Սերգեյ Շումսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Շումսկի
ShumskiyS.jpg
Ծնվել էհոկտեմբերի 19, 1820(1820-10-19)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 18, 1878(1878-02-18) (57 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա

Սերգեյ Վասիլևիչ Շումսկի (իսկական ազգանունը՝ Չեսնոկով, 1820 - 1878), ռուս դերասան։ 1841 թվականին ավարտել է Մոսկվայի թատերական ուսումնարանը, աշակերտել Միշայիլ Շչեպկինին։ 1841-1878 թվականներին աշխատել է փոքր թատրոնում (1847-1850 թվականներին՝ Օդեսայի թատրոնում)։ Շումսկին իր լավագույն կերպարներն ստեղծել է 1850-1860-ական թվականներին՝ Կոչկարյով, Ւղեստակով (Գոգոլի «Ամուսնություն», «Ռևիզոր»), Կրեչինսկի (Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»), Ժադով (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Իոհան Ահեղ (Ա․ Տոլստոյի «Իոհան Ահեղի մահը») են։ Շումսկիի խաղն աչքի էր ընկնում բարձր վարպետությամբ, անկեղծությամբ, պարզությամբ։ 1860-ական թվականների վերջից Մոսկվայի կոնսերվատորիայում դասավանդել է բեմական արվեստ, բեմադրել Գլինկայի «Կյանքը հանուն արքայի» («Իվան Սուսանին», 1869 թվական

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 598 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Шумский Сергей Васильевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.