Սերգեյ Նարիշկին
Սերգեյ Նարիշկին ռուս.՝ Сергей Евгеньевич Нарышкин | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1954[1] (70 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | Ռուս ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն |
Կրթություն | Բալթյան պետական տեխնիկական համալսարան (1978) և Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության ակադեմիա |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, տնտեսագետ, գործարար և Պետական Դումայի անդամ |
Զբաղեցրած պաշտոններ | Kremlin Chief of Staff?, First Deputy Chairman of the Government of the Russian Federation?, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, Պետական Դումայի անդամ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Director of SVR? և Chairman of the State Duma? |
Կուսակցություն | Միասնական Ռուսաստան և ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | 7th State Duma of the Russian Federation? և 6th State Duma of the Russian Federation? |
Կայք | sergeynaryshkin.ru |
![]() |
Սերգեյ Եվգենիի Նարիշկին (հոկտեմբերի 27, 1954[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական, քաղաքական և ռազմական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն 2016 թվականի հոկտեմբերի 5-ից[2]։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի գործող պետական խորհրդական։
2011-2016 թվականներին Ռուսաստանի դաշնային պետդումայի VI համագումարի նախագահ[3], Միութենական պետություն խորհրդարանական ժողովի նախագահ։ «Միասնական Ռուսաստան» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ[4]։
2008 թվականից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 20-ը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար։ 2008 թվականից ՌԴ նախագահի պետական պարգևների հանձնաժողովի նախագահ, 2012 թվականից գլխավորել է Ռուսական պատմական հասարակությունը։
2011 թվականի դեկտեմբերի 4-ին Լենինգրադի մարզում «Առաջադեմ Ռուսաստան» կուսակցության ցուցակում ընտրվել է Պետական դումայի պատգամավոր[5]։ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին «Առաջադեմ Ռուսաստան» խմբակցության առաջարկով ընտրվել է ՌԴ Պետական դումայի նախագահ։
Մանկական և պատանեկան տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկությունը անց է կացրել Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկ քաղաքում։ Վսեվոլոժսկի շրջանում աշխատել է ուսանողական շինարարական ջոկատում[6]։
1972 թվականին ավարտել է համար 190 գեղարվեստագեղագիտական դպրոցը ոսկե մեդալով[7]։
Կրթություն և գիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին ավարտել է Բալթյան պետական տեղխնիկական համալսարանը «ռադեոմեխանիկ-ինժեներ» մասնագիտությամբ[8], իսկ հետո Սանկտ Պետերբուրգի միջազգային մենեջմենթի համալսարանը[9] «տնտեսագետի» որոկավորմամբ։ Տիրապետում է անգլերենի և ֆրանսերենի։
Տնտեսական գիտությունների թեկնածու (2004, ատենախոսություն «Օտարերկրյա ներդրումները Ռուսաստանի տենտեսական զարգացման գործոն») և Գիտությունների դոկտոր։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982 թվականից եղել է միջազգային գիտական կապերի պռոեկտորի օգնական, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկ համալսարանի արտաքին տնտեսական կապերի բաժնի պետի տեղակալ։
- Ավելի ուշ դարձել է Բելգիայում ԽՍՀՄ դեսպանության տնտեսական գծով խորհրդական։ Համաձայն ոչ պաշտոնական տեղեկությունների 1978 թվականից 1982 թվականները պատրաստություն է անցել ՊԱԿ 101-րդ առաջին գլխավոր վարչության դպրոցում (այժմ Ներքին հետախուզության ակադեմիա), որտեղ և ծանոթացել է Վլադիմիր Պուտինի հետ[10]։
- 1990-ական թվականների սկզբին տնտեսական զարգացման կոմիտեի, ավելի ուշ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի տնտեսական և ֆինանսական կմիտեի բաժնի պետ։
- 1995 թվականին «Արդյունաբերաշինարարական բանկի» (Սանկտ Պետերբուրգ) արտաքին ներդրումների՝ ԲԲԸ բաժնի ղեկավար։
- 1996—2004 թվականներին՝ «Ֆիլիպ Մորրիս» ծխախոտական գործարանի տնօրենների խորհրդի անդամ[11]։
- 1997 թվականից ներդրումների վարչության պետ, Լենինգրադի մարզի կառավարության տնտեսության և ներդրումների հանձնաժողովի նախագահի տեղակալ։
- 1998 թվականին Լենինգրադի մարզի արտաքինտնտեսական և միջազգային կապերի հանձնաժողովի նախագահ։
- 2004 թվականին դարձել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի տնտեսական հարցերով ղեկավարի տեղակալ։
- 2004 թվականի մարտին եղել է Ռուսաստանի Դաշնության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
- 2004 թվականի սեպտեմբերից ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՌԴ նախարար։
