Սերգեյ Սազանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Սազանով
Sergei Dmitrijewitsch Sasonow.jpg
ԱԱՀ՝ Սերգեյ Սազոնով Դմիտրիյ
Բնագիր
ԱԱՀ՝
Сазонов, Сергей Дмитриевич
Ծննդյան օր՝ 29 հունիսի 1860 թվական
Ծննդավայր՝ Ռուսաստան
Վախճանի օր՝ 24 դեկտեմբերի 1927 թվական
Քաղաքացիություն՝ Ռուս

Սերգեյ Դմիտրիևիչ Սազանով (ռուսերեն՝ Серге́й Дми́триевич Сазо́нов, 1860, օգոստոսի 10 - 1927, դեկտեմբերի 24), ռուս պետական գործիչ, դիվանագետ։

Դիվանագիտական պաշտոններ է վարել Լոնդոնում, Վաշինգտոնում, Վատիկանում։ 1909-ից՝ արտգործնախարարի օգնական (տեղակալ), 1910-ից՝ նախարար։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ձգտել է ամրապնդել Անտանտը և սերտացնել նրա կապերը Ռուսաստանի հետ, գործուն մասնակցություն է ունեցել Հայկական հարցի նոր արծարծման և 1914-ի ռուս-թուրքական համաձայնագրի կնքման, 1915-ի անգլո-ֆրանս-ռուսական գաղտնի համաձայնագրի (նախատեսվում էր սևծովյան նեղուցների, Կ. Պոլսի և հարակից շրջանների հանձնումը Ռուսաստանին), ինչպես նաև նրա շարունակությունը կազմող 1916-ի Սայքս-Պիկոյի համաձայնագրի նախապատրաստմանն ու ստորագրմանը, որով Ռուսաստանին էին անցնում Թուրքիայի հայկական նահանգներն ու Հյուսիսային Քրդստանը («դեղին գոտի»)։ Չբաժանելով Գերմանիայի հետ անջատ հաշտություն կնքելու ցարի կարծիքը՝ 1916-ին Սազանովը հրաժարական է տվել։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մտել է Կոլչակի և Դենիկինի սպիտակգվարդիական կառավարությունների մեջ, դրանք ներկայացրել 1919-20-ի Փարիզի հաշտության կոնֆերանսում։

Գրել է հուշեր, որտեղ լայն տեղ է հատկացրել Հայկական հարցին և հայկական բարենորոգումների շուրջ տեղի ունեցած դիվանագիտական բանակցություններին։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հայկական հարց. հանրագիտարան, Ե., 1996, էջ 395։