Սերգիոս և Բաքոս սրբերի եկեղեցի
| Սերգիոս և Բաքոս սրբերի եկեղեցի թուրքերեն՝ Küçük Ayasofya Camii | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի, մզկիթ, տեսարժան վայր և külliye? |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ստամբուլ և Ֆաթիհ |
| Տարածաշրջան | Մարմարածովյան տարածաշրջան |
| Դավանանք | իսլամ |
| Հիմնական ամսաթվերը | 526 |
| Ժառանգության կարգավիճակ | cultural property requiring protection? |
| Նվիրված | Սերգիուս և Բաքուս |
| Անվանված | Սերգիուս և Բաքուս |
| Ճարտարապետ | Իսիդոր Միլետացի |
| Հիմնադիր | Հուստինիանոս Ա |
| Ճարտարապետական ոճ | բյուզանդական ճարտարապետություն և օսմանյան ճարտարապետական ոճ[1] |
| Հիմնադրված | 526 |
| Շինանյութ | աղյուս |
![]() | |
![]() | |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
Սերգիոս և Բաքոս սրբերի եկեղեցի (թուրքերեն՝ Küçük Ayasofya, այլ անվանում՝ Փոքր Այա-Սոֆիա), Ստամբուլի պահպանված ամենահին եկեղեցիներից, որը վերածվել է մզկիթի Օսմանյան կայսրության օրոք[2]։ Նախատիպ է ծառայել Սան Վիտալե և Սուրբ Սոֆիա տաճարների համար։ Ամենայն հավանականությամբ նույն վարպետների՝ Իսիդոր Միլեթացու և Անթեմիուս Թրալեսցու աշխատանքն է։ Նվիրված է Սերգիոս և Բաքոս սրբերին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս գոյություն ունեցող տաճարը կառուցվել է 527-529 թվականներին այն տան մոտ, որտեղ Հուստինիանոս Ա կայսրն անցկացրել է իր երիտասարդության տարիները, և եղել է կայսեր իշխանության տարիներին կատարված առաջին նշանակալի գործերից մեկը[3]։ Փոքր Սոֆիան կազմել է միասնական համալիր ավելի վաղ կառուցված Պողոս և Պետրոս սրբերի եկեղեցու հետ, որի գոյության վերջին վկայությունները ոչնչացվել են Ստամբուլի իշխանությունների կողմից 20-րդ դարում։ Փոքր Սոֆիայի՝ կայսերական ընտանիքի կողմից հատուկ սիրված լինելու վկայությունն են բազմաթիվ խոյակների վրա փորագրված Հուստինիանոս Ա-ի և նրա կնոջ՝ Թեոդորայի անունների սկզբնատառերը։
536 թվականին Թեոդորան եկեղեցական համալիրը հանձնել է մոնոֆիզիտների վանքին, իսկ 551 թվականին այստեղ թաքնվել է Հռոմի պապ Վիգիլիոսից։ Եկեղեցու խճանկարները ոչնչացվել են պատկերամարտության հետևորդների կողմից։ Կոստանդնուպոլսի անկումից հետո եկեղեցին շարունակել է գործել մինչև 1506 թվականը։ Մզկիթի վերածելու ժամանակ փոխվել են պատուհաններն ու մուտքը, բարձրացվել է հատակի մակարդակը, իսկ ներքին պատերը սվաղել են[4]՝ սպիտակեցնելով խճանկարները, կառուցել է նաև նախասրահ և մեդրեսե[5]։
1742 թվականին եկեղեցու բակում կառուցվել է ծիսական շատրվան։ 1762 թվականին կառուցվել է մինարեթը (այն ավերվել է 1940 թվականին և նորից կառուցվել է 1956 թվականին[5]): Սուլթան Մահմուդ II-ի կարգադրությամբ՝ մզկիթը նորոգվել է բազմաթիվ երկրաշարժերից հետո։ Բալկանյան պատերազմների ժամանակ այստեղ ապաստանել են փախստականներ[5]։ Փոքր Սոֆիայի անմիջական հարևանությամբ երկաթգծի կառուցումը լուրջ վնաս է հասցրել համալիրին։ Այդ պատճառով այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://islamansiklopedisi.org.tr/kucuk-ayasofya-kulliyesi
- ↑ Bardill, Jonathan (2017). «The Date, Dedication, and Design of Sts. Sergius and Bacchus in Constantinople». Journal of Late Antiquity (անգլերեն). 10 (1): 85–86. doi:10.1353/jla.2017.0003. ISSN 1942-1273.
- ↑ Freely (2000), p. 137
- ↑ Mathews (1976), p. 242
- ↑ 5,0 5,1 5,2 Müller-Wiener (1977), p. 182
- ↑ Historic Areas of Istanbul
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bardill, Jonathan (2017). «The Date, Dedication, and Design of Sts. Sergius and Bacchus in Constantinople». Journal of Late Antiquity. 10 (1): 62–130. doi:10.1353/jla.2017.0003.
- Freely, John (2000). Blue Guide Istanbul. W. W. Norton & Company. ISBN 0-393-32014-6.
- Mango, Cyril (1975). Byzantine Architecture. New York: Harry N. Abrams, Inc. 0-8109-1004-7.
- Mango, Cyril (1972). «The church of Saints Sergius and Bacchus at Constantinople and the alleged tradition of octagonal palatine churches». Jahrbuch der österreichischen Byzantinistik. Vienna (21): 189–93.
- Mathews, Thomas F. (1976). The Byzantine Churches of Istanbul: A Photographic Survey. University Park: Pennsylvania State University Press. ISBN 0-271-01210-2.
- Müller-Wiener, Wolfgang (1977). Bildlexikon Zur Topographie Istanbuls: Byzantion, Konstantinupolis, Istanbul bis zum Beginn d. 17 Jh (German). Tübingen: Wasmuth. ISBN 978-3-8030-1022-3.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Norwich, John Julius (1988). Byzantium: the early centuries. New York: Alfred A. Knopf. ISBN 0-394-53778-5.
- Van Millingen, Alexander (1912). Byzantine Churches of Constantinople. London: MacMillan & Co.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Weitzmann, Kurt, ed., Age of spirituality: late antique and early Christian art, third to seventh century, no. 249, 1979, Metropolitan Museum of Art, New York, 9780870991790; full text available online from The Metropolitan Museum of Art Libraries
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգիոս և Բաքոս սրբերի եկեղեցի» հոդվածին։ |
| ||||||

