Սերեբրո (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերեբրո
«Սերեբրո» խումբը 2010 թվականին (Անաստասիա Կորպովա, Ելենա Տամնիկովա, Օլգա Սերյաբկինա)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունСеребро
SEREBRO
ԵրկիրՄոսկվա,Ռուսաստան Ռուսաստան
Ժանրերփոփ, էլեկտրո-փոփ
Գործունեություն2006
Լեյբլ«Монолит Рекордс» (ԱՊՀ)
«Columbia Records» (Եվրոպա)[1]
ԿապվածՄաքսիմ Ֆադեև
Պարգևներ
Կայքserebro.su
Նախկին անդամներ
Ելենա Տեմնիկովա (2007-2014 թվականներ)
Մարինա Լիզորկինա (2007-2009 թվականներ)
Անաստասիա Կարպովա (2009-2013 թվականներ, 2014 թվական)
Օլգա Սերյաբկինա
Դարյա Շաշինա
Պոլինա Ֆավորսկայա
 Serebro Վիքիպահեստում

«Սերեբրո» (անգլ.՝ «SEREBRO», ռուս.՝ «Серебро»), ռուսական կանանց փոփ-խումբ, ստեղծված 2006 թվականին ռուսական երաժշտական պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևի կողմից։ Խմբի կազմի մեջ են մտնում Օլգա Սերյաբկինան, Դարյա Շաշինան և Պոլինա Ֆավորսկայան։ Օլգա Սերյաբկինան նաև հանդիսանում է խմբի երգերի տեքստերի հեղինակը։ Առաջին հանրային ելույթը կայացել է «Եվրատեսիլ 2007» երգի մրցույթի եզրափակիչում, որտեղ Սերեբրո-ն զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ «Song #1» երգով։

Ստեղծման պահից խումբը թողարկել է երկու ստուդիական ալբոմ՝ «ОпиумRoz» և «Mama Lover»: Նաև խումբը թողարկել է տասներեք սինգլներ, որոնցից հինգը գլխավորում էին ռուսական հիթ-շքերթները։ Խումբը նվագում է միանգամից մի քանի ոճերում, այնպիսիք, ինչպիսիք են փոփ, փոփ-ռոք, եվրոփոփ, թրիպ-հոփ և էլեկտրո-փոփ։

Մինչ խումբը[խմբագրել | խմբագրել կոդը]


Սերեբրո խմբի առաջին կազմի անդամները
Ելենա Տեմնիկովա, Օլգա Սերյաբկինա
և Մարինա Լիզորկինա

  • Օլգա Սերյաբկինա (ռուս.՝ Ольга Серябкина, ծնվել է 1985 թվականի ապրիլի 12-ին, Մոսկվայում), 7 տարեկան հասակից զբաղվել է պարահանդեսային պարերով, հանդիսանում է սպորտի վարպետության թեկնածու։ Մասնակցել է բազմաթիվ պարային մրցույթների։ Ավարտել է «Արվեստի դպրոց»՝ որպես «էստրադային կաիտարող»։ Հանդիսանում է պրոֆեսիոնալ թարգմանչուհի անգլերեն և գերմաներեն լեզուներից։ Աշխատել է բեկ-վոկալուհի Ֆադեևի խնամալ Իրակլիի մոտ, որտեղ էլ ծանոթացել է Ելենա Տեմնիկովայի հետ։ Նաև գրում է երգերի տեքստեր «Սերեբրո» խմբի և Ֆադեևի այլ նախագծերի համար։
  • Դարյա Շաշինա (ռուս.՝ Дарья Шашина, ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 1-ին, Նիժնի Նովգորոդում), անցյալում Գլինսկու անվան Նիժնի Նովգորոդի պետական կոնսերվատորիայի ուսանողուհի, «երաժշտական թատրոնի դերասանուհի» բաժանմունքում։ Ավարտել է երադշտական դպրոցը երկու դասարաններում՝ ջութակ և դաշնամուր։ Մանուկ ժամանակ սովորել է Անգլիայում։ 2012 թվականից ապրել է ԱՄՆ-ում, որտեղ ուսանել է վոկալի և լեզուների կուրսերում։
  • Պոլինա Ֆավորսկայա (ռուս.՝ Полина Фаворская, ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 21-ին), ավարտել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի «Գովազդի և pr» բաժանմունքը, 2010 թվականից հանդիսանում է Մաքսիմ Ֆադեևի պրոդյուսերական կենտրոնի հաստիքային արտիստ, նախկինում «Արձակուրդներ Մեքսիկայում 2» շոուի մասնակից[2][3]

Նախկին մասնակիցներ

  • Մարինա Լիզորկինա (ռուս.՝ Марина Лизоркина, ծնվել է 1983 թվականի հունիսի 9-ին, Մոսկվայում), ավարտել է էստրադա-ջազային ակադեմիան։ «Ֆորմուլա» խմբի նախկին մենակատարուհի, որի հետ միասին ձայնագրել է մի քանի երգ ռուսական «դատապարտված է աստղ լինելու» («Обречённая стать звездой») սերիալի համար։ «Սերեբրո» ընկել է ըստ հայտարարության։
  • Ելենա Տեմնիկովա (ռուս.՝ Елена Темникова, ծնվել է 1985 թվականի ապրիլի 18-ին, Կուրգանում), 2003 թվականին մասնակցություն էր ունենում «Առաջին ալիք»«Աստղերի ֆաբրիկա 2» երաժշտական նախագծում, որտեղ էլ ծանոթանում է Մաքսիմ Ֆադեևի հետ, ով նախագծի գլխավոր պրոդյուսերն էր։ «Աստղերի ֆաբրիկա»-ում Ելենան զբաղեցնում է երրորդ տեղը, որից հետո պայմանագիր է ստորագրում Մաքսիմ Ֆադեևի և «Մոնոլիտ Ռեկորդս» լեյբլի հետ։ Մասնակցել է «Վերջին հերոս» («Последний герой») նախագծին, ինչպես նաև մենակատարել է «Օդանավակայան» («Аэропорт») մյուզիքլում։ Լենան ձայնագրել է երկու երգ՝ «Վազիր» («Беги») և «Գաղտնիք» («Тайна»), որից հետո որոշել է ավարտել մենակատարային կարիերան, որովհետև, ըստ նրա խոսքերի, նա իրեն տեսնում էր միայն կանանց խմբում։
  • Անաստասիա Կարպովա (ռուս.՝ Анастасия Карпова, ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 2-ին, Բալակովոյում), մանկությունից հետաքրքրվել է երաժշտությամբ, սակայն որոշել է իրեն նվիրել բալետին։ Նաև հաճախել է երգեցողության դասերին, որից հետո որոշել է սկսել երգչուհու կարիերա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի առաջին կազմի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սերեբրո» խմբի ստեղծող Մաքսիմ Ֆադեև 2007 թվականին

Նրանից հետո, երբ «Սերեբրո»-ի ապագա մենակատարուհի Ելենա Տեմնիկովան մասնակցություն է ունենում «Աստղերի ֆաբրիկա» նախագծի երկրորդ եթերաշրջանին, նա սկսում է համագործակցել պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևի հետ։ Աշխատանքի ընթացքում Լենան որոշում է չսկսել մենակատարային կարիերա, այլ ձևավորել կանանց խումբ, կազմված առավելապես երեք անդամից։

Չորս տարի մենք Ֆադեևի հետ փնտրում էինք մեր ուղղությունը, անկրկնելի ոճը և մեկ տարի առաջ մտածեցինք նախագիծ, որը Ֆադեևը անվանեց «Սերեբրո»[4]
- -Ելենա Տեմնիկովան «Հանգստացիր» ամսագրին տված հարցազրույցում, 2007 թվական

2005 թվականից սկսվում է խմբի ապագա մենակատարուհիների փնտրտուքը։ Օլգա Սերյաբկինան բեկ-վոկալիստուհի էր աշխատում Ֆադեևի խնամակալ Իրակլիի մոտ, որտեղ էլ նա ծանոթանում է Լենա Տեմնիկովայի հետ։ Ձևավորվում է ընկերություն և Լենան Օլգային հրավիրում է խմբում լսումների։ Խմբի երրորդ անդամին՝ Մարինա Լիզորկինային, Մաքսիմ Ֆադեևը գտնում է համացանցում։ 2006 թվականին խումբը վերջնականապես ձևավորվում է և սկսում է փորձեր անել։ Առաջին սինգլի թողարկումը նախատեսված էր 2008 թվականին, իսկ մինչ այդ խումբը պետք է փորձեր կատարեր և նյութ ձայնագրել ստուդիայում։

2007 թվական. «Եվրատեսիլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սերեբրո» խումբը «Եվրատեսիլ» մրցույթում, 2007 թվական

