Սերը տևում է երեք տարի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերը տևում է երեք տարի (այլ կիրառումներ)
Սերը տևում է երեք տարի
ֆր.՝ L'amour dure trois ans
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական2011
Պրեմիերա10 դեկտեմբերի, 2011
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՖրեդերիկ Բեգբեդեր
ՊրոդյուսերԱլեն Կրյուգեր
Մայք Ջենթիլե
Սցենարի հեղինակՖրեդերիկ Բեգբեդեր
ԴերակատարներԳասպար Պրուստ
Լուիզա Բուրգուեն
Ջոի Ստար
Ջոնաթան Լամբեր
Ֆրեդերիկ Բել
ՕպերատորԻվ Կապ
ԵրաժշտությունՄարտին Ռապենո
Պատմվածքի վայրՓարիզ
ԿինոընկերությունAKN Productions
Տևողություն98 րոպե
IMDbID 1638328

Սերը տևում է երեք տարի, ֆրանսիական ֆիլմ, Ֆրեդերիկ Բեգբեդերի համանուն վեպի էկրանավորումը։ Ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի դեկտեմբերի 10-ին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Մարոնեն գրաքննադատ է։ Նա բաժանվել է կնոջից ու համոզված է, որ սերն ապրում է ընդամենը երեք տարի։ Նա անգամ ձևակերպել է իր օրենքը. սկզբում ձեր կյանքը լուսավոր ու հրաշալի է, երկրորդ տարում դուք սկսում եք նայել այլ կանանց, իսկ երրորդ տարում ձեր կինը հեռանում է ձեզնից, իսկ դուք սկսում եք գիրք գրել այդ ամենի վերաբերյալ։ Այլ կերպ ասած՝ «Առաջին տարում մենք կահույք ենք գնում, երկրորդ տարում այն տեղափոխում ենք, իսկ երրորդ տարում` կիսում...»։ Սակայն Ալիսի հետ հանդիպումը փոխում է Մարկի հայացքները. նա սիրում է և երջանիկ է, բայց գիրքն արդեն տպագրվել է և մեծ ճանաչում է վայելում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գասպար Պրուստ - Մարկ Մարոնե
  • Լուիզա Բուրգուեն - Ալիսա
  • Ջոի Ստար - Ժան-Ժորժ
  • Ջոնաթան Լամբեր - Պիեռ
  • Ֆրեդերիկ Բել - Կատի
  • Նիկոլյա Բեդո - Անտուան
  • Էլիզա Սենաուի - Անն
  • Տոմա Ժուանե - սերֆինգի մարզիչ
  • Աննի Դյուպրե - Մարկի մայրը
  • Վալերի Լեմերսե - Ֆրանչեսկա Վերնեսի, հրատարակիչ
  • Արիան Մասնե - քամեո
  • Մարկ Լևի - կամեո
  • Միշել Լեգրան - կամեո
  • Ֆրեդերիկ Բեգբեդեր - ռուս զինվոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]