Jump to content

Սերգեյ Մովսեսյան (կենսաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Մովսեսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Մովսեսյան
Ծնվել էդեկտեմբերի 20, 1928(1928-12-20)[1] (95 տարեկան)
Մեծշեն[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունհելմինթոլոգ և անասնաբույժ
Հաստատություն(ներ)Կ․ Սկրյաբինի անվան հելմինթոլոգիայի համամիութենական ինստիտուտ և Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտ[1]
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա և Հելմինթոլոգիա
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1951)[1] և Կ․ Սկրյաբինի անվան հելմինթոլոգիայի համամիութենական ինստիտուտ (1962)[1]
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1972)
Տիրապետում է լեզուներինռուսերեն և հայերեն
Ինչով է հայտնիԸնդհանուր հելմինթոլոգիա, մակաբուծաբանություն, կենդանաբանություն, կենսաբազմազանություն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Սերգեյ Հովհաննեսի Մովսեսյան (դեկտեմբերի 20, 1928(1928-12-20)[1], Մեծշեն[1]), հայ հելմինթոլոգ։ Կենսաբանական գիտությունների թեկնածու (1962 թ.), կենսաբանական գիտությունների դոկտոր (1972 թ.), պրոֆեսոր (1989 թ.), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1982 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990 թ.)[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, 1959-1962 թթ.՝ Մոսկվայի Կ․ Սկրյաբինի անվան հելմինթոլոգիայի համամիութենական ինստիտուտի ասպիրանտուրան, 1962-1976 թթ.՝ նույն ինստիտուտի հելմինթների մորֆոլոգիայի և կարգաբանության լաբորատորիայի վարիչ։ 1976 թվականից ՀԽՍՀ ԳԱ կենդանաբանության ինստիտուտի տնօրեն և ընդհանուր հելմինթոլոգիայի լաբորատորիայի հիմնադիր վարիչ։

Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են հելմինթների ֆաունայի, մորֆոլոգիայի, կարգաբանության, էկոլոգիայի հարցերին։ Մեծ աշխատանք է կատարել հատկապես երիզորդերի (ցեստոդներ) ուսումնասիրության բնագավառում, առաջարկել ցեստոդդավենեատների կենդանաբանական նոր համակարգ, նկարագրել դրանց մի շարք նոր տեսակներ, հիմնավորել կենդանաբանական նոր տաքսոններ։ Մովսիսյանի հետազոտություններն ունեն նաև գործնական կարևոր նշանակություն ճիճվային հիվանդությունների հարուցիչների դեմ պայքար կազմակերպելու համար։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՌԳԱ հելմինթոլոգիական ընկերության փոխնախագահ
  • ՌԳԱ պարազիտոլոգիայի խորհրդի նախագահ
  • Վաշինգտոնի հելմինթոլոգիական ընկերության անդամ
  • ՌԳԱ պարազիտոլոգիայի մասնագիտական խորհրդի նախագահ
  • Բուլղարիայի պարազիտոլոգների ընկերության անդամ
  • ՌԳԱ «Российский паразитологическый журнал» և Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի “Experimental Pathology and Parasitology” ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ, հելմինթոլոգիայի գծով բազմաթիվ մենագիր աշխատանքների և գրքերի գլխավոր խմբագիր

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кариофиллиды фауны СССР.- Москва, Наука, 1990, 236,[2] с.(համահեղինակ)
  • Цестоды птиц Закавказья.- Ереван, Изд-во АН АрмССР, 1987, 546 с. (խմբ․)
  • Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն.- Երևան, Գիտություն, 2008, 264 էջ (առաջաբան)[4]։
  • Հոդվածների մատենագիտություն[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 42.
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Սերգեյ Մովսեսյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Մովսեսյան (կենսաբան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 42