2007 թվականին «Առաջին ալիք»-ի պրոդյուսերներից մեկը խնդրում է Մաքսիմ Ֆադեևին ցույց տալ թե ինչի վրա է նա տվյալ պահին աշխատում։ Ֆադեևը տալիս է լսելու «Song #1» երգի տնային տարբերակը։ Մի քանի օր անց Ֆադեևին զանգահարում են և ասում, որ ցանկանում են աղջիկներին «կենդանի» տեսնել, «Եվրատեսիլ 2007» երգի մրցույթի ազգային ընտրությունում։ Ընտրությունը կայանում է մարտի 10-ին, հանձնաժողովի միաձայն որոշումով որոշվում է, որ «Եվրատեսիլ» է մեկնում բոլորին անհայտ «Սերեբրո» խումբը, իսկ մարտի 14-ին երգի ստուդիական տարբերակը եթեր է դուրս գալիս «Եվրոպա Պլյուս»-ի եթերում։ Հետագայում նկարահանվում է տեսահոլովակ, որից դրվագներ օգտագործվում են «Առաջին ալիք»-ում «Եվրատեսիլ»-ի գովազդի համար։

«Սերեբրո»-ն Հելսինկիում, «Եվրատեսիլ 2007» մրցույթի ժամանակ

Ըստ «Եվրատեսիլ 2006»-ի արդյունքների, որում Դիմա Բիլանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, «Սերեբրո»-ն անցնում է եզրափակիչ, չմասնակցելով կիսաեզրափակիչին։ Մրցույթի եզրափակիչը, որը կայանում է 2007 թվականի մայիսի 12-ին, Հելսինկիի «Hartwall Areena» մարզա-ժամանցային համալիրում, համընկնում է եռյակի առաջին հրապարակային ելույթի հետ։ Աղջիկները ելույթ էին ունենում 15 համարի տակ և հանդիսատեսի քվեարկության արդյունքում հավաքում են 207 միավոր և զբաղեցնում երրորդ հորիզոնականը, զիջելով Սերբիայի ներկայացուցիչ Մարիա Շերիֆովիչին՝ «Աղոթք» («Молитва») երգով և Ուկրաինայի ներկայացուցիչ Վերկա Սերդյուչկային՝ «Dancing Lasha Tumbai» երգով։

2007-2008 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի հաջող մեկնարկը նրան դարձնում է հանրաճանաչ ոչ միայն Ռուսաստանում, այլև մի ամբողջ շարք եվրոպական երկրներում։ Նորամուտային «Song #1» սինգլը գլխավորում է ռուսական ռադիոհիթ-շքերթը և մտնում է Շվեդիայի, Դանիայի, Շվեյցարիայի, Լատվիայի և Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ-շքերթները։ 2007 թվականի հունիսին թողարկվում է երգի ռուսական տարբերակը՝ «Երգ № 1» («Песня № 1»)։ Նույն տարում հրապարակավ կատարվում են «Սերեբրո» խմբի ևս երկու նոր երգեր՝ «Շնչիր» («Дыши») լիրիկական բալադը, որի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվում, ինդպես նաև «Ինչն է քո խնդիրը» («Whats Your Problem»), անգլալեզու երգ փոփ-ռոք ոճում։ Ըստ 2007 թվականի արդյունքների, «Սերեբրո»-ն հաղթանակ է տանում «Տարվա նորամուտ» անվանակարգում, «MTV Russia Music Awards» մրցանակաբաշխության արարողության ժամանակ, ինչպես նաև նույնատիպ անվանակարգում «ZD Awards» մրցանակաբաշխությունում։ «World Music Awards» Միջազգային երաժշտական մրցանակաբաշխությունը խմբին ճանաչում է տարվա ամենավաճառվող խումբը ռուսական երաժիշտների մեջ։ Խումբն անվանվում է «Տարվա հայտնություն» «КоммерсантЪ» թերթի ռեյտինգում, ինչպես նաև, նշվում է «Նոր երգեր գլխավորի մասին», «Ոսկե Գրամոֆոն» և «Տարվա երգ» մրցանակաբաշխություններում։

2008 թվականի գարնանը երկրի առաջատար ռադիոկայանների պարբերականության մեջ է ընկնում խմբի նոր երգը՝ «Օփիում» («Опиум»)։ Տեսահոլովակի ռեժիսորն է դառնում խմբի պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը։ Նաև ձայնագրվում է երգի անգլալեզու տարբերակը՝ «Why»: 2008 թվականի նոյեմբերին սկսվում է «Խոսիր, մի լռիր» («Скажи, не молчи») նոր երգի պարբերականությունը, իսկ դեկտեմբերին այն գլխավորում է ռուսական ռադիո հիթ-շքերթը[5], դառնալով խմբի երրորդ ռադիոսինգլը, որը հասնում է հիթ-շքերթի բարձունքը և չորրորդ սինգլը անընդմեջ վերին եռյակում, քանի որ «Շնչիր» երգը հասնում է երկրորդ հորիզոնական։ Նաև այդ սինգլը 13 շաբաթ անընդմեջ գլխավորում է ռուսական ռադիո հիթ-շքերթը։ 2008 թվականի նոյեմբերին, «MTV Russia Music Awards» մրցանակաբաշխությունում, որտեղ «Սերեբրո»-ն ճանաչվում է «Լավագույն խումբ», աղջիկները կատարում են «Sound Sleep» նոր երգը։

«ОпиумRoz»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի ապրիլի 25-ին թողարկվում է «Սերեբրո»-ի նորամուտային ալբոմը՝ «ОпиумRoz», որի մեջ ընդգրկվում են 11 տրեկներ։ Նրանց շարքում են արդեն հայտնի «Song #1», «Շնչիր», «Օփիում», «Խոսիր, մի լռիր» երգերը, եռյակի անդամների մենակատարային կատարումները, ինչպես նաև անգլալեզու տրեկներ։ Երկրի առաջատար երաժշտական հրատարակությունները, մասնավորապես, «Billboard» համաշխարհային անվանումով հեղինակավոր ամսագիրը, «Սերեբրո» խմբի նորամուտային ալբոմը անվանում են «տարվա ամենասպասելի ռելիզը»։ Ալբոմի շնորհանդեսը, որին կարող էր ներկա գտնվել յուրաքանչյուր ցանկացող, կայանում է Պոկլոննի լեռան վրա։ Այդ օրը եռյակի ելույթը այցելում է մոտավորապես 70 հազար հանդիսատես[6]։

2009-2011 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստասին Կարպովան, ով խմբում փոխարինում է Մարինա Լիզորկինային

2009 թվականի հունիսին խումբը լքում է Մարինա Լիզորկինան և նրան փոխարինում է նոր մենակատարուհի՝ Անաստասին Կարպովան։ Նոր կազմով «Սերեբրո»-ն ձայնագրում է «Քաղցր» («Сладко», «Like Mary Warner») նոր երգը, որի տեքստի հեղինակ է դառնում եռյակի անդամ Օլգա Սերյաբկինան։ Առաջին օրերի ընթացքում «Tophit» պորտալում երգը բեռնում են ռեկորդային քանակի ռադիոկայաններ[7]։

Սեպտեմբերին «Քաղցր»-ը ընկնում է հեղինակավոր «Moskva.fm» համացանցային ռեսուրսի «100 ամենապարբերական երգեր» հիթ-շքերթի առաջին հորիզոնականը և հասնում է «Top Hit 10 Weekly», «10 Audience Choice» և «10 Moscow Weekly» հիթ-շքերթների գագաթնակետին։

2009 թվականի դեկտեմբերին համացանցում լուրեր են տարածվում այն մասին, որ խմբի մենակատարուհի Ելենա Տեմիկովան լքում է խումբը[8]։ Հեռանալու վարկածներից մեկն է հանդիսանում սիրավեպը երգահան Արտեմ Ֆադեևի, պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևի հարազատ եղբոր հետ, ով ստիպում է Ելենաին հրաժարվել խմբում հետագա աշխատանքներից[9]։ Նոյեմբերի 30-ին խմբի պաշտոնական կայքում հայտարարվում է քասթինգ մենակատարուհու տեղի համար[10]։ Սակայն մենակատարուհու փոփոխության մասին պաշտոնական հայտարարություն չի հետևում[11]։ Խումբը շարունակում է աշխատանքները նախկին կազմով՝ Ելենա Տեմնիկովա, Օլգա Սերյաբկինա և Անաստասիա Կարպովա։

2009 թվականի վերջին «Սերեբրո»-ն երրորդ անգամ անընդմեջ արժանանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակին՝ «Խոսիր, մի լռիր» հիթի համար, իսկ «Քաղցր» երգը նշվում է «Տարվա երգ» մրցանակով։ Նաև խումբը ելույթ է ունենում «Լավագույն երգեր» համերգում, որտեղ նշվում է նրանց «Քաղցր» հիթը։

2010 թվականի ապրիլի 19-ին խումբը ձայնագրում է նոր սինգլ՝ «Ժամանակը չէ» («Не время»)։ Իսկ մայիսի 26-ին այդ երգի վրա թողարկվում է նույնանում հոլովակը։ Հոլովակը տասնում է երկրի երաժշտական հեռուսաալիքների հիթ-շքերթների գագաթնակետերը։ Օգոսիոսի 4-ին ներկայացվում է երգի անգլերեն տարբերակը՝ «Sexing U»: Օգոստոսին խումբը, որպես հյուր, հանդես է գալիս «Նոր Ալիք 2010» փառատոնում, Դավիդ Թուխմանովի ստեղծագործական երեկոյի ընթացքում, որտեղ կատարում է «Բարի գիշեր» («Good Night», «Доброй ночи») երգի իր տարբերակը։

