Սերգեյ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Պետրոսյան
Ծնվել է 1988թ., հունիսի 7
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել է 2017թ., հուլիս (29 տարեկան)
Մահվան վայր Տաք Բանալի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտություն ծանրամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ

Ծանր աթլետիկա Եվրոպայի ծանրամարտի առաջնություն Ոսկի, Ստրասբուրգ2007, մինչև 62 կգ

Ոսկի, Լինյանո 2008, մինչև 62 կգ

Սերգեյ Արսենի Պետրոսյան(1988թ., հունիսի 7, Բաքու, Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն - հուլիսի 24, 2017թ.) — ռուս ծանրամարտիկ, Եվրոպայի երկակի չեմպիոն: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2009): ԿՍԱԲ մասնակից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Պետրոսյանը ծնվել է Բաքվում, սակայն 1989 թ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկսվելուց հետո, նրա ընտանիքը ստիպված էր շարժվել դեպի Տաք Բանալի քաղաք, (Կրասնոդարի երկրամաս): Ծանր աթլետիկայով սկսել է զբաղվել 1998թ., Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Սերգեյ Պոյրազյանի ղեկավարությամբ: 2005 թվականին պատանիների շրջանում դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2006 թվականին Աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: 2007 թվականից մտնում է Ռուսաստանի ազգային հավաքականի կազմի մեջ: Նույն տարում հաղթել է Եվրոպայի առաջնությունում, Ստրասբուրգում, իսկ մեկ տարի անց կրկնեց այդ հաջողությունը Լինյանոյում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Չի մասնակցել Պեկինում անցկացված Օլիմպիական խաղերին, քանի որ Ռուսաստանի հավաքականի մարզչական անձնակազմը չներկայացրեց Ռուսաստանի ներկայացուցչին 62 կգ քաշային կարգում:

Ողբերգական մահով մահացավ, նրա դին հայտնաբերվել է 2017 թվականի հուլիսի 24-ին Տաք Բանալի քաղաքի մոտ գտնվող գետում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. http://www.interfax.ru/sport/572429 .interfax.ru (27.7.2017)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]