Սերգեյ Մովսեսյան (կենսաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Մովսեսյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Հովհաննեսի Մովսեսյան
Ծնվել է1928, դեկտեմբերի 20
գյուղ Մեծշեն, ԼՂԻՄ, Մարտակերտի շրջան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Flag of Russia.svg Ռուսաստան
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունԿենդանաբանություն, մակաբուծաբանություն
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական ղեկավար
Կենդանաբանության ինստիտուտի ընդհանուր հելմինթոլոգիայի և մակաբուծաբանության լաբորատորիայի վարիչ
ԿՀԷԳԿ-ի Կենդանաբանության ինստիտուտի և ՌԳԱ Ա.Սևերցովի անվան Էկոլոգիայի և էվոլյուցիայի պրոբլեմների ինստիտուտի Պարազիտոլոգիայի կենտրոնի Համատեղ գիտափորձարարական կենտրոնի գիտական ղեկավար
Գործունեության ոլորտբնախոսություն
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Կոչումլրիվ պրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Ինչով է հայտնիԸնդհանուր հելմինթոլոգիա, մակաբուծաբանություն, կենդանաբանություն, կենսաբազմազանություն
ՊարգևներՀայաստանի Հանրապետութեան գիտության վաստակավոր գործիչ ԺՏՆՑ արծաթե մեդալ և Կ. Ի. Սկրյաբինի անվան մրցանակ


Սերգեյ Հովհաննեսի Մովսեսյան (1928, դեկտեմբերի 20, գյուղ Մեծշեն, ԼՂԻՄ, Մարտակերտի շրջան), հայ հելմինթոլոգ։ Կենսաբանական գիտությունների թեկնածու (1962 թ.), կենսաբանական գիտությունների դոկտոր (1972 թ.), պրոֆեսոր (1989 թ.), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1982 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, 1959-1962 թթ.՝ Մոսկվայի Կ․ Սկրյաբինի անվան հելմինթոլոգիայի համամիութենական ինստիտուտի ասպիրանտուրան, 1962-1976 թթ.՝ նույն ինստիտուտի հելմինթների մորֆոլոգիայի և կարգաբանության լաբորատորիայի վարիչ։ 1976 թվականից ՀԽՍՀ ԳԱ կենդանաբանության ինստիտուտի տնօրեն և ընդհանուր հելմինթոլոգիայի լաբորատորիայի հիմնադիր վարիչ։

Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են հելմինթների ֆաունայի, մորֆոլոգիայի, կարգաբանության, էկոլոգիայի հարցերին։ Մեծ աշխատանք է կատարել հատկապես երիզորդերի (ցեստոդներ) ուսումնասիրության բնագավառում, առաջարկել ցեստոդդավենեատների կենդանաբանական նոր համակարգ, նկարագրել դրանց մի շարք նոր տեսակներ, հիմնավորել կենդանաբանական նոր տաքսոններ։ Մովսիսյանի հետազոտություններն ունեն նաև գործնական կարևոր նշանակություն ճիճվային հիվանդությունների հարուցիչների դեմ պայքար կազմակերպելու համար[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԳԱ հելմինթոլոգիական ընկերության փոխնախագահ
  • ՌԳԱ պարազիտոլոգիայի խորհրդի նախագահ
  • Վաշինգտոնի հելմինթոլոգիական ընկերության անդամ
  • ՌԳԱ պարազիտոլոգիայի մասնագիտական խորհրդի նախագահ
  • Բուլղարիայի պարազիտոլոգների ընկերության անդամ
  • ՌԳԱ «Российский паразитологическый журнал» և Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի “Experimental Pathology and Parasitology” ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ, հելմինթոլոգիայի գծով բազմաթիվ մենագիր աշխատանքների և գրքերի գլխավոր խմբագիր

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 42 CC-BY-SA-icon-80x15.png