Սեպտեմբերին «Սերեբրո» խումբը անվանակարգվում է «MTV EMA 2010» հեղինակավոր մրցանակին։ Իսկ հոկտեմբերին խումբը անվանակարգվում է «ОЕ Video Music Awards 2010» երաժշտական մրցանակաբաշխության միջազգային արարողությանը՝ հինգ անվանակարգում։ Քվեարկության արդյունքում «Սերեբրո»-ն արժանանում է մրցանակի «Best International Video» անվանակարգում՝ «Ժամանակը չէ» հոլովակի համար։

2010 թվականի նոյեմբերին թողարկվում է «Billboard» ամսագրի ռուսական հրատարկչության համարը՝ «Սերեբրո» խմբի շապիկի վրա լուսանկարով[12]։ 2010 թվականի նոյեմբերի 1-ին, «Tophit» պորտալում կայանում է խմբի «Եկեք բռնենք ձեռքերը» («Давай держаться за руки») նոր սինգլի պրեմիերան։ Դեկտեմբերին «Սերեբրո»-ն կրկին մասնակցություն է ուենում «Տարվա երգ» փառատոնին, իսկ Օլգա Սերյաբկինան արժանանում է «Տարվա երգ 2010» մրցանակին, որպես «Ժամանակը չէ» և Յուլիա Սավիչևայի «Մոսկվա-Վլադիվոստոկ» երգերի տեքստերի հեղինակ։

«Mama Lover»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 30-ին Սերեբրո խումբը «Europa Plus Live» փառատոնում ներկայացնում է իր նոր «Mama Lover» երգը։ Օգոստոսի 5-ին կայանում է տրեկի բացառիկ պրեմիերան «Love Radio» և «DFM» ռադիոկայաններում։ Այնուհետև թողարկվում է երգի ռուսալեզու տարբերակը՝ «Մամա Լյուբա» («Мама Люба») անվանումով։

2011 թվականի սեպտեմբերի 15-ին «Ello» պորտալում կայանում է «Մամա Լյուբա» երգի հոլովակի պրեմիերան, որը դառնում է YouTube-ի հիթը[13]։ Չորս օրվա ընթացքում այն հավաքում է ավելի քան 280 հազար դիտում, 10 օրվանից պակաս ժամանակում դիտումների քանակը անցնում է մեկ միլիոնը։ «Մամա Լյուբա» երգը գլխավորում է ամենավաճառվող թվային տրեկների տիթ-շքերթը Ռուսաստանում, ըստ «2М» և «Lenta.ru» ընկերությունների տվյալների[14], 9 շաբաթ անընդմեջ զբաղեցնում է առաջին տեղը ԱՊՀ ռադիոլսողների հայտերի հիթ-շքերթում (Tophit Топ-100 ըստ հայտերի)[15], մտնում է Իսպանիայի, Իտալիայի, Բելգիայի, Չեխիայի պաշտոնական հիթ-շքերթների մեջ[16][17]։ Մայիսն խումբը ուղևորվում է պրոմո-շրջագայության Եվրոպայի երկրներով, աղջիկները այցելում են Իտալիա, Ֆրանսիա և Իսպանիա, որտեղ մասնակցում են հեռուստաշոուի, ռադիոհաղորդումների, հարցազրույց են տալիս տեղական հրատարակություններին և մասնակցում են ֆոտոսեսիաների։ 2012 թվականի հունիսի 19-ին Եվրոպայում թողարկվում է «Mama Lover» դեբյուտային անգլալեզու ալբոմը, որը «պլատինե» է դառնում Իտալիայում վաճառքի արդյունքում։ Ըստ խմբի մենակատարուհիների խոսքերի, ալբոմը նախատեսված է Եվրոպայի երկրներում ռելիզի համար և Ռուսաստանում այն չի թողարկվի[18]։ Օգոստոսին խումբը առաջատարն է դառնում «RU TV» հառուստաալիքի երաժշտական մրցանակներին անվանակարգումների քանակով և սեպտեմբերի 29-ին խումբն արժանանում է այդ մրցանակաշխության մրցանակին «Լավագույն երաժշտական տրեկ» անվանակարգում՝ «Մամա Լյուբա» երգի համար։ Նաև սեպտեմբերին հայտնի է դառնում, որ աղջիկները անվանակարգված են «MTV EMA» մրցանակին՝ «Լավագույն ռուսական արտիստ» անվանակարգում։

2012 թվական-ներկա ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերին «Սերեբրո» խումբն այցելում է Մեքսիկա, ելույթ է ունենում El Gran Concierto խոշոր համերգում, ինչպես նաև մասնակցություն է ունենւմ «Արձակուրդներ Մեքսիկայում» ծրագրի նկարահանումներին։ 2012 թվականի հոկտեմբերի 4-ին իտալական EGO լեյբլի պաշտոնական ալիքում կայանում է «Gun» երգի հոլովակի պրեմիերան։ Հոլովակն իր առաջին մեկ միլիոն դիտումը հավաքում է արդեն 8 օր անց։ «Gun» սինգլը, որի պրեմիերան Իտալիայում կայանում է 2012 թվականի սեպտեմբերի 29-ին, դառնում է «պլատինե», վաճառելով ավելի քան 30 հազար կրկնօրինակ։ Հոկտեմբերի 11-ին խումբը թողարկում է «Mama Lover» ալբոմի ռուսական հրատարակչությունը։ Տրեկ-կազմը Եվրոպական հրատարակչությունից տարբերվում է միայն «Gun» երգի ռուսալեզու տարբերակով՝ «Տղա» («Мальчик»)։ Նոյեմբերի 4-ին, «Երեկոյան Ուրգանտ» (ռուս.՝ «Вечерний Ургант») ծրագրում, «Սերեբրո»-ն կատարում է «Paradise» երգը, «Mama Lover» ալբոմից։ Դեկտեմբերին հայտնի է դառնում, որ «Սերեբրո» խումբը անվանակարգված է «World Music Awards 2012» մրցանակին՝ «Լավագույն խումբ» անվանակարգում։ Տարվա վերջին աղջիկները մասնակցութուն են ունենում «Կարմիր Աստղ» հիթ-շքերթի ամփոփիչ համերգում և արժանանում են պատվոգրի «Մամա Լյուբա» երգի համար։

2013 թվականի փետրվարի 14-ին, «Big Love Show 2013»-ում խումբը ներկայացնում է նոր երգ՝ «Sexy Ass», ապագա ալբոմից։ Փետրվարի վերջին խումբը հպայմանագիր է ստորագրում ճապոնական «EMI» լեյբլի հետ։ Մարտի 19-ին սկսվում է Ճապոնիայում խմբի պրոմո-շրջագայությունը, իսկ մարտի 20-ին Տոկիոյում խումբը ներկայացնում է «Mama Lover - SEREBRATION!» ալբոմի ճապոնական հրատարակչությունը։ Մայիսի 14-ին, TopHit պորտալում, կայանում է «Քիչ է քեզ» («Мало тебя») նոր սինգլի պրեմիերան։ Տրեկը տեղ է զբաղեցնում Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի և Լեհաստանի հիթ-շքերթներում։ Հունիսի 10-ին, «EGO»-ի ալիքում, ներկայացվում է «Mi Mi Mi» երգի նոր հոլովակը։ Սինգլն առաջացնում է աշխարհում հանրաճանաչության երկրորդ «ալիքը»։ Պրեմիերայից հետո երեք ամսից քիչ ժամանակահատվածում տեսահոլովակը գերազանցում է 15 000 000 դիտման նիշը[19]։ Սինգլը հիթ է դառնում Իտալիայում և սերտիֆիկացվում է որպես «ոսկե»։ Տրեկը հասնում է Լեհաստանում ամենաբեռնվող երգերի երկրորդ հորիզոնականը։ Գերմանիայում «MI MI MI» երգը դառնում է ամսվա երգ, ըստ «TOP100Fan»-ի վարկածի։ Հունաստանում ստեղծագործությունը անվանվում է տարվա երգերից մեկը[20]։ Երգին հաջողություն էր սպասվում նաև Կորեայում, այնտեղ նրան հաջողվում է գլխավորել «CyWorld Music South Korea Chart»-ը[21]։ Սինգլն ընկնում է «Dance Charty» այնպիսի երկրներում, ինչպիսին են Իտալիան, Նիդեռլանդները, Ճապոնիան, Ֆրանսիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան, Շվեդիան, Պորտուգալիան, Մեքսիկան, Դանիան, Գերմանիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Բելգիան և ԱՄՆ[22][23][24]։ Սեպտեմբերի 18-ին կայանում է «Սերեբրո» խմբի և DJ M.E.G.-ի համատեղ տրեկի պրեմիերան՝ «Կրակ» («Угар»)[25]:

