Սերգեյ Մելիք-Բաղդասարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Մելիք-Բաղդասարով
 
Ծննդյան օր դեկտեմբերի 12, 1968(1968-12-12) (55 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ

Սերգեյ Մելիք-Բաղդասարով (ռուս.՝ Сергей Михайлович Мелик-Багдасаров, դեկտեմբերի 12, 1968(1968-12-12), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Տիրապետում է իսպաներենին, պորտուգալերենին և անգլերենին։

1996 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 2012 թվականից մինչև 2017 թվականն Իսպանիայում եղել է Ռուսաստանի Դաշնության խորհրդական-դեսպանորդ։
  • 2020 թվականի փետրվարի 17-ից Վենեսուելայում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2020 թվականի մարտի 19-ից Դոմինիկյան Հանրապետությունում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 2020 թվականի օգոստոսի 14-ից Հայիթիում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի հոկտեմբերի 17)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2020 թվականի հունիսի 8)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 17.02.2020 г. № 131 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Боливарианской Республике Венесуэла»
  2. Указ Президента Российской Федерации от 19.03.2020 г. № 196 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Доминиканской Республике по совместительству»
  3. «Указ Президента Российской Федерации от 14.08.2020 № 508 ∙ Официальное опубликование правовых актов ∙ Официальный интернет-портал правовой информации». publication.pravo.gov.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 17.10.2016 г. № 551 «О присвоении дипломатических рангов»
  5. «Указ Президента Российской Федерации от 08.06.2020 № 376 ∙ Официальное опубликование правовых актов ∙ Официальный интернет-портал правовой информации». publication.pravo.gov.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]