Սերգեյ Նարովչատով
Սերգեյ Նարովչատով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1919[1][2][3] |
Ծննդավայր | Խվալինսկ, Սարատովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[1] |
Վախճանվել է | հուլիսի 22, 1981 (61 տարեկան) կամ հուլիսի 27, 1981[3] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Կոկտեբել, Թեոդոսիայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող և հրապարակախոս |
Լեզու | ռուսերեն |
Ազգություն | ռուս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1941) և Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ (1941) |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Զավակներ | Օլգա Նարովչատովա |
Սերգեյ Սերգեևիչ Նարովչատով (ռուս.՝ Серге́й Серге́евич Наровча́тов, հոկտեմբերի 3, 1919[1][2][3], Խվալինսկ, Սարատովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[1] - հուլիսի 22, 1981 կամ հուլիսի 27, 1981[3], Կոկտեբել, Թեոդոսիայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1979 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության ու պատմության և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտները (երկուսն էլ՝ 1941 թվականին)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից է։
Նարովչատովի «Խարույկ» (1948), «Ազատության զինվորներ» (1952), «Խստապահանջ ճանապարհորդը» (1963) ժողովածուներում գերիշխում է պատերազմի թեման։ Ավելի ուշ հրատարակված «Քառորդ դար» (1965), «Կեսօր» (1969), «Մարտական ջահելություն» (1975), «Ժամանակի ափերը» (1976), «Լայնարձակություն» (1979) ժողովածուներում, «Վասիլի Բուսլաև» (1967) պոեմում հնչում են հեղափոխական ու մարտական ավանդույթների մոտիվներ, ապրածի ու տեսածի հետ կապված փիլիսոփայական խորհրդածություններ։ Նարովչատովի քնարերգությունը հույժ քաղաքացիական է։ Նա ակտիվորեն հանդես է եկել նաև որպես գրաքննադատ։ «Լերմոնտովի լիրիկան» (1964), «Արտասովոր գրականագիտություն» (1970), «Մեծ բանաստեղծն ու քաղաքացին» (1970), Հովհաննես Թումանյանի մասին), «Ատլանտիդան կողքիդ է։ Քննադատություն, բանավեճ, խորհրդածություններ» (1972), «Մենք կյանք ենք մտնում» (1978) գրքերն արծարծում են դասական և սովետական պոեզիայի հարցեր։
Եղել է ԽՍՀՄ ԳՄ քարտուղար, ՌԽՖՍՀ ԳՄ Մոսկվայի բաժանմունքի առաջին քարտուղար (1971-1981 թթ.)։
Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Наровчатов Сергей Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 607—610. — ISBN 5-94848-262-6
- ↑ http://www.podvignaroda.ru/?#id=1535268863&tab=navDetailDocument
- ↑ http://www.podvignaroda.ru/?#id=20012343&tab=navDetailDocument
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 208)։ ![]() |
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Հուլիսի 22 մահեր
- 1981 մահեր
- Հուլիսի 27 մահեր
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս բանաստեղծներ
- Խորհրդային գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Խորհրդային լրագրողներ
- Խորհրդային հրապարակախոսներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով