Սերգեյ Նիգոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Նիգոյան
ուկրաիներեն՝ Сергій Гагікович Нігоян
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 2, 1993(1993-08-02)
ԾննդավայրԲերեզնովատովկա, Դնեպրոպետրովսկի մարզ
Մահացել էհունվարի 22, 2014(2014-01-22) (20 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
Քաղաքացիություն Ուկրաինա
Պարգևներ և
մրցանակներ
Ուկրաինայի հերոս և «Ոսկե Աստղ» շքանշան
 Sergiy Nigoyan Վիքիպահեստում

Սերգեյ Գագիկի Նիգոյան (ուկրաիներեն՝ Сергій Нігоян, օգոստոսի 2, 1993(1993-08-02), Բերեզնովատովկա, Դնեպրոպետրովսկի մարզ - հունվարի 22, 2014(2014-01-22), Կիև, Ուկրաինա), ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացի, 2014 թ.-ի նոյեմբերից հիմնված Եվրոմայդանի պահակախմբի անդամ։

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի № 890/2014 հրամանով (21.11.2014 թ.) մայդանյան իրադարձությունների ժամանակ զոհված 100 հոգուն, այդ թվում՝ Նիգոյանին, հետմահու տրվել է Ուկրաինայի հերոսի կոչում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և ապրել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Սոլոնյանսկի շրջանի Բերեզնուվատիկվա գյուղում։ Հայրն ու մայրը հայ են, որոնք Ուկրաինա են տեղափոխվել Հայաստանից (Բերդ) 1992 թվականին։

Ուկրաինախոս էր, Հայաստանի և Ուկրաինայի հայրենասեր։ Լավ ծանոթ էր ուկրաինական պատմությանը և մշակույթին, այդ թվում՝ Տարաս Շևչենկոյի բանաստեղծություններին («Կովկաս» պոեմը ընթերցել է ժողովրդի առաջ)։

Դեկտեմբերին ցանկապատների ֆոնին Սերգեյը նկարահանվել էր մի տեսագրության մեջ, որտեղ արտասանում էր Շևչենկոյի բանաստեղծությունները[2]։.

Զոհվել է հունվարի 22-ին Կիևի «Դինամո» մարզադաշտի մերձակայքում Բերկուտի դիպուկահարի գնդակից[3]։ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի 2014 թվականի նոյեմբերի 21-ի հրամանագրով Սերգեյ Նիգոյանին հետմահու շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում[4]։

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 28-ին Դնեպրոպետրովսկի քաղաքային խորհրդի 60-րդ նստաշրջանում որոշում է ընդունվել քաղաքի Կալինինի պողոտան վերանվանել Սերգեյ Նիգոյանի անունով[5]։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]