Սերդոլիկ
Սերդոլիկ | |
---|---|
![]() | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | Խալցեդոնի տարատեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | SiO2 |
Նույնականացում | |
Մոլեկուլային զանված | 60 գ/մոլ |
Գույն | Բաց դեղինից մինչև կարմրադարչնագույն |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | Տրիգոնային |
Թերթականություն | Բացակայում է |
Բեկում | Անհարթ, դյուրաբեկ, կոնխոիդալ |
Մոոսի կարծրություն | 6 - 7 |
Փայլ | Ապակեփայլ, անփայլ, յուղափայլ, մետաքսափայլ |
Թափանցիկություն | Կիսաթափանցիկից անթափանց |
Ձգողականություն | 2.59 - 2.61 |
Պլեոքրոիզմ | Չունի |
Ծանոթագրություններ | [1] |
Ենթակատեգորիա | խալցեդոն և թանկարժեք քար |
Սերդոլիկ, կամ կոռնելիան[2] կարմրադարչնագույն միներալ, սովորաբար օգտագործվում է որպես կիսաթանկարժեք քար։ Սերդոլիկի նման քար է սարդը, որը որպես կանոն ավելի կարծր է և ունի ավելի մուգ գույն, բայց նրանց միջև տարբերությունը հստակորեն որոշակի չէ, հաճախ այդ երկու անվանումները միմյանց փոխարինում են։ Եվ սերդոլիկը, և սարդը հանդիսանում են խալցեդոնի տարատեսակներ, որնը իր հերթին քվարցի տարատեսակ է։ Գույնը պայմանավորված է երկաթի օքսիդով, կարող է լինել բաց նարնջագույնից մինչև համարյա սև գույն։ Ավելի հաճախ հանդիպում է Բրազիլիայում, Հնդկաստանում, Սիբիրում և Գերմանիայում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալցեդոնի կարմիր տարատեսակը դեռևս Նոր քարի դարաշրջանում Բուլղարիայում հայտնի էր որպես ուլունքաքար։ Առաջին երեսակված սերդոլիկի ուլունքի մասին նկարագրությունը եղել է Վառնայի նեկրոպոլում դեռևս պղնձի դարաշրջանում՝ Ք.ա. 5-րդ հազարամյակի կեսերին։ Ուլունքի ամեն հատիկը պետք է ունենար հաստատուն 16 + 16 = 32 նիստ ամեն կողմում:[3] Անցքեր անելու համար Մեհրգարում (Պակիստան) օգտագործել են մեխանիկական գայլիկոն Ք.ա. 4-5 հազարամյակներում[4]։ Դեկորատիվ իրերի տեսքով սերդոլիկ է գտնվել նաև Կրետե կղզու մինոյան քաղաքակրթությանը համապատասխանող շերտերում[5], այն թվագրված է մոտավորապես Ք.ա. 1800 թվականին։ Սերդոլիկը լայնորեն օգտագործվել է Հռոմեական կայսրության ժամանակ փորագրած թանկարժեք քարեր, փոքրիկ կնիքներ, մատանիներ պատրաստելու ինչպես նաև կարևոր փաստաթղթերի վրա կնիքներ դնելու համար, քանի որ տաք խեժը չի կպչում սերդոլիկին[6]։ Սարդը օգտագործվում էր ասորական գլանաձև կնիքներ պատրաստելու, եգիպտական և փյունիկյան համայիլներ, ինչպես նաև հին հունական և էտրուսկյան թանկարժեք զարդաքարեր պատրաստելու համար[7]։ Հրեական քահանայապետի լանջակապի վրա 12 քարերից առաջինը կարմրավուն քար էր, հնարավոր է սերդոլիկ[7]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Պլինիոս Ավագի սարդն իր անունը ստացել է Լիդիայում գտնվող Սարդիս քաղաքի անունից, բայց համաձայն այլ պնդումների քարի անունը կապված է պարսկերեն سرد բառի հետ, որը նշանակում է դեղնակարմիր[7]։
Սերդոլիկ և սարդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերդոլիկ և սարդ անունները հաճախ օգտագործվում են միևնույն քարի դեպքում, բայց դրանք օգտագործվում են նաև տարբեր ենթատեսակներ բնորոշելու համար։ Սերդոլիկի և սարդի ընդհանուր տարբերությունները կայանում են հետևյալում.[7]
Սերդոլիկ | Սարդ | |
---|---|---|
Գույն | Ավելի բաց գույներ, նարնջագույնի տարբեր երանգներից մինչև կարմրադարչնագույն | Ավելի մուգ, կուգ կարմրադարչնագույնից մինչև համարյա սև գույն |
Կարծրություն | Ավելի փափուկ | Ավելի ամուր ևավելի կարծր |
Կոտրվածքի մակերևույթ | Անհարթ, կոնխոիդալային | Սերդոլիկի նման, բայց ավելի անհարթ ու խամրած |
Բոլոր այս հատկանիշները փոփոխվում են ժամանակի ընթացքում, այդ պատճառով սերդոլիկի և սարդի միջև հստակ սահման ըստ էության չկա։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Rudolf Duda and Lubos Rejl: Minerals of the World (Arch Css, 1990)
- ↑ Websters New World College Dictionary. Fourth Edition. 2001. Editor in chief Michael Agnes.
