Սերգեյ Տյուլենինի անվան պուրակ (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Սերգեյ Տյուլենինի անվան պուրակ
Tulenev square.jpg
Տեսակպուրակ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Հիմնվել է1960-ական թվականներ
Սերգեյ Տյուլենինի անվան պուրակ (Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Սերգեյ Տյուլենինի անվան պուրակ (Դոնի Ռոստով)
Սերգեյ Տյուլենինի անվան պուրակ (Դոնի Ռոստով)ը գտնվում է Երկիրում
Սերգեյ Տյուլենինի անվան պուրակ (Դոնի Ռոստով)

Սերգեյ Տյուլենինի անվան պուրակ (ռուս.՝ Сквер имени Сергея Тюленина), քաղաքային կանաչ գոտի Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Տրուժենիկով փողոցի և Ստաչկի պողոտայի խաչմերուկում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուրակն առաջին անգամ Դոնի Ռոստովի քարտեզին հայտնվել է 1960-ական թվականներին[2]։ Անվանվել է Խորհրդային Միության հերոս, «Երիտասարդ գվարդիայի» անդամ Սերգեյ Տյուլենինի պատվին։

2016 թվականի աշնանը տեղեկություն հայտնվեց Սերգեյ Տյուլենինի անվան կիսալքված պուրակի հիմնանորոգման մասին։ Վերանորոգման և վերականգնման կարիք ունեն քանդված արահետները, նստարանները, տարածքի լուսավորման համակարգը։ Բազմաթիվ ծառեր բուժման կարիք են զգում։ Պուրակում նախատեսում է թարմացնել կանաչ տարածքները և տնկել մոտ հարյուր հիսուն նոր ծառ, այդ թվում` եղևնիներ և տարբեր դեկորատիվ թփեր։ Պետք է բարեկարգվեն հետիոտն ծառուղիները, լապտերները և նստարանները, ստեղծվի մանկական խաղահրապարակ։ Պուրակի տարածքում պետք է հայտնվի տեղեկություններով անվանական ցուցանակ։ Պուրակի գլխավոր մուտքը գտնվելու է Ստաչկի պողոտայի կողմից։ Վերականգնման աշխատանքների հիմնական նպատակը լինելու է պուրակը ընտանեկան հանգստի համար լավ վայր դարձնելը[1]։ Զբոսայգու բարեկարգման համար կարող է պահանջվել 11,5-12 միլիոն ռուբլի[2][3]։

Նորացված հետիոտնային ծառուղիների լայնությունը պետք է կազմի 3 մետր[4]։ Տարածքը բարեկարգելու աշխատանքները սկզբում նախատեսված էր ավարտել մինչև 2017 թվականի ապրիլի 30[5], սակայն հետագայում ժամկետները փոխվեցին։ Այժմ նշվում է նոր ամսաթիվ` 2017 թվականի մայիսի 25[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]