Սերգեյ Ռևյակին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սերգեյ Ռևյակին
Sergei Revyakin 2011.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սերգեյ Պավլովիչ Ռևյակին
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ 1995, ապրիլի 2
Ծննդավայր Կրոնշտադտ, Ռուսաստան
Հասակ 189 սմ
Քաշ 82 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԲԿՄԱ (Մոսկվա)
Համար 95
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-մինչ հիմա Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 2 (-3)
Ազգային հավաքական
2010-2012 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17 տ.) 5 (-4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սերգեյ Պավլովիչ Ռևյակին (ռուսերեն՝ Серге́й Па́влович Ревя́кин, ապրիլի 2, 1995 թ., Կրոնշտադտ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, դարպասապահ, խաղում է ԲԿՄԱ ակումբում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյը Ազգային հավաքականի կազմում (մինչև 17 տ.)

Ռևյակինը ծնվել է Կրոնշտադտում, 10 տարեկանից սկսած սկսել է զբաղվել ֆուտբոլով, մարզվել է «Զենիթ» ակումբի դպրոցում, որտեղ նրա մարզիչն էր Անվեր Կոնեևը։ Մինչև 12 տարեկանը խաղում էր հարձակվողի դիրքում[1]։ Մարզչի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով ֆուտբոլիստը ստիպված էր հեռանալ, իսկ 2008 թ. նա արդեն խաղում էր «ԲԿՄԱ» ակումբի դպրոցում։ 2011 թ. նա ընդգրկվեց «Բանակայինների» հայտացուցակում 2011/12 մրցաշրջանի համար։ Նույն տարվա նոյեմբերի 27-ին առաջին անգամ հայտնվեց ԲԿՄԱ-ի հիմնական կազմի հայտացուցակում։ Այդ խաղում նրանց մրցակիցը «Անժի» ակումբն էր։ Խաղի 87-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց ԲԿՄԱ-ի դարպասապահ Սերգեյ Չեպչուգովը։ Ռևյակինը խաղադաշտ մտավ փոխարինելով Գեորգի Շեննիկովին, սակայն չկարողացավ անառիկ պահել դարպասը։ Արդյունքում հաղթեցին «Անժի» ակումբի ֆուտբոլիստները[2]։

Այդ խաղում մտնելով խաղադաշտ, Ռևյակինը սահմանեց միանգամից մի քանի ռեկորդ. Ռուսաստանի առաջնություններում նա դարձավ առաջին 16-ամյա դարպասապահը (Անժիի հետ խաղում նա 16 տարեկան և 239 օրական էր)։ Ռուսաստանի և ԽՍՀՄ առաջնություններում Սերգեյից ավելի երիտասարդ եղել է միայն Դմիտրի Խարինը, ով խաղադաշտ մտավ «Տորպեդո» ակումբի կազմում 1984 թ., երբ նա 16 տարեկան և 97 օրական էր։ Ռուսաստանի առաջնություններում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների ցանկում Ռևյակինը զբաղեցնում է 7-րդ տեղը։ Ամենաերիտասարդ մեկնարկային ֆուտբոլիստը Ալեքսեյ Ռեբկոն է, ով խաղադաշտ մտավ 2002 թ. «Սպարտակ» ակումբի կազմում, երբ նա ընդամենը 16 տարեկան և 78 օրական էր։ Ռևյակինը նաև դարձավ Ռուսաստանի առաջնություններում հանդես եկած «Բանակայինների» ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, անցնելով Վլադիսլավ Ռադիմովի սահմանած ռեկորդը 1992 թ.։ Այդ ժամանակ Ռադիմովը խաղադաշտ մտավ 16 տարեկան և 247 օրական տարիքում[3]։

2012 թ. մարտի 3-ին կայացած «Զենիթ» ակումբի հետ խաղը Ռևյակինը խաղաց ամբողջությամբ։ Չնայած այն բանին, որ դարպասպահը բաց թողեց 2 գնդակ, այնուամենայնիվ շատ դեպքերում կարողացավ փրկել իր թիմին։

Մրցելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ. սեպտեմբերի 21-ի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթներ[4] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան ԲԿՄԱ 2011/12 2 −3 0 0 0 0 2 −3
2012/13 0 0 0 0 0 0 0 0
2013/14 0 0 0 0 0 0 0 0
Ընդամենը ԲԿՄԱ-ի կազմում 2 −3 0 0 0 0 2 −3
Ընդամենը կարիերայի ընթացքում 2 −3 0 0 0 0 2 −3

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

• Երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր - 2011, 2011/12, 2012/13

Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2011/12

Ռուսաստանի առաջնության չեմպիոն - 2012/13

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

• Սերգեյը «Արսենալ» ակումբի երկրպագուն է

• Աշխարհի ամենաուժեղ դարպասապահ է համարում Իկեր Կասիլյասին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]