Իրենց հաջողությունը աղջիկները բացատրում են այսպես. «Մենք բացարձակ բարձրակարգ ռուս աղջիկներ ենք և վերջ։ Ինչ մենք անում ենք, մենք ձգտում ենք անել դրական և դա բոլորին դուր է գալիս»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամուսնալուծության մասին լուրին Լենա Տեմնիկովան և Օլգա Սերյաբկինան հայտարարում են. «Մենք շատ ենք սիրում մեր նախագահին և վերջ, ինչ նա անում է, համարում ենք ճիշտ»[26][27]։

2013 թվականի սեպտեմբերի 27-ին, խմբի համերգներից մեկի ժամանակ, Անաստասիա Կարպովան հայտարարում է խմբից հեռանալու և իր մենակատարային կարիերա սկսելու մասին[28][29]։

Հոկտեմբերի 3-ին «Սերեբրո» խմբի պաշտոնական կայքը հայտարարում է խմբում նոր մենակատարուհու հայտնվելու մասին՝ Դարյա Շաշինա[30]։

Հոկտեմբերի 22-ին կայանում է «Կրակ» երգի տեսահոլովակի պրեմիերան։

2014 թվականը խմբի համար սկսվում է նոր սինգլի ռելիզով։ Հունվարի 19-ին «Սերեբրո»-ն հայտնվում է «Love Radio» ռադիոկայանի եթերում, որպեսզի ներկայացնի իր երկրորդ ռուսալեզու սինգլը և «Ես քեզ չեմ տա» («Я тебя не отдам») երրորդ ստուդիական ալբոմի աջակցության նպատակով։ Մեկ օր անց տրեկը պաշտոնապես թողարկվում է[31]։ Արդեն առաջին շաբաթի ընթացքում տրեկը գլխավորում է «iTunes»-ի ռուսական հիթ-շքերթը[32]։ Սինգլի տեսահոլովակի պրեմիերան կայանում է 2014 թվականի մարտի 13-ին։

Փետրվարի 14-ին Լենա Տեմնիկովան հայտնում է, որ դեկտեմբերի 3-ին ավարտվում է իր պայմանագրի ժամկետը և այն երկարաձգել նա չի նախատեսում՝ կապված ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու իր ցանկության հետ[33]։ Սակայն մայիսի 15-ին խմբի պաշտոնական կայքը տեղադրում է նորություն այն մասին, ր Լենան լքել է խումբը վաղաժամկետ՝ մենակատարուհու առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Մաքսիմ Ֆադեևը որոշում է ընդունում, որ Լենայի փոխարեն խումբ կվերադառնա խմբի նախկին մենակատարուհի Անաստասիա Կարպովան, ով լքել էր խումբը 2013 թվականի սեպտեմբերին[34]։

Հունիսի 5-ին ներկայացվում է Պոլինա Ֆավորսկայան՝ խմբի նոր մենակատարուհին, ով փոխարինում է Ելենա Տեմնիկովային[3]։

Սեպտեմբերի 15-ին կայանում է «Պետք չէ ցավալի» («Не надо больнее») երգի ռելիզը, որը դառնում է առաջին ստեղծագործությունը, ձայնագրված Պոլինա Ֆավորսկայաի հետ։ Տրեկը նաև դառնում է երրորդ ռուսալեզու սինգլը՝ ի աջակցություն խմբի ապագա երրորդ ալբոմի[35]։

2015 թվականի ապրիլի 29-ին խումբը թողարկում է «Kiss» նոր սինգլը, նախատեսված, առաջին հերթին, արտասահմանյան ունկնդրի համար։ Տեսահոլովակի պրեմիերան կայանում է հունիսի 4-ին։ Հունիսի 28-ին տեղի է ունենում այդ նոր երգով ելույթը Հռոմում, «Coca-Cola Summer Festival» փառատոնում, որտեղ խումբն առաջին անգամ այն կատարում է Իտալիայում։

2015 թվականի մայիսի 21-ին ներկայացվում է «Շփոթել եմ» («Перепутала») նոր տրեկը։ Տեսահոլովակի պրեմիերան կայանում է հունիսի 18-ին։ 10 օրվա ընթացքում տրեկը հաղթահարում է մեկ միլիոն դիտումի շեմը։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին «Սերեբրո»-ն, շնորհիվ «Եվրատեսիլ»-ում խմբի մեկնարկին, անմիջապես իրենց վրա են բևեռում ռուսական և եվրոպական լրագրողների ուշադրությունը։ «Utro.Ru» կայքը 2007 թվականի մայիսին գրում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում խումբը հանդիսանում էր ամենաքննարկելին ոչ միայն լրատվամիջոցների, այլ նաև հայրենական շոու-բիզնեսի ներկայացուցիչների միջավայրում[36]։ Ռուսական «Առաջին Ալիք»-ի երաժշտական հեռարձակման տնօրեն Յուրի Աքսյուտան պնդում էր, որ բոլորին անհայտ խմբի ուղարկման որոշումը փորձառու խորհրդի կողմից ընդունվել է միաձայն, անմիջապես նրանից հետո, երը նրանք ունկնդրում են «Song #1» երգի տնային տարբերակը։ «Մյուս թեկնածուները, որոնց շարքում էին Պանայոտովը Չումակովի հետ միասին, Դիանա Գուրցկայան, Պոլինա Գրիֆիտսը, «Բանդ’Էրոս» և «TOKiO» խմբերը հայտնվում են մեկ, նույնիսկ երկու գլուխ ցածր, քան «Սերեբրո»-ն» - ավելացնում է նա[37]։ Երգահան Վլադիմիր Մատեցկին խմբի դեբյուտային երգը նկարագրում է որպես «շատ ժամանակակից, դինամիկ», ավելացնելով, որ խումբը իրեն համակրելի նրանով, որ այն չի վերաբերվում «Եվրատեսիլ»-ի համար ավանդական ուղղությանը և ֆրիկներին[38]։ Լարիսա Դոլինան, դիտելով «Սերեբրո»-ի ելույթը «Առաջին Ալիք»-ի փորձագիտական հանձնաժողովի առջև, ասում է. «Նրանք շատ վստահ են երգում, շատ լավ շարժվում են, այսպես, շատ լավ եվրոպական մակարդակ»[39]։ Բրիտական BBC հեռուստաալիքը նշում է ««Եվրաիեսիլ»-ի համար խմբի բավականին հազվադեպ ոճայնությունը, ավելացնելով, որ Բրիտանիայում նորաձև «Girls Aloud» խմբին ամոթ կլինի իր երգացանկում ունենալ այնպիսի երգ, ինչպիսին է «Song #1»»[40]: «Intermedia.Ru» պորտալը, համեմատելով խումբը այլ բրիտանական գըրլս-բենդերի հետ, «Սերեբրո»-ին անվանելով «Sugababes»-ի ռուսական կլոն, այնուամենայնիվ, ըստ այդմ նշում է, որ կլոնը ստացվել է «շատ որակով»[41]։ Գնահատելով մրցույթում խմբի արդյունքը՝ երրորդ տեղը, երաժշտական քննադատ Արտուր Գասպարյանը նշում է, որ այդպիսի բարձր արդյունքի խումբը ձեռք է բերել առանց «… խլացուցիչ գովազդային արշավի, […] առանց պատմության և հզոր ֆան-ակումբների, ինչպես գովազդված կատարողների մեծամասնության մոտ, չկային վարձված «փիար-մասնագետներ», որոնք նմանատիպ միջոցառումներում ստեղծում են ետնաբեմային իրարանցում։ Եվ, ամենակարևորը, միայն մայիսի 12-ին, Հելսինկիում, նրանք առաջին անգամ (!) դուրս եկան բեմ որպես խումբ։ Տարեդարձ։ Եվ անմիջապես՝ բոլոր առումներով, միջազգային բեմում»[40]։ Ալեքսեյ Մաժաևը «InterMedia.ru»-ից գրում է, որ ելույթ ունենալով մրցույթում «առավել քան հաջող» դեբյուտանտների համար, «անցողիկ ապացուցելով, որ այս մրցույթում բարձր անունը ոչինչ չի նշանակում, քան ճշգրիտ կատարած ստեղծագործություն և համար», «Սերեբրո»-ի մասնակիցները ակնթարթորան անցում են կատարում դեպի «աստղային» դասակարգ, իսկ Ֆադեևի հիթերը խմբին թույլ են տալիս պահպանել արագ ձեռք բերված բարձր կարգավիճակը նաև «Եվրատեսիլ»-ից հետո[41]։ Գուրու Կենը գրում է, որ «Սերեբրո»-ին ուղարկելով «Եվրատեսիլ», Մաքսիմ Ֆադեևը «վտանգավոր ռիսկի էր դիմում և խոշոր շահում է», արտահայտելով կարծիք, որ «…չզբաղեցներ խումբը երրորդ տեղը Ռուսաստանում հեղինակավոր մրցույթում, դժվար թե առաջադիմական անգլիական թին-խմբերի անգլալեզու կլոնը դառնար այդքան լայն հայտնի։ Լավագույն դեպքում, «Song #1» երգով նրանց սպասվում էր ոչ մեկին ոչ պիտանի «Plazma»-ի կամ նույն ֆադեևյան «Total»-ի ճակատագիրը»[42] «ОпиумRoz» դեբյուտային ալբոմը «Billboard» ամսագրի կողմից անվանվում է 2008 թվականի ամենասպասվող ռելիզը[43], իսկ թողարկումից հետո այն նրա կողմից անվանվում է «բոլոր սպասելիքները գերազանցող»[44]։

