Սերգեյ Նեչաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Նեչաև
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 2, 1953(1953-06-02) (70 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) Պատվո շքանշան և Բարեկամության շքանշան

Սերգեյ Նեչաև (ռուս.՝ Серге́й Ю́рьевич Неча́ев, հունիսի 2, 1953(1953-06-02), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2012)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը՝ «գերմանագիտություն» մասնագիտությամբ և 1988 թվականին՝ ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։

  • 1977-1980 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից ԳԴՀ-ում։
  • 1982-1986 թվականներին՝ ԽՍՀՄ հյուպատոսության երկրորդ գլխավոր քարտուղար Էրդենետեյում (Մոնղոլիա
  • 1986-1988 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ունկնդիր։
  • 1992-1996 թվականներին՝ Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար, խորհրդական։
  • 1996-1999 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական չորրորդ դեպարտամենտի Գերմանիայի բաժնի ղեկավար։
  • 1999-2001 թվականներին՝ Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան ավագ խորհրդական։
  • 2001-2003 թվականներին՝ Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Բոնում (Գերմանիա
  • 20032004 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ չորրորդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2004-2007 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ երրորդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2007 թվականի սեպտեմբերի 1-ից 2010 թվականը՝ Ռուսաստանի ԱԳՆ երրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն։
  • 2010 թվականի մարտի 9-ից 2015 թվականի օգոստոսի 10-ը Ավստրիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։ Հավատարմագրերը հանձնվել են 2010 թվականի ապրիլի 29-ին։
  • 2015 թվականի օգոստոսի 24-ից 2018 թվականը՝ Ռուսաստանի ԱԳՆ երրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն։
  • 2018 թվականի հունվարի 10-ից Գերմանիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]։

Ամուսնացած է։ Ունի մեկ որդի։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (2009 թվականի դեկտեմբերի 16)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա անբասիր դիվանագիտական ծառայության համար[4]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2003 թվականի ապրիլի 4)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2008 թվականի հուլիսի 31)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2012 թվականի փետրվարի 10)[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 9 марта 2010 года № 289 «О назначении Нечаева С. Ю. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Австрийской Республике»(չաշխատող հղում)
  2. Указ Президента Российской Федерации от 10.08.2010 № 415 «О Нечаеве С. Ю.»
  3. Указ Президента Российской Федерации от 10.01.2018 № 9 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Федеративной Республике Германия»
  4. Указ Президента Российской Федерации от 16 декабря 2009 года № 1438 «О награждении государственными наградами Российской Федерации работников Министерства иностранных дел Российской Федерации»
  5. Указ Президента Российской Федерации от 04.11.2003 г. № 1305 «О присвоении дипломатических рангов»
  6. Указ Президента Российской Федерации от 31.07.2008 г. № 1154 «О присвоении дипломатических рангов»
  7. Указ Президента Российской Федерации от 10.02.2012 г. № 155 «О присвоении Нечаеву С. Ю. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Նեչաև» հոդվածին։