Սերգեյ Մամիկոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Մամիկոնյան
Ծնվել էմայիսի 20, 1908(1908-05-20)
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1987
Մոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1970)
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Պատվավոր ռադիստ

Սերգեյ Վարդանի Մամիկոնյան (մայիսի 20, 1908(1908-05-20), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1987, Մոսկվա, ԽՍՀՄ), միջուկային սարքաշինության բնագավառի հայ գիտնական: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1970): ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1973):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Մամիկոնյանը ծնվել է 1908 թվականի մայիսի 20-ին, Շուշի քաղաքում: 1940 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը: 1932-1934 թվականներին ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում աշխատել է Զինված ուժերի կոմիսարիատի կազմում: 1943-1946 թվականներին աշխատել է ԽՍՀՄ սպառազինության, 1946-1953 թվականներին եղել է զինամթերքի ժողկոմատներում (2-րդ բաժնի, 20-րդ՝ Հատուկ գլխավոր վարչության պետ): 1953-1957 թվականներին եղել է Ատոմային գիտության և արդյունաբերության չափիչ սարքերի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի և փորձարարական գործարանի, 1957-1961 թվականներին՝ համանուն գիտահետազոտական ինստիտուտի, 1961-1987 թվականներին եղել է Ճառագայթային տեխնիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն[1][2]:

Աշխատանքները վերաբերում են իոնացնող ճառագայթման և նյութի փոխազդեցության երևույթի օգտագործմամբ սարքերի, սարքավորումների և համակարգերի մշակմանը, ստեղծմանը և ժողովրդական տնտեսության մեջ ներդրման հարցերին:

Հեղինակ է 2 մենագրության և դոզիմետրական ու ճառագայթաչափ սարքերի տեղեկատուի:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аппаратура и методы флуоресцентного рентгенорадиометрического анализа [Текст] / С. В. Мамиконян. - Москва : Атомиздат, 1976. - 279 с. : ил.; 20 см.
  • Современные методы и аппаратура рентгенорадиометрического анализа [Текст] / [С. В. Мамиконян, В. Г. Лабушкин, В. П. Варварица и др.] ; Всесоюз. науч.-исслед. ин-т физ.-техн. и радиотехн. измерений, Всесоюз. науч.-исслед. ин-т радиац. техники. - Москва : ВНИИКИ, 1975. - 80 с.; 21 см.
  • Радиоизотопная дефектоскопия (методы и аппаратура). А. Н. Майоров, С. В. Мамиконян, Л. И. Косарев, В. Г. Фирстов. М.: Атомиздат, 1976. - 208 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. СНИИП_фотоальбом
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 26:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саркисян А. Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Т.2.-Ер.:"Амарас", 2005, с. 406—410
  • Мамулов С.С. Удивительный народ из страны чудес. Книга 4. М., 2005.