- ↑ Kostov & Pelevina (2008).
- ↑ Kulke, Hermann & Rothermund, Dietmar (2004). A History of India. Routledge. 22. 0-415-32920-5.
- ↑ C. Michael Hogan, Knossos fieldnotes, Modern Antiquarian (2007)
- ↑ Section 12 of the translation of Weilue - a 3rd-century Chinese text by John Hill under "carnelian" and note 12.12 (17)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Chisholm Hugh, ed. (1911)։ «Sard»։ Encyclopædia Britannica (11th ed.)։ Cambridge University Press
- ↑ «Egyptian - Necklace»։ The Walters Art Museum
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Allchin, B. 1979. The agate and carnelian industry of Western India and Pakistan. – In: South Asian Archaeology 1975. E. J. Brill, Leiden, 91-105.
- Beck, H. C. 1933. Etched carnelian beads. – The Antiquaries Journal, 13, 4, 384-398.
- Bellina, B. 2003. Beads, social change and interaction between India and South-east Asia. – Antiquity, 77, 296, 285-297.
- Brunet, O. 2009. Bronze and Iron Age carnelian bead production in the UAE and Armenia: new perspectives. – Proceedings of the Seminar for Arabian Studies, 39, 57-68.
- Carter, A. K., L. Dussubieux. 2016. Geologic provenience analysis of agate and carnelian beads using laser ablation-inductively coupled plasma-mass spectrometry (LA-ICP-MS): A case study from Iron Age Cambodia and Thailand. – J. Archeol. Sci.: Reports, 6, 321-331.
- Cornaline de l'Inde. Des pratiques techniques de Cambay aux techno-systèmes de l'Indus (Ed. J.-C. Roux). 2000. Éditions de la Maison des sciences de l'homme, Paris, 558 p.
- Glover, I. 2001. Cornaline de l'Inde. Des pratiques techniques de Cambay aux techno-systèmes de l'Indus (sous la direction de V. Roux). – Bulletin de l'Ecole française d'Extrême-Orient, 88, 376-381.
- Inizan, M.-L. 1999. La cornaline de l’Indus à la Mésopotamie, production et circulation: la voie du Golfe au IIIe millénaire. – In: Cornaline et pierres précieuses. De Sumer à l’Islam (Ed. by F. Tallon), Musée du Louvre, Paris, 127-140.
- Insoll, T., D. A. Polya, K. Bhan, D. Irving, K. Jarvis. 2004. Towards an understanding of the carnelian bead trade from Western India to sub-Saharan Africa: the application of UV-LA-ICP-MS to carnelian from Gujarat, India, and West Africa. – J. Archaeol. Sci., 31, 8, 1161-1173.
- Kostov R. I., Pelevina O. (2008)։ «Complex faceted and other carnelian beads from the Varna Chalcolithic necropolis: archaeogemmological analysis»։ Proceedings of the International Conference “Geology and Archaeomineralogy”. Sofia, 29-30 October 2008. (Sofia: Publishing House “St. Ivan Rilski”): 67–72
- Mackay, E. 1933. Decorated carnelian beads. – Man, 33, Sept., 143-146.
- Theunissen, R. 2007. The agate and carnelian ornaments. – In: The Excavations of Noen U-Loke and Non Muang Kao (Eds. C. Higham, A. Kijngam, S. Talbot). The Thai Fine Arts Department, Bangkok, 359-377.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սերդոլիկ Վիքիպահեստում |
---|
|