Անաստասիա Կարպովայի գալուն պես, 2009 թվականին, և երկրորդ ստուդիական ալբոմի ձայնագրման սկզբի հետ միասին խմբի ոճը նորից որոշակի փոփոխությունների է ենթարկվում։ Նոր կազմով դեբյուտային «Քաղցր» տեսահոլովակը ներկայացվում է որպես խմբի «առաջին էրոտիկ տեսահոլովակ»[45]։ Նրան հետևող սինգլների՝ «Ժամանակը չէ», «Եկեք բռնենք ձեռքերը» և «Մամա Լյուբա», հիման վրա նույնպես նկարահանվում են անկեղծ սյուժեներով տեսահոլովակներ[46][47][48]։

Լրագրողների կողմից «Սերեբրո»-ի նկատմամբ ուշադրության հերթական պոռթկում սկսվում է «Մամա Լյուբա» սինգլի թողարկումից հետո։ Ըստ Մաքսիմ Ֆադեևի խոսքերի, երգը ռուսական ռադիոկայանների մեծամասնության ղեկավարության կողմից ընդունվում է որպես «ոչֆորմատ»[49]։ Երգը և տեսահոլովակը արժանանում են բացասական արձագանքների տեաքստում անպարկեշտ խոսքերի առկայության պատճառով, ինչպես նաև հոլովակում մենակատարուհիների անկեղծ պահվածքի համար[50]։ Միևնույն ժամանակ, Բուլատ Լատիպովը «Աֆիշա»-ից, համեմատում է «Մամա Լյուբա»-ն «Duck Sauce»-ի տրեկների հետ[51]։ Մինչդեռ, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում հանրաճանաչություն հավաքող «Մամա Լյուբա» սինգլը դեպի իրեն է հրավիրում օտարերկրյա լրատվամիջոցների ուշադրությունը։ Շատ քննադատներ այդ երգը անվանում են խմբի «այցեքարտ», չնայած «Եվրատեսիլ» մրցույթում «Song #1» երգով հանդես գալուն։ Իտալական «Corriere.it»-ը, այդ կապակցությամբ, «Սերեբրո»-ն իր «Մամա Լյուբա»-ով համեմատում է ռուսական «Տատու» խմբի հետ՝ իրենց «All The Things She Said» գլխավոր հիթի և նրա սկանդալային տեսահոլովակի հետ[52]։ Սերժիո Ցացեդուն, «Musicsite Italia»-ից, երգն անվանում է «բավականին թեթև, որպեսզի դառնա հանրաճանաչ, պարային, ուղղված հասարակությանը և առանց ամենայն մտքի», ինչպես նաև ավելացնում է, որ «երիտասարդ մարդիկ, վստահաբար, սինգլը կավելացնեն իրենց փլեյ-լիստերում մի քանի շաբաթով, հատկապես եթե երգին նրանք կցեն տեսագրություն և այդ գրավիչ աստղիկների լուսանկարները»[53] «Excitenews.es»-ը երգը նկարագրում է որպես «հիշվող և պարային»[54]։ Իտալական լրագրողուհի Դիանա Գուլելմինին, խոսելով սինգլի մասին, ասում է «…«Մամա Լյուբա» սինգլը՝ դա այս ամռան նոր «երգ-կպչուկն է»։ Երգը թողարկվել է դեռևս 2011 թվականի օգոստոսին, իսկ այժմ ժամանել է Իտալիա։ Երեք աղջիկներով տեսագրությունը, ովքեր բացահայտ հագնված են և իրենց անպարկեշտ են պահում, գրավում են համացանցը։ Ընդ որում երիտասարդ սերունդը, հավանաբար, ավելի շատ է գնահատում հոլովակը, քան անձամբ երգը», ավելացնելով, որ ««Սերեբրո»-ն ունի բոլոր հնարավորությունները նվաճելու երաժշտական շուկաները Ռուսաստանի սահմաներից դուրս»[55]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոք-քննադատ Արտեմի Տրոիցկին մրցույթում հաղթելու խմբի հնարավորությունները գնահատում է որպես «մոտեցված զրոյին», խմբի անդամներին անվանելով «անդեմ, անբարետես և միևնույն ժամանակ կատարյալ անփորձ», ինչպես նաև, «Song #1» երգը համեմետալով Մաքսիմ Ֆադեևի հեղինակած մեկ այլ երգի՝ Կատյա Լելի «Իմ մարմելադե» («Мой мармеладный»), երգի հետ. «… նոր տարբերակում այլ կրկներգ է, իսկ ինչ վերաբերվում է քառյակներին, ապա նրանք նույնն են […], միայն կատարվում են անգլերեն լեզվով»[38]։ Բրիթնի Սփիրսի և Գլյուկոզայի երգերի հետ «Song # 1» երգի նմանության պատճառով, իսկ այդ ստեղծագործության հոլովակը Մայքլ Ջեքսոնի աշխատանքներին, խումբն արժանանում է «Արծաթե կրկնակոշիկ» հակա-մրցանակի հատուկ մրցանակին, որը հանձնվում է «շոու-բիզնեսի բնագավառում ամենակասկածելի նվաճումների համար»՝ «Երգեր, գրված գաղտագողի կամ Երգահանի վրա գլխարկը այրվում է» անվանակարգում[56]։

Ալեքսեյ Մաժաևը ենթադրում է, որ որակյալ անգլալեզւ տրեկները ալբոմում տեղ են գտել որպես «ներքին հպարտության առարկա. ահա, տեսեք մենք ինչպես կարող ենք», քանի որ «ОпиумRoz»-ը տարածվել է միայն ԱՊՀ երկրներում, իսկ Եվրատեսիլ-ից հետո խումբը հույսը դրել է դանդաղ ռուսալեզու ստեղծագործությունների վրա, որոնք արձագանքներում նկարագրվում են որպես «կանխատեսելի միատիպ» և «կարծես գրված սերիալների սաունդտրեկների համար»[41]։ «Իրականում, դա հենց «Սերեբրո»-ի ապագան է» - եզրափակում է իր գրաքննությունը Գուրու Կենը, - «այնպես որ, փորձը ստեղծելու «Deep Forest»-ի և «Depeche Mode»-ի հայրենական խառնուրդը տրեկով, շառաչյունով տապալվում է արդեն նախագծի նորամուտային ալբոմում։ Սակայն շնորհակալություն Ֆադեևին գոնե փորձի համար»[41]։

Ի հեճուկս մենակատարուհիների խոստումների, որ նրանք երբեք մասնակցություն չեն ունենա շողշողուն ամսագրերի համար բացահայտ ֆոտոսեսիաների, տրված կարերայի սկզբում, «Սերեբրո»-ն մասնակցում է «Billboard», «Rolling Stone» և «Maxim» ամսագրերի համար անկեղծ ֆոտոսեսիաների[57][58]։ Նաև «Սերեբրո»-ն որոշում է նոր ալբոմում կենտրոնանալ պարային անգլալեզու ստեղծագործություների վրա, հրաժարվելով լիրիկական երգերից[59]։

Գուրու Կենը «ОпиумRoz»-ի իր գրաքննություններում նշում է, որ ալբոմից «բուրում է պրոդյուսերական տարակուսանքով՝ ո՞ւր շարժվել հետագայում»[42]։ Ալբոմի կեսը կազմում են կոշտ էլեկտրոնային տրեկները անգլերեն լեզվով, երկրորդ կեսին՝ ռուսական ռադիոկայանների համար «չափագրված» լիրիկական ստեղծագործություններ ռուսերեն լեզվով։ Եվ եթե առաջին կեսը «Billboard», «NewsMusic» և «Intermedia» ամսագրերը բարձր են գնահատում, երկրորդ կեսը Գուրու Կենը անվանում է «նույն հեղեղի ուրախ փոփ, որ գրվում է նրա կողմից (Ֆադեևի) Ագուրբաշի կամ Լելի համար»[42]։ Ալեքսեյ Մաժաևը նաև նշում է երաժշտի ինքնակրկնությունը, համեմատելով ալբոմի ռուսալեզու ստհեղծագործությունները այդ նույն կատարողների ստեղծագործությունների հետ[41]։

