Սերգեյ Սարգսյան (օպերային երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Սարգսյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Սարգսյան
Ծնվել է1988
Երևան, Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2016)
Պարգևներ

Սերգեյ Սարգսյան (1988, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ օպերային երգիչ (բաս)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Սարգսյանը ծնվել է 1988 թվականին Երևանում։ 1995-2005 թվականներին սովորել է Երևանի թիվ 54 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում (2006-2012)։ 2012-2016 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2015 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։

2015 թվականին «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հետ, որպես մենակատար, համերգային շրջագայություններով հանդես է եկել Լիբանանում։

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Օպերա Դեր
Ջոակինո Ռոսսինի Սևիլյան սափրիչ Դոն Բազիլիո
Ժորժ Բիզե Կարմեն Ցունիգա
Արմեն Տիգրանյան Անուշ Քյոխվա
Սերգեյ Ռախմանինով Ալեկո Ծեր գնչու
Վինչենցո Բելլինի Նորմա Օրովեզո
Պյոտր Չայկովսկի Եվգենի Օնեգին Գրեմին
Ջուզեպպե Վերդի Մակբեթ Բանկո

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոդար Գաբունիայի անվան օպերային երգիչների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր (2013, Թբիլիսի, Վրաստան)
  • «Օպերան առանց սահմաննների» երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթի դիպլոմ, հատուկ մրցանակ (2014, Կրասնոդար, ՌԴ)
  • Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակի մրցանակակիր և ոսկե մեդալակիր՝ դասական երաժշտություն բնագավառում՝ «Երգեցողություն» անվանակարգում (2014, Երևան, Հայաստան)[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սերգեյ Սարգսյան, 2014 թ., բարձր կատարողական արվեստի համար». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.