Սերգիյ Ռադոնեժսկու տաճար (Նիժնի Տագիլ)
Սերգիյ Ռադոնեժսկու տաճար | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նիժնի Տագիլ |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Նիժնի Տագիլի թեմ |
Հիմնադրված | 2001 |
Առաջին հիշատակում | 2000 |
![]() | |
![]() | |
tagilsergiya.ru |
Սերգիյ Ռադոնեժսկու տաճար (ռուս.՝ Храм Сергия Радонежского), ռուս ուղղափառ եկեղեցու Նիժնետագիլյան համայնքի տաճար, որը գտնվում է Նիժնի Տագիլ քաղաքի Տագիլշինյան շրջանի Մետալուրգների փողոցում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարը հիմնադրվել է 2000 թվականի սեպտեմբերի 25-ին Նիժնի Տագիլի մետալուրգիական կոմբինատի ղեկավարության խնդրանքով։ Տաճարի հիմքում առաջին քարը դրել են քաղաքագլուխ Ն. Ն. Դիդենկոն, Սվերդլովսկի մարզի նահանգապետ Է. Է. Ռոսսելը, Նիժնետագիլսկի մետալուրգիական կոմբինատի գլխավոր տնօրեն Սերգեյ Նոսովը և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի II-ը։ Տաճարի կառուցման համար ընտրվել է եկատերինբուրգցի ճարտարապետ Վ. Ի. Սիմինենկոյի նախագիծը, իսկ կապալառուն եղել է «Տագիլշին» տրեստը։
Տաճարի կառուցումը սկսվեց 2001 թվականին, այն ֆինանսավորում էին Նիժնի Տագիլի մետալուրգիական կոմբինատը, «Եվրազհոլդինգը» և Եկատերինբուրգի թեմը, որի մասին հիշատակվում է եկեղեցու պատին փակցված հուշատախտակին։ 2003 թվականի սեպտեմբերի 25-ին իրականացվեց տաճարի խաչերի և գմբեթի օծումը։ Տաճարի ամբողջական օծումը իրականացվել է 2004 թվականի հոկտեմբերի 22-ին, այն կատարել են Եկատերինբուրգի և Վերխոտուրսկի արքեպիսկոպոս Վիկենտիի, Սերգիևո-Պասադսկի եպիսկոպոս Ֆեոգնոստի և Բրյանսկի ու Սեվսկի արքեպիսկոպոս Ֆեոֆիլակտի կողմից։
Տաճարի ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարի Ռուս-բյուզանդական ճարտարապետությունում առկա են նաև Դասականության հիմնադրույթներ և 19-20-րդ դարերի շրջանի եկեղեցական ճարտարապետության ավանդույթներ։ Շատ գաղափարներ վերցվել են 1963 թվականին քանդված Վիյսկո-Նիկոլսկի եկեղեցու պատկերներից։
Տաճարի շենքը ունի խաչաձև գմբեթավոր քաղաքային եկեղեցու տեսք, կառուցված է բարձր գետնախարսխի վրա, նախատեսված է 800 մարդու համար։ Այն բաղկացած է քառակուսի քառաքայլ հիմնական ծավալից, կիսաշրջանաձև ելուստից գմբեթից և սեղանատնից։ Գերիշխող զանգակատունը 40 մետր բարձրությամբ, հասնում է մինչև խաչին։ Գմբեթի տանիքը ունի արտահայտիչ զարդաքանդակներ, որոնք պսակազարդված են սոխագմբեթներով։
Տաճարն ունի 11 զանգ` 6 կգ-ից մինչև 1,5 տոննա քաշով։ Ընդհանուր առմամբ, եկեղեցին ունի յոթ գմբեթ։ Եկեղեցու շինությունն ունի երեք մուտք։ Տաճարը նկարազարդել են մոսկվացի արվեստագետները` ըստ Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Վ. Պավլովի էսքիզների։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «История храма» (ռուսերեն)։ Храм во имя святого преподобного Сергия Радонежского։ Վերցված է 2014-03-19
- «Храм во имя св. прп. Сергия Радонежского» (ռուսերեն)։ Нижнетагильская епархия Русской Православной Церкви։ Վերցված է 2014-03-19(չաշխատող հղում)
- «В НИЖНЕМ ТАГИЛЕ ТРИ АРХИЕРЕЯ СОВЕРШАТ ОСВЯЩЕНИЕ ХРАМА ПРЕПОДОБНОГО СЕРГИЯ РАДОНЕЖСКОГО» (ռուսերեն)։ Православие.Ru։ 2004-10-21։ Վերցված է 2014-03-19
- «Храм во имя Сергия Радонежского в г. Нижний Тагил» (ռուսերեն)։ ПРОЕКТНО-РЕСТАВРАЦИОННАЯ МАСТЕРСКАЯ при Уральской государственной архитектурно-художественной академии։ Վերցված է 2014-03-19