- 2007 թվականի փետրվարին դարձել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ, այդ թվականի սեպտեմբերից ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավար[12], «Միավորված նավաշինական կորպորացիայի» տնօրենների խորհրդի նախագահ։
- 2008 թվականի մայիցի 12-ից 2011 թվականի դեկտեմբերի 20-ը եղել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար[13][14]։ Ինչպես նշել է «Financial Times» ամսագրի լրագրողը Չարլզ Քլովերը, «ըստ տարածված կարծիքի» նա ստացել էր այս պաշտոնը «Մեդվեդևին հսկելու համար»[15]։
- 2011 թվականի դեկտեմբերի 4-ին ընտրվել է Պետական դումայի պատգամավոր, դեկտեմբերի 15ին ստացել է մանդատ և գրանցվել որպես պատգամավոր[5]։
- Դեկտեմբերի 21-ին 238 կողմ և 88 դեմ ձայներով ընտրվել է Պետդումայի նախագահ[3][16][17]։
- 2012 թվականի ապրիլի 5-ին միաձայն ընտրվել է Ռուսաստանի և Բելառուսի բարեկամության խորհրդարանական ժողովի նախագահ[18]։
- Պետական դումայի ՌԴ Դաշնային ժողովի VII գումարման ընտրություններին (2016 թվական) «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից առաջադրվել է Կինգիսեպսկի միամանդատ շրջանում և ընտրվել է պատգամավոր[19]։ Միաժամանակ կապված նոր նշանակման հետ հրաժարվեց մանդատից[20]։
- 2016 թվականի սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Նարիշկինը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության ներքին հետախուզության ծառայության տնօրեն (2016 թվականի հոկտեմբերի 5)[21]։
- 2016 թվականի հոկտեմբերի 21-ին Պետական դուման որոշել է վաղաժամկետ դադարեցնել Նարիշկինի լիազորությանները[22]։
Գիտական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]47 գիտական աշխատանքի հեղինակ, այդ թվում 25 հոդված և 5 մենագրություն արտասահմանյան ներդրումների ներգրավման խնդիրների մասին[23]։
2008 թվականից Պետական և համայնքային կառավարման իրավատնտեսական կենտրոնի ղեկավար[23]։
Նարիշկինը և Լուժկովը
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ Նարիշկինը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին առաջինը հայտնեց առաջիկա հրաժարականի մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Biographie (գերմ.) — München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
- ↑ Путин назначил Нарышкина главой СВР // РБК, 22.09.2016.
- ↑ 3,0 3,1 Спикером новой Госдумы избран Сергей Нарышкин Արխիվացված 2012-01-07 Wayback Machine // РБК
- ↑ Сергей Нарышкин вступил в «Единую Россию»
- ↑ 5,0 5,1 С. Нарышкин и А. Жуков взяли мандаты депутатов Госдумы Արխիվացված 2012-01-22 Wayback Machine // РБК
- ↑ В голосовании приняли участие руководители государства, чиновники, общественные деятели России
- ↑ Вице-премьер Нарышкин прыгал на Фонтанку в школьной форме
- ↑ «Нарышкин, Сергей. Председатель Государственной думы шестого созыва». Lenta.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Санкт-Петербургский международный институт менеджмента
- ↑ Сергей Нарышкин // РБК
- ↑ Борьба с курением: почему смягчается антитабачный закон, 05 декабря 2012.
- ↑ 15 сентября должен стать днём рождения ОСК(չաշխատող հղում), 2007 թվականի սեպտեմբերի 6-ից
- ↑ Биография Արխիվացված 2009-08-25 Wayback Machine, 12 мая 2008
- ↑ «Указ Президента РФ от 12.05.2008 N 751». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Россия: уход в тень
- ↑ Нарышкин стал спикером Госдумы, публично уязвив своего предшественника Грызлова
- ↑ «Единая Россия» выдвинет Нарышкина на пост спикера Госдумы — Исаев
- ↑ Нарышкин стал спикером союзного парламента России и Белоруссии
- ↑ Выборы депутатов Государственной Думы Федерального Собрания Российской Федерации седьмого созыва : Данные кандидата : Нарышкин Сергей Евгеньевич Արխիվացված 2016-08-28 Wayback Machine
- ↑ Росбизнесконсалтинг, 22 сентября 2016. Путин извинился перед избирателями Сергея Нарышкина
- ↑ Указ о директоре Службы внешней разведки
- ↑ http://vote.duma.gov.ru/vote/96095 Արխիվացված 2017-03-03 Wayback Machine Голосование депутатов
- ↑ 23,0 23,1 «Научная деятельность. Официальный сайт Сергея Нарышкина». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Նարիշկին» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 27 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Բելառուս)
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գործարարներ
- Ռուսաստանի պետական դումայի անդամներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Ռուս տնտեսագետներ
- Ռուս պետական գործիչներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Ռուս ռազմական գործիչներ