաղթանակով[11]։ Նա գոլի հեղինակ է դարձել նաև նոյեմբերի 16-ին կայացած «Ռասինգի» դեմ խաղում[12]։

2009-10 մրցաշրջանի ընթացքում Գարսիան դարձել է 12 գոլի հեղինակ[13]։

«Էսպանյոլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսին Սերխիո Գարսիան 5 տարվա պայմանագիր է կնքել «Էսպանյոլի» հետ։ Իր առաջին 15 խաղերի ընթացքում գարսիան չի կարողացել գոլ հեղինակել։ Իր առաջին գոլը նա խփել է 2011 թվականի հունվարի 9-ին՝ «Ռեալ Սարագոսայի» դեմ խաղում[14]։

2013 թվականի նոյեմբերի 24-ին Գարսիան հեղինակել է իր առաջին հեթ-տրիկը՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում, որն ավարտվել է 4-1 հաշվով[15]։

«Ալ-Ռայվան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Գարսիան տեղափոխվել է «Ալ-Ռայվան»[16]։ Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 11-ին՝ «Ալ-Սալիա»-ի դեմ խաղում։

Իր առաջին գոլը Գարսիան խփել է հոկտեմբերի 2-ին։ Նոյեմբերի 22-ին Գարսիան դարձել է դուբլի հեղինակ «Քաթար» ակումբի դեմ խաղում[17]։

Վերադարձ «Էսպանյոլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 16-ին 34-ամյա Սերխիո Գարսիան վերադարձել է «Էսպանյոլ»։ Նա թիմի հետ կնքել է 1 տարվա պայմանագիր։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Գարսիան իր դեբյուտը նշել է 2008 թվականի մայիսի 31-ին՝ Պերուի հավաքականի դեմ խաղում[18]։ Նա այդ խաղում փոխարինել է Դավիդ Սիլվային։

Գարսիան հանդես է գալիս նաև Կատալոնիայի ազգային հավաքականի կազմում։ Հավաքականի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2009 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Արգենտինայի ազգային հավաքականի դեմ խաղում։ Նա գոլի հեղինակ է դարձել նաև 2013 թվականի դեկտեմեբրի 30-ին կայացած կապե վերդեի հավաքականի դեմ խաղում[19]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաթարի չեմպիոն - 2015-16

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի չեմպիոն - 2008
  • Եվրոպայի չեմպիոն (Մ19) - 2002

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Barcelona dent Brugge hopes». UEFA. 2002 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  5. «Ronaldinho da sentido a la 'madrugá' catalana» [Ronaldinho gives meaning to the Catalan 'early getup']. El Mundo (Spanish). 2003 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Sergio Garcia jugará en el Levante UD esta temporada» [Sergio García will play for Levante UD this season] (Spanish). Levante UD. 2004 թ․ հուլիսի 21. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «El Levante cumple ante su afición tras vencer al Mallorca» [Levante get job done in front of their fans by beating Mallorca]. El Mundo (Spanish). 2004 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «El Albacete condena al Levante a sufrir hasta el final» [Albacete condemn Levante to suffer until the end]. El Mundo (Spanish). 2005 թ․ մայիսի 8. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Betis build with Sergio García». UEFA. 2008 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
  10. «Sergio García: "Poco a poco se puede estar más arriba"» [García: "Little by little we can move up in the ranks"]. Marca (Spanish). 2008 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Real Betis 1–2 Real Madrid». ESPN Soccernet. 2008 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
  12. «Real Betis 3–1 Racing Santander». ESPN Soccernet. 2008 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
  13. «Pasado, presente y futuro en el gol del Betis» [Past, present and future in Betis' goal]. ABC (Spanish). 2017 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2018-07-02-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Quixano, Jordi (2011 թ․ հունվարի 10). «El Espanyol baila al Zaragoza» [Espanyol dance against Zaragoza]. El País (Spanish). Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «El Espanyol golea al Rayo con un triplete de Sergio García» [Espanyol thrash Rayo with a hat-trick from Sergio García]. La Vanguardia (Spanish). 2013 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Sergio García marxarà al Qatar» [Sergio García will go to Qatar] (Catalan). RCD Espanyol. 2015 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Al Rayyan thrash Qatar SC 9–0 to register record win». Gulf Times. 2015 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  18. «España-Perú (2–1): Un ensayo poco convincente» [Spain-Peru (2–1): A hardly convincing trial] (Spanish). Huelva Información. 2008 թ․ հունիսի 1. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Catalonia – Cape Verde: Catalonia claim victory with eight FC Barcelona players (4–1)». FC Barcelona. 2013 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերխիո Գարսիա» հոդվածին։