Մյուս կողմից, «ОпиумRoz» ալբոմի անգլալեզու տրեկները Գուրու Կենը համեմատում է այնրպիսի խմբերի ստաղծագործությունների հետ, ինչպիսին են «Depeche Mode»-ը և «The Prodigy»-ն։ «Never Be Good»-ը, ըստ նրա կարծիքի, ««Personal Jesus»-ից փոխ է առնում համարյա բոլոր տոհմային գծերը»[41]։ Լև Կենտորը «Billboard»-ից ալբոմի այդ մասը նկարագրում է որպես «կոշտ, էլեկտրականացված հնյունություն համարյա սինթեզատորական փանկ-ռոքի և էլեկտրկլեշի հանգույցում, զարմանալիորեն ագրեսիվ և համառ վոկալ» ունեցող[44]։ Հատուկ նշվում է «Sound Sleep» ստեղծագործությունը, որը Ալեքսեյ Մաժաևի կողմից նկարագրվում է որպես «համարյա հոգեգործական», Իլյա Բուցը «Billboard»-ից, այդ բալադը նկարագրում է որպես «անսպասելի մոնումենտալ օստինանտ ձայնային կտավ «Massive Attack»-ի պատրանքներով»[43], Գուրու Կենը գրում է, որ «Sound Sleep»-ը դա «արտ-ռոքային ուրվագիծ է կախարդական շշնջոցով և լայնածավալ էթնիկ օստինանտյան խութերով, որը հետ է տանում դեպի համարյա «Փինք Ֆլոյդ»»»[41]։ 2008 թվականին «MTV Russian Music Awards»-ում այդ ստեղծագործությունով ելույթը, ըստ «Billboard»-ի խոսքերի, տարբերվում էր ««Nine Inch Nails»-ի համերգային բեմադրությունների մասշտաբով»[43], Իլյա Բուցը գրում է. «առաջին անգամ տեղական մրցանակաբաշխությունում համարը չի դիտվում որպես «մոնղոլական» կրկնօրինակ արևմտյան համարին, իսկ «Սերեբրո»-ն ցուցադրում է իր ամբողջ անհամապատասխանությունը տիպիկ փոփ-նախագծի պլիստմասե բնությանը»։ Գուրու Կենը նաև ավելացնում է, որ այդ ամենը արվել է գուցե «ի սրտե, սակայն առանց շարունակության»։

Մենակատարուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենակատարուհի Մասնակցության տարիներ Նկարահանված է հոլովակ Թողարկված է ալբոմ Հեռանալու պատճառ Փոխարինել է
1. Ելենա Տեմնիկովա 2007 թվականի մայիսից մինչև 2014 թվականի մայիս 15 2 Առողջական պատճառներով, սկզբնապես այդպիսին պետք է հանդիսանար պայմանագրի ժամկետի ավարտը։ Անաստասիա Կարպովա
2. Օլգա Սերյաբկինա 2007 թվականի մայիսից մինչ ներկա ժամանակներ 17 2
3. Մարինա Լիզորկինա 2007 թվականի մայիսից մինչ 2009 թվականի հունիս 4 1 Ցանկությունը իրեն նվիրել գեղանկարչությանը Անաստասիա Կարպովա
4. Անաստասիա Կարպովա 2009 թվականի հունիսից մինչ 2013 թվականի սեպտեմբեր, 2014 թվականի մայիսից մինչ նույն թվականի հունիս 9 1 Մենակատարային երգելու ցանկություն Առաջին հեռանալուց հետո Դարյա Շաշինան, երկրորդից հետո՝ Պոլինա Ֆավորսկայան
5. Դարյա Շաշինա 2013 թվականի հոկտեմբերից մինչ ներկա ժամանակները 4
6. Պոլինա Ֆավորսկայա 2014 թվականի հունիսից մինչ ներկա ժամանակները 2

Խմբի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմի ժամանակագրություն

Նախկին մասնակիցներ

  • Ելենա Տեմնիկովա - մենակատարուհի
  • Մարինա Լիզորկինա - մենակատարուհի
  • Անաստասիա Կարպովա - մենակատարուհի
  • Ալեքսանդր Ստարով - ստեղնաշարային
  • Գրիգորի Գոլուբև - կիթառահար
  • Իվան Մարտինով - թմբկահար
  • Միխաիլ Վինոգրադով - կիթառահար

Խմբի երաժիշտ

  • Վիկտոր Ֆոմին - Ստեղնաշարային

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տեղեկություն
ОпиумRoz
  • Ռելիզ. 2009 թվական ապրիլի 25
  • Լեյբլ. Մոնոլիտ Ռեկորդս
  • Ձևաչափ. CD, Թվային տարածում
Mama Lover
  • Ռելիզ. 2012 թվական հունիսի 19
  • Լեյբլ. Կոլումբիա Ռեկորդս
  • Ձևաչափ. CD, Թվային տարածում
925
  • Ռելիզ. 2015 թվական հոկտեմբերի 30
  • Լեյբլ. Կոլումբիա Ռեկորդս
  • Ձևաչափ. CD, Թվային տարածում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«ОпиумRoz»-ից

Սինգլի անվանում Թողարկում
«Song #1» 2007 մայիսի 12
«Дыши» 2007 օգոստոսի 29
«Опиум» 2008 մարտի 18
«Скажи, не молчи» 2008 նոյեմբերի 10

«Mama Lover»-ից

Սինգլի անվանում Թողարկում
«Сладко» (Like Mary Warner) 2009 օգոստոսի 24
«Не время» (Sexing U) 2010 ապրիլի 19
«Давай держаться за руки» (Angel Kiss) 2010 նոյեմբերի 4
«Мама Люба» (Mama Lover) 2011օգոստոսի 5
«Мальчик» (Gun) 2012 հունիսի 13

Նոր ստուդիական ալբոմից

Սինգլի անվանում Թողարկում
«Sexy ass» 2013 փետրվարի 14
«Мало тебя» 2013 մայիսի 14
«Mi Mi Mi»[60] 2013 հունիսի 10
«Угар» (feat. DJ M.E.G.) 2013 սեպտեմբերի 18
«Я тебя не отдам» 2014 հունվարի 20
«Не надо больнее» 2014 սեպտեմբերի 15
«Kiss» 2015 ապրիլի 29
«Перепутала» 2015 մայիսի 21

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հոլովակ Կազմ Ռեժիսոր Ալբոմ
2007 «Song #1» / «Երգ #1» Ելենա Տեմնիկովա, Օլգա Սերյաբկինա, Մարինա Լիզորկինա Մաքսիմ Ֆադեև & Մաքսիմ Ռոժկով «ОпиумRoz»
«Дыши»
2008 «Опиум» Մաքսիմ Ֆադեև
«Скажи, не молчи»
2009 «Сладко» Ելենա Տեմնիկովա, Օլգա Սերյաբկինա, Անաստասիա Կարպովա «Mama Lover»
2010 «Не время»
2011 «Давай держатся за руки» Յուրի Կուրոխտին
«Мама Люба» / «Mama Lover» Մաքսիմ Ֆադեև
2012 «Мальчик»
«Gun»
«Angel Kiss» Յուրի Կուրոխտին
2013 «Mi Mi Mi» Մաքսիմ Ֆադեև 925
«Мало тебя» Իգոր Շմելյով
«Угар» (feat. DJ M.E.G.) Ելենա Տեմնիկովա, Օլգա Սերյաբկինա, Դարյա Շաշինա Ռուսլան Պելիխ
2014 «Я тебя не отдам» Իգոր Շմելյով
2015 «Kiss» Պոլինա Ֆավորսկայա, Օլգա Սերյաբկինա, Դարյա Շաշինա Ստանիսլավ Մորոզով
«Перепутала»

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Թվական Առավելագույն դիրքը[61]
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀՌուսաստան Ռուսաստան
ԱՊՀ
Ռուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Ռուսաստան Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգ
Ուկրաինա Ուկրաինա
Ուկրաինա
Ուկրաինա Ուկրաինա
Կիև
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ
Audience Choice
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ
Yearly
Ռուսաստան Ռուսաստան
RUS
Շվեյցարիա Շվեյցարիա
CHE
Շվեդիա Շվեդիա
SWE
Իսպանիա Իսպանիա
ESP
Չեխիա Չեխիա
ZH
Բելգիա Բելգիա
BEL(FL)
Իտալիա Իտալիա
IT
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
UK
Դանիա Դանիա
DNK
Մեքսիկա Մեքսիկա
MEX
Եվրոպա Եվրոպա
EUR
«Song#1/Երգ № 1» 2007 1 1 - - - 1 10 - 68[62] 35[63] - - - - 97[64] 72 - -
«Дыши» 2 1 - - - 1 - - - - - - - - - - - -
«Опиум» 2008 1 2 2 - 4 1 22 - - - - - - - - - - -
«Скажи, не молчи» 1 1 1 - 3 1 192 - - - - - - - - - - -
Сладко 2009 1 1 3 - 7 1 33 - - - - - - - - - - -
«Sexing You/Не время» 2010 6 12 17 - 17 3 - - - - - - - - - - - -
«Angel Kiss/Давай держатся за руки» 3 10 17 - 17 1 177 - - - - - - - - - - -
«Mama Lover/Мама Люба» 2011 8 20 15 6 10 1 87 1 - - 8 58 6[65] 6[66] - - 19 125[67]
«Gun/Мальчик» 2012 124 - - 45 48 21 - 10 - - - 67 - 23 - - 47 23
«Мало тебя» 2013 5 18 8 2 1 1 27 6 - - - - - - - - - -
«Mi Mi Mi» - - - - - - - - - - - - 23 11[68] - - 43 65[69]
«Угар» (feat. DJ M.E.G.) 144 - - 85 - 41 - - - - - - - - - - - -
«Я тебя не отдам» 2014 1 4 2 3 2 1 7 - - - - - - - - - - -
«Не надо больнее» 81 168 81 77 27 1 - - - - - - - - - - - -
«Kiss» 2015 35 36 35 - - 10 - - - - - - - 14[70] - - - -
«Перепутала» 18 35 40 25 27 1 - - - - - - - - - - - -

