Սերգեյ Կիրովի հուշարձան (Պետրոզավոդսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Սերգեյ Կիրովի հուշարձան
Памятник Кирову С.М площадь Кирова Петрозаводск Карелия.jpg
Սերգեյ Կիրովի հուշարձանը
Սերգեյ Կիրովի հուշարձան (Պետրոզավոդսկ)ը գտնվում է Ռուսաստանում
Սերգեյ Կիրովի հուշարձան (Պետրոզավոդսկ)
Կոորդինատներ 61°47′14.3005″ հս․ լ. 34°22′57.2070″ ավ. ե. / 61.787305694° հս․. լ. 34.382557500° