Սերժի՛կ, հեռացի՛ր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանրահավաք Հայաստանում 2008 թվականին

«Սերժի՛կ, հեռացիր», Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների հայկական ընդդիմության հիմնական և գլխավոր քաղաքական կարգախոսը, որը լայն տարածքում է ունեցել 2009 թվականին, երբ լրացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման մեկ տարին[1][2]։

Սկզբնական շրջանում քաղաքական այս կարգախոսը կիրառվել է հայկական Հայ Ազգային կոնգրես կուսակցության կազմակերպած միտինգի ժամանակ[3][4], սակայն դրանից հետո լայն տարածում է գտել այլ կուսակցությունների, ինչպես նաև շարքային քաղաքացիների շրջանում՝ անկախ կուսակցական պատկանելությունից[5]։ Այս կարգախոսով են սկսել առաջնորդվել նաև Արցախյան պատերազմի մի շարք վետերաններ[6][7]։

«Սերժիկ, հեռացի՛ր» արտահայտությունը նույնիսկ կիրառվում է Հայկական սփյուռքում։ Կան բազմաթիվ դեպքեր, երբ ցույցեր են կազմակերպվել այն երկրներում, որտեղ աշխատանքային այց է կատարել Հայաստանի Հանրապետության նախագահը։ Նման ցույցեր են տեղի ունեցել Ստրասբուրգում[8], Պրահայում[9], Փարիզում[10] և Լոս Անջելեսում։

Ըստ Հայաստանի վիճակագրության ազգային կենտրոնի նախագահ Մանվել Սարգսյանի՝ «Սերժի՛կ, հեռացիր»-ը ձեռք է բերել համընդհանուր բնույթ[փա՞ստ]: «Սերժի՛կ, հեռացի՛ր» արտահայտությունը լայնորեն կիրառվել է նաև Հայկական թավշյա հեղափոխության քաղաքացիական անհնազանդությունների ընթացքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Новости-ARMENIA Today-«Сержик, уходи!» – в Ереване пресечена акция протеста». armtoday.info. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  2. «Невыносимая легкость лозунга «Сержик, уходи»». Lragir.am (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  3. «Սերժի՛կ, հեռացի՛ր». ՀԱԿ–ը պայթեցրեց իշխանական բոլոր պրոյեկտները
  4. «report.am». report.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  5. ««Сержик, уходи» на митинге против обязательной накопительной пенсионной системы в Ереване | Epress.am». Epress.am (ռուսերեն). 2014 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  6. ««Սերժի՛կ, մնա՛» կամ հեքիաթ «Բարի Սերժի և չար չինովնիկների» մասին». 7or.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  7. Լևոն Զուրաբյան. «Հետաքրքիր բան է պատահել, մարդիկ ասում էին՝ «մի՛ դարձեք Սերժիկի շներ»
  8. Ստրասբուրգում գոռում են՝ «Սերժիկ հեռացիր»
  9. «Новости-ARMENIA Today-Армяне Чехии встретили Сержа Саргсяна акциями протеста». www.armtoday.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  10. «Армения продемонстрировала Европе истинное лицо». Day.Az (ռուսերեն). 2013 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.