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Անվանակարգում Անվանակարգվաց աշխատանք Արդյունք
Եվրատեսիլ Մրցույթի մասնակից «Song #1» III տեղ
MTV Russia Music Awards[71] Լավագույն փոփ նախագիծ «Serebro» Առաջադրված
MTV Russia Music Awards[71] Լավագույն ստհեղծագործություն «Song #1» Առաջադրված
MTV Russia Music Awards[71] Լավագույն տեսագրություն «Song #1» Առաջադրված
MTV Russia Music Awards[72] Լավագույն նորամուտ «Serebro» Հաղթանակ
Տարվա երգ[73] Փառատոնի դափնեկիր «Song #1» Հաղթանակ
Արծաթե կրկնոկոշիկ[56] Տարվա գրագողություն «Song #1» Հաղթանակ
Արծաթե կրկնոկոշիկ[56] մշակութային իրադարձություն «Serebro» Հաղթանակ
Коммерсантъ Լավագույն նորամուտ «Serebro» Հաղթանակ
«World Music Awards» Ամենավաճառվող ռուսական արտիստ «Serebro» Հաղթանակ
Ոսկե Գրամոֆոն[74] Ոսկե Գրամոֆոնի արձանիկ «Երգ#1» Հաղթանակ
«Նոր երգեր գլխավորի մասին»[75] Փառատոնի պատվոգիր «Дыши» Հաղթանակ

2008 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Անվանակարգում Անվանակարգված աշխատանք Արդյունք
ZD Awards[76] Տարվա բեկում «Serebro» Հաղթանակ
Ոսկե Գրամոֆոն[77] Ոսկե Գրամոֆոնի արձանիկ «Дыши» Հաղթանակ
Մուզ-ТВ մրցանակ[78] Տարվա բեկում «Serebro» Առաջադրված
MTV Russia Music Awards[79] Տարվա տեսագրություն «Дыши» Առաջադրված
MTV Russia Music Awards[80] Տարվա խումբ «Опиум» Հաղթանակ
Տարվա երգ[81] Փառատոնի դափնեկիր «Опиум» Հաղթանակ

2009 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Անվանակարգում Անվանակարգված աշխատանք Արդյունք
Մուզ-ТВ մրցանակ[82] Լավագույն տեսագրություն «Скажи, не молчи» Առաջադրված
Մուզ-ТВ մրցանակ[82] Լավագույն փոփ խումբ «Serebro» Առաջադրված
Եթերի Աստված Ռադիոհիթ խումբ «Serebro» Հաղթանակ
20 լավագույն երգեր (Կարմիր Աստղ)[83] Լավագույն երգ «Сладко» Հաղթանակ
Տարվա երգ[84] Փառատոնի դափնեկիր «Сладко» Հաղթանակ

2010[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Անվանակարգում Անվանակարգված աշխատանք Արդյունք
MTV Europe Music Awards[85] Լավագույն ռուսական արտիստ «Serebro» Առաջադրված
Ոսկե Գրամոֆոն Ոսկե Գրամոֆոնի արձանիկ «Скажи, не молчи» Հաղթանակ
OE Video Music Awards Best International Video «Не время» Հաղթանակ
OE Video Music Awards Տարվա տեսագրություն «Не время» Առաջադրված
OE Video Music Awards Տարվա լավագույն երգ «Не время» Առաջադրված
Տարվա երգ Փառատոնի դափնեկիր «Не время» Հաղթանակ

2011[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Անվանակարգում Անվանակարգված աշխատանք Արդյունք
Տարվա երգ Փառատոնի դափնեկիր «Мама Люба» Հաղթանակ
20 լավագույն երգեր (Կարմիր Աստղ)[86] Լավագույն երգ «Давай держатся за руки» Հաղթանակ
RU TV մրցանակ Ամենասեքսուալ տեսագրություն «Давай держатся за руки» Առաջադրված
ZD Awards[87] Փոփ նախագիծ «Serebro» Առաջադրված
ZD Awards[87] Dance «Serebro» Առաջադրված
ZD Awards[87] Sexy Ж (Ամենասեքսուալ երգչուհիներ) «Serebro» Առաջադրված
OE Video Music Awards[88] Տարվա լավագույն խումբ «Serebro» Առաջադրված
OE Video Music Awards[89] Best SEX video «Давай держатся за руки» Առաջադրված
Ոսկե Գրամոֆոն (Ուկրաինա)[89] Փառատոնի դափնեկիր «Опиум» Հաղթանակ

2012[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Անվանակարգում Անվանակարգված աշխատանք Արդյունք
Մուզ-ТВ մրցանակ[90] Տարվա տեսագրություն «Мама Люба» Առաջադրված
Տարվա երգ Առաջադրված
RU.TV մրցանակ[91] Լավագույն պարային տրեկ Հաղթանակ
Լավագույն ռինգթոն Առաջադրված
Տարվա կրեատիվ Առաջադրված
Լավագույն խումբ «Serebro» Առաջադրված
Տարվա կին Glamour[92] Տարվա երգչուհի Առաջադրված
[MTV Europe Music Awards[93] Լավագույն ռուսական կատարող Առաջադրված

2013[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Անվանակարգում Անվանակարգված աշխատանք Արդյունք
RU.TV մրցանակ Պոռնո չէ, բայց սադրիչ է «Мальчик» Առաջադրված
Real Music Box 2013 Հարգա լավագույն երգ «Мало тебя» Հաղթանակ
[Real Music Box 2013 Լագավույն խումբ «Serebro» Առաջադրված
Տարվա երգ Փառատոնի դափնեկիր «Мало тебя» Հաղթանակ
20 լավագույն երգեր (Կարմիր աստղ) Տարվա լավագույն երգ «Мало тебя» Հաղթանակ
MTV Russia Տարվա խումբ «Мало тебя» Հաղթանակ

2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Անվանակարգ Անվանակարգված աշխատանք Արդյունք
RU.TV մրցանակ Ամենասեքսուալ տեսագրություն «Угар» Առաջադրված
RU.TV մրցանակ Լավագույն պարային տեսահոլովակ «Угар» Առաջադրված
RU.TV մրցանակ Լավագույն խումբ «Serebro» Առաջադրված
RU.TV մրցանակ Ռուսական մշակույթի տարածում արտասահմանում «Serebro» Հաղթանակ
Մուզ-ТВ մրցանակ Լավագույն փոփ խումբ «Serebro» Հաղթանակ
Մուզ-ТВ մրցանակ Լավագույն երգ «Мало тебя» Հաղթանակ
Մուզ-ТВ մրցանակ Լավագույն դուետ (DJ M.E.G.-ի հետ) «Угар» Առաջադրված
[Oops! Choice Awards Ոճի դասական «Serebro» Հաղթանակ
Oops! Choice Awards Տուր երկուս (Լավագույն դուետ) «Serebro» feat. DJ M.E.G. - «Угар» Հաղթանակ
MTV Europe Music Awards Լավագույն ռուսական արտիստ «Serebro» Առաջադրված
MUSICBOX իրական մրցանակ Լավագույն խումբ «Serebro» Առաջադրված
MUSICBOX իրական մրցանակ Լավագույն երգ «Я тебя не отдам» Հաղթանակ
Տարվա երգ Փառատոնի դափնեկիր «Я тебя не отдам» Հաղթանակ

2015[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Անվանակարգում Անվանակարգված աշխատանք Արդյունք
ZD Awards Տարվա խումբ «Serebro» Առաջադրված
RU.TV 2015 մրցանակ Տարվա խումբ «Serebro» Հաղթանակ
Ամենասեքսուալ տեսագրություն «Я тебя не отдам» Առաջադրված
Մուզ-ТВ 2015 մրցանակ Լավագույն երգ Առաջադրված
Լավագույն տեսագրություն Առաջադրված
Լավագույն փոփ խումբ «Serebro» Հաղթանակ

Ընդամենը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ Հաղթանակներ Անվանակարգումներ
MTV Russia Music Awards
2 5
ZD Awards
1 4
Եթերի Աստված
1 1
Արծաթե կրկնոկոշիկ
2 2
Ոսկե Գրամոֆոն
3 0
Տարվա երգ
5 0
Մուզ-ТВ մրցանակ
2 7
RU.TV մրցանակ
2 10
World Music Awards
1 1
OE Video Music Awards
1 5
Նոր երգեր գլխավորի մասին
1 0
КоммерсантЪ
1 1
20 լագավույն երգեր (Կարմիր Աստղ)
3 3
MTV Europe Music Awards
0 2
Տարվա կին Glamour
0 1
Ընդամենը
Մրցանակներ 33
Անվանակարգումներ 64

