Սերգեյ Սլավնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Սլավնով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Сергей Геннадьевич Славнов
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 11, 1982(1982-04-11)[1] (41 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Սերգեյ Սլավնով (ռուս.՝ Серге́й Генна́дьевич Славно́в, ապրիլի 11, 1982(1982-04-11)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ, զուգասահքում հանդես է եկել Յուլյա Օբերտասի հետ։ Միասին նրանք 2005 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ են, Գրան-Պրիի և Ռուսաստանի առաջնության բազմակի մրցանակակիրներ։ Բացի այդ, Սերգեյը Յուլյա Կարբավսկայայի հետ 2002 թվականի Աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլյա Օբերտասի հետ

Չմուշկներով սկսել է սահել չորս տարեկանից, երբ տատիկը նրա համար չմուշկներ է գնել։ Այնուհետև տատիկը լսել է գեղասահքի խմբում հայտարարության մասին և այնտեղ է տարել իր թոռանը։

Սերգեյ Սլավնովի առաջին զուգընկերուհին Յուլյա Կարբավսկայան էր։ Կարբավսկայա/Սլավնով զույգը հաջողությամբ հանդես է եկել միջազգային մրցույթներում։ 2001 թվականին նրանք դարձել են Ռուսաստանի չեմպիոններ պատանիների կարգում և 2002 թվականի Աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիրներ։

2002 թվականին Սլավնովի և Օբերտասի միջև սկսվում են ռոմատիկ հարաբերություններ։ 2002/2003 թվականների մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո Օբերտասը և Սլավնովը զույգ կազմեցին՝ երկուսն էլ թողնելով նախկին պարազույգերին։ Նույն տարվա ամռանն էլ զույգը Լյուդմիլա Վելիկովայի մոտից տեղափոխվեց մարզվելու Թամարա Նիկոլաևնա Մոսկվինայի ղեկավարությամբ։

Մոսկվինայի ղեկավարությամբ զույգն աշխատել է երեք տարի, իսկ 2005/2006 թվականների մրցաշրջանում մի շարք անհաջող ելույթներից հետո կրկին վերադարձել են մարզվելու Լյուդմիլա Վելիկովայի ղեկավարությամբ։

Զույգը հայտարարեց, որ բաց կթողնի 2007/2008 թվականների մրցաշրջանը Յուլիայի վնասվածքի և Սերգեյին կատարած կույր աղիքի վիրահատության պատճառով։ 2008 թվականին նրանք ելույթ են ունեցել Եվգենի Պլյուշչենկոյի շոուում։

2008 թվականի ամռանը հայտարարել են, որ չեն լինի 2008/2009 թվականների մրցաշրջանի մեկնարկի մրցաշարերում, սակայն, գուցե, հանդես գան 2009 թվականին կայանալիք Ռուսաստանի առաջնությունում։ Սակայն դա տեղի չունեցավ։ Ակնհայտ էր, որ գեղասահորդներն ավարտել էին իրենց սիրողական կարիերան, չնայած այդպես էլ պաշտոնապես չհայտարարվեց։

2008 թվականի աշնանը Սերգեյը մասնակցել է Ռոսիա 1-ի «Աստղային սառույց» շուին, որտեղ որպես զույգ հանդես էր գալիս դերասանուհի և երգչուհի Անաստասիա Զադորոժնայի հետ։

2011 թվականից հանդես է գալիս «Russian Ice Stars» սառցե թատերականցված շոում[2]։ 2008 թվականից հանդիպում է Անաստասիա Զադորոժնայի (30.08.1985) հետ։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օբերտասի հետ
Մրցումներ 2003—2004 2004—2005 2005—2006 2006—2007
Ձմեռային օլիմպիական խաղեր 8
Գեղասահքի աշխարհի առաջնություն 7 5 8
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 4 2 4 4
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 3 3 2 2
Գրան-Պրիի եզրափակիչ 4 5
Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy 6
Գրան-Պրիի փուլեր. Trophee Eric Bompard 3
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia 5 2 2
Գրան-Պրիի փուլեր. Skate America 2 3
Գրան-Պրիի փուլեր. Skate Canada 6
Գրան-Պրիի փուլեր. Bofrost Cup 2
  • Կարբովսկայայի հետ
Մրցումներ 2000—2001 2001—2002 2002—2003
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 4 2 5
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում 1 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.isuresults.com/bios/isufs00006840.htm
  2. «Russian Ice Stars». RussianIceStars.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]