Սերգեյ Շիպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Շիպով
Sergey Shipov Satka 2018.jpg
Պետություն(ներ)Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվապրիլի 17, 1966(1966-04-17) (56 տարեկան)
ԾննդավայրՄուրոմ (Վլադիմիրի մարզ), Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Կոչումգրոսմայստեր[1] և միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2541
ՖԻԴԵ համար4113624
365chessSergei_Shipov
Chesstempo համար195070
ICCF համար195070
Commons-logo.svg Sergei Shipov Վիքիպահեստում

Սերգեյ Յուրևիչ Շիպով (ռուս.՝ Серге́й Ю́рьевич Ши́пов, ապրիլի 17, 1966(1966-04-17), Մուրոմ (Վլադիմիրի մարզ), Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ռուս շախմատիստ, գրոսմայստեր, (1996), շախմատի մարզիչ, մեկնաբան, գրող, շախմատ մարզաձևը մասսայակացնող անձ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Գարի Կասպարովն ու Սերգեյ Շիպովը Բլեդում անցկացվող 35-րդ շախմատի օլիմպիադայի ժամանակ, 2002 թ․
Searchtool.svg Ռոբերտ Հյուբների հետ
Searchtool.svg Մեկնաբանական ժամանակ Սերգեյ Շիպովն ու Կիրսան Իլյումժինովը
Searchtool.svg Սերգեյ Շիպովը պատրաստվում է հաղթել աշխարհի ապագա չեմպիոն Մագնուս Կառլսենին, 2006, Թրոմսյո

Սերգեյ Շիպովը ծնվել է 1966 թվականի ապրիլի 17-ին։ 1970-ական թվականների սկզբին ընտանիքը տեղափոխվել է Կիրժաչ քաղաք[2], որտեղ Սերգեյը երկար ժամանակ զբաղվել է շախմատի պարապմունքներով։ Երկրորդ դասարանում Սերգեյը ստացել է ոտքի ծանր վնասվածք, ինչի արդյունքում երեքուկես տարի պառկել է հիվանդանոցում։ 1979 թվականին ընդունվել է Մոսկվայի մարզական գիշերօթիկ դպրոց, որտեղ նույն դասարանում սովորում էին նաև ապագա գրոսմայստերներ Եվգենի Բարեևն ու հայազգի Յուրի Դոխոյանը[3]։

1983-1989 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1989-1991 թվականներին աշխատել է Մոսկվայի մարզի Չեռնոգոլովկա քաղաքի ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի պրոբլեմների ինստիտուտում[4]։

1992 թվականին լրացրել է միջազգային վարպետի նորմը, 1996 թվականին ստացել է միջազգային գրոսմայստերի կոչում։ 1998 թվականին Սանկտ Պետերբուրգում ճանաչվել է Ռուսաստանի փոխչեմպիոն[5]։ Մասնակցել է 1999 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը[6]։

Եղել է Կասպարովի սպարինգ-խաղընկերը[7][8]։

1999 թվականից ապրում է Մոսկվայում։

Շիպովը մեծ հաջողությունների է հասել մարզչական ոլորտում․ տարբեր ժամանակաշրջանում նրա մարզչական հսկողությակ տակ են գտնվել այնպիսի հայտնի գրոսմայստերներ, ինչպիսիք են Ալեքսանդրա Կոստենյուկը, Սվետլանմա Մատվեևան, Վլադիմիր Բելովը, Յան Նեպոմնյաշչին, Դանիիլ Դուբովը, Գրիգորի Օպարինը, Անդրեյ Եսիպենկոն։

Որպես մեկնաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մեկնաբան, իր կարիերայի ընթացքում Շիպովը համագործակցել է kasparov-chess.ru, chesspro.ru, և 64.ru շախմատակին կայքերի հետ։ 2006 թվականին նա հիմնել է իր սեփական crestbook.com կայքը։

2013-2014 թվականներին եղել է Chess TV և Chess Cast ինտերնետային հեռուստաալիքների կանոնավոր մեկնաբան [9]

2016 թվականի նոյեմբերին Շիպովը պաշտոնապես հանդիսացել է շախմատի աշխարհի առաջնության խաղի ռուսալեզու մեկնաբանը[10][11]։

2016 թվականից «Match» հեռուստատեսային մարզական հեռուստաալիքի շախմատի փորձագետ է[12]։

Մարզական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
1994 Էլիստա Ռուսաստանի 47-րդ առաջնություն 2 2 7 11-ից 5½ 24–31
1998 Սանկտ Պետերբուրգ Ռուսաստանի 51-րդ առաջնություն 5 1 5 11-ից 7½ 1–4
1998/1999 Հասթինգս Հասթինգսի շախմատի մրցաշար 4 3 2 9-ից 5 2-6
2001 Էլիստա Ռուսաստանի 54-րդ առաջնություն 3 2 4 9-ից 5 21–26
2002 Մոսկվա Աերոֆլոտ օփեն 2 2 5 9-ից-4½ 62
2003 Կրասնոյարսկ Ռուսաստանի 54-րդ առաջնություն 3 2 4 9-ից 5 20–37
2006 Թրոմսյո Միջազգային մրցաշար 6 0 3 9-ից-7½ 1

2006 թվականին Թրոմսյո քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարի ժամանակ հաղթել է Մագնուս Կառլսենին[13][14]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[15]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ratings.fide.com
  2. «Crestbook.com - шахматы в онлайн» (ռուսերեն)։ Crestbook.com։ Վերցված է 2019-11-19 
  3. «Мистер Фёст информационной эпохи» (ռուսերեն)։ Российская Шахматная Федерация։ Վերցված է 2020-05-12 
  4. Сергей Шипов. Мои полвека
  5. Чемпионат России по шахматам 1998(ռուս.) // Википедия. — 2018-09-01.
  6. «Чемпионат мира ФИДЕ по шахматам 1999 - FIDE World Chess Championship 1999 - qwertyu.wiki»։ ru.qwertyu.wiki։ Վերցված է 2019-11-01 
  7. «Crestbook.com - шахматы в онлайн» (ռուսերեն)։ Crestbook.com։ Վերցված է 2019-11-01 
  8. «СЕРГЕЙ ШИПОВ» (ռուսերեն)։ Российская Шахматная Федерация։ Վերցված է 2019-11-19 
  9. ChessTV: Сергей Шипов
  10. Матч Карлсен - Карякин. Сергей ШиповYouTube
  11. «Карлсен Карякин 2016 - чемпионат мира по шахматам - Нью-Йорк 2016» (ռուսերեն)։ Русская Пресса։ 2016-12-01։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-02-ին։ Վերցված է 2019-03-18 
  12. «Сергей Шипов: «Карлсен и Карякин напоминают боксёров-тяжеловесов»» (ռուսերեն)։ 13 ноября 2016 16:35 
  13. «Сергей Шипов опередил Карлсена в Тромсе» (ռուսերեն)։ www.sport-express.ru։ 2006-07-04։ Վերցված է 2019-11-01 
  14. «Magnus Carlsen vs Sergei Yuryevich Shipov, 2006 0-1» (անգլերեն) 
  15. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]