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mama Lover – Serebro – Listen and discover music at Last.fm
  2. «Группа «Serebro» показала новую вокалистку». Служба Новостей «Харківські Вісті» — Шоу-бiзнес. 2014 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  3. 3,0 3,1 «Группа Serebro нашла замену Елене Темниковой». 7дней.Ru — Новости. 2014 թ․ հունիսի 5. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  4. Рамазан Рамазанов Участницы группы Серебро накануне; «Никакого сна и личной жизни». // Отдохни. — 2007. — № 19.
  5. «Основные параметры ротации трека на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «Презентация альбома на Поклонной горе». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. «Статистика ротации композиции «Сладко»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. Темникова покидает «Serebro» из-за романа с Фадеевым
  9. Лена Темникова уходит из группы Serebro. Объявлен кастинг, upmonitor.ru
  10. «Официальный сайт группы «СЕРЕБРО» || Подробности». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. Елена Темникова: Я люблю и любима, а остальное не важно | РИА Фабрика звезд
  12. Дмитрий Быков и Илья Буц SEREBRO: Проба на вкус // Billboard. — ноябрь 2010. — № 11 (37).
  13. «Западным СМИ понравился клип о том, как русские красавицы отрываются в машине: поцелуи, нижнее белье, презервативы (ВИДЕО)». NEWSru.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  14. Российские музыкальные чарты. Недели 9 и 10 - 2012
  15. «Weekly Audience Choice Top Hit 100». tophit.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  16. spanishcharts.com - Serebro - Mama Lover
  17. Hitparáda - Radio Top100 Oficiální. IFPI Czech Republic
  18. ««Серебро» в Саратове угощали клубникой и медом». sar.rodgor.ru. 5 июня 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին.
  19. «Группа Serebro завоевала мир с песней Mi Mi Mi» (ռուսերեն). www.loveradio.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  20. «Serebro» (ռուսերեն). www.tophit.ru. 23.09.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  21. «SEREBRO "MI MI MI" И #1 CYWORLD MUSIC SOUTH KOREA» (անգլերեն). www.egomusic.net. 05/07/2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  22. «Mi Mi Mi (Radio Edit) by Serebro Chart Summary» (անգլերեն). www.music-chart.info. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  23. «Serebro - Mi mi mi» (ֆրանսերեն). www.ultratop.be. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  24. «Serebro - Mi Mi Mi» (անգլերեն). findstream.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  25. «Serebro записали новую песню «Угар»» (ռուսերեն). SiteUA.org. 18 сентября 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
  26. «Группа Serebro призналась в любви к президенту Владимиру Путину - Новости Station.Ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  27. Группа SEREBRO в эфире «Русского Радио»: «Мы очень любим нашего президента, и все, что он делает, считаем правильным!» | OnAir.ru
  28. «Одна из солисток группы «Серебро» покинула коллектив». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  29. «Прощальная речь Насти Карповой». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  30. «В группе SEREBRO новая солистка» (ռուսերեն). serebro.su. 3.10.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  31. ««Серебро» анонсирует новый трек». InterMedia. Վերցված է 20.1.14-ին.
  32. «Группа Serebro стала лидером российского Itunes». Mapmusic. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 20.1.14-ին.
  33. Лисицына, Мария. — Звёзды - Новости (2014 թ․ փետրվարի 14). «Лена Темникова покидает группу Serebro?». Портал Woman.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
  34. «Елена Темникова ушла из «Серебра» раньше запланированного». Российское информационное агентство «InterMedia» — Музыка - Хроника. 2014 թ․ մայիսի 15. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
  35. «Не надо больнее (Анонс)». serebro.su. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  36. Ника КОШАР (14 мая 2007). «Россию выживали с «Евровидения» клеем и чернилами». Utro.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  37. Мария КИРСАНОВА (5 мая 2007). «Наши конкуренты на «Евровидении» - грек и Дима Колдун!». Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  38. 38,0 38,1 О шансах «Серебра» на «Евровидении» высказываются противоположные мнения
  39. Россия может выиграть «Евровидение» - Дни. Ру
  40. 40,0 40,1 Артур Гаспарян (13 мая 2007). «Взлет "Серебра" и падение Сердючки (ФОТО)». Московский комсомолец. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  41. 41,0 41,1 41,2 41,3 41,4 41,5 41,6 Алексей Мажаев (5 мая 2009). «"СЕРЕБРО" - "ОПИУМROZ"». Intermedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  42. 42,0 42,1 42,2 Гуру Кен (27 мая 2009). «Serebro – «Опиумroz». Рецензия Гуру Кена». NewsMusic.Ru.
  43. 43,0 43,1 43,2 Илья Буц Диалектика по Фадееву // Billboard. — 2009. — № 4.
  44. 44,0 44,1 Лев Кантор Рецензия на альбом ОпиумROZ // Billboard. — 2009. — № 5.
  45. Новый клип Серебра будет эротикой, доведённой до предела
  46. Съемки клипа «Не время» привели «Серебро» в лесби-клуб
  47. Участницы" «Серебра» обнажились в «Давай держаться за руки»
  48. Группа «Серебро» показала нижнее белье Темниковой
  49. Алла Жидкова (29 июня 2012). «Максим Фадеев: «Мне не дали поместить на пластинку фото Ельцина»». Московский Комсомолец. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  50. Фадеев, Максим (29 июня 2012 года). «Fadeev_Maxim». Twitter.
  51. Мир поп «Винтаж», Максим, «Серебро» в салоне, Киркоров как филантроп, «Би-2» на Красной площади и другое
  52. FENOMENI POP | Dalla Russia al Bel Paese, le scandalose Serebro
  53. «Notizie Musicali / Serebro - Mama lover». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  54. «Mama Lover, las Serebro llegan para conquistar la canción del verano». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  55. «Dalla Russia con amore. Le sexy Serebro impazzano sul web». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  56. 56,0 56,1 56,2 «Серебряная калоша»: Малахов обошел Билана, а «Серебро» - Баскова
  57. Участницы «Серебра» снялись топлесс в знак протеста против вульгарности мужских журналов
  58. Участницы «Серебра» разделись, чтобы поддержать российскую сборную по футболу
  59. Анна КОСЫЕВА (13 декабря 2011). ««Серебро» отказалось от лирики». newsmusic.ru.
  60. «Новый клип SEREBRO "Mi Mi Mi"» (ռուսերեն). Europa Plus TV. 2013 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  61. «Общие параметры ротации всех треков исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  62. Serebro - Song #1 - hitparade.ch
  63. swedishcharts.com - Serebro - Song #1
  64. New entries help sales figures // musicweek.com, May 20th 2007
  65. ultratop.be - ULTRATOP BELGIAN CHARTS
  66. «Italia Italian Charts Portal - Single Top 20 - 5/07/2012». italiancharts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 07/11/2012-ին.
  67. Euro Digital Top 200 - 29/07/2012
  68. italiancharts.com - Serebro - Mi mi mi
  69. http://www.Kworb.net/eu/
  70. APCCHART.COM © since 1988 APC-stats EU/UE
  71. 71,0 71,1 71,2 «Архив новостей официального сайта serebro.su, 2007.09.22 00:00:00». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  72. «Архив новостей официального сайта serebro.su 2007.10.07 00:00:00». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  73. SEREBRO - Song #1 (Песня Года 2007)
  74. «Архив новостей официального сайта serebro.su, 2007.12.01 00:00:00». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  75. SEREBRO - Дыши (Новые Песни о Главном 2007)
  76. «Архив новостей официального сайта serebro.su, 2008.02.07 00:00:00». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  77. «Архив новостей официального сайта serebro.su, 2008.12.02 00:00:00». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  78. Абсолютным победителем Премии Муз-ТВ 2008 стала МакSим
  79. MTV RMA 2008 не будет продажной: стали известны номинанты
  80. MTV RMA 2008: пятая провальная
  81. SEREBRO - Опиум (Песня Года 2008)
  82. 82,0 82,1 На Премии Муз-ТВ 2009 не будет явных фаворитов
  83. SEREBRO - Сладко (Лучшие песни 2009)
  84. SEREBRO - Сладко (Песня года 2009)
  85. Дима Билан представит Россию на MTV EMA 2010
  86. Собчак и Ургант прошлись по звездам(չաշխատող հղում)
  87. 87,0 87,1 87,2 Александр Рыбак: «Премия „Звуковой дорожки“ для меня - экзотический музыкальный аттракцион»
  88. «Лучшая группа года 2011 | OE Развлекательное Телевидение». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  89. 89,0 89,1 «Best sex video 2011 | OE Развлекательное Телевидение». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  90. «Елка, Киркоров, "Градусы" лидируют по числу номинаций на премию МУЗ-ТВ». ՌԻԱ Նովոստի. 26 марта 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին.
  91. «RU TV .::. Премия RU.TV». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  92. «Женщина года года Glamour 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  93. MTV EMA 2012 :: 11.11.2012 :: Франкфурт :: Serebro

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերեբրո (խումբ)» հոդվածին։