Սերգեյ Ղահրամանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Ղահրամանյան
Դրոշ
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ
 2018 Օգոստոսի 24-ից
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 5, 1986(1986-12-05) (32 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

Սերգեյ Արսենի Ղահրամանյան (դեկտեմբերի 5, 1986(1986-12-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, քաղաքական գործիչ, Երևանի ավագանու 3-րդ գումարման անդամ, ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Ղահրամանյանը ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 5-ին, Երևանում[1]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2004 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին կից վարժարանում։ 2004-2008 թվականներին սովորել է  ՀՊՃՀ  Քոմփյութերային համակարգեր ֆակուլտետում։ Մասնագիտացումը՝ համալիրներ և ցանցեր։ 2006-2008 թվականներին սովորել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտում։ Մասնագիտացումը՝ միկրոէլեկտրոսխեմատեխնիկ։ 2013-2015 թվականներին եղել է ՀՊՃՀ մագիստրոսական ծրագրի ուսանող։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականիցից աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես երկրորդ կարգի ճարտարապետ:

Քաղաքական և հասրարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվորեն մասնակցել է «Դեմ եմ» շարժմանը: 2016 թվականի մայիսից «Վարորդի Ընկեր» նախաձեռնող խմբի անդամ է, իսկ սեպտեմբերից՝ համանուն իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր։ Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ է: 2017 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու «Ելք» դաշինքի համապետական ցուցակով[2], նաև ռեյտինգային ցուցակով 1-ին ընտրական տարածքում: 2017 թվականին ընտրվել է Երևանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ: 2018 թվականին ակտիվորեն աջակցել է թավշյա հեղափոխությանը[3] 2018 թվականին նշանակվել է ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ[4]:


Ընտանեկան կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է ունի մեկ դուստր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրողների մեջ հույսը «սպանել» են այնպես, ինչպես սպանեցին «Հաց բերող»-ին. Սերգեյ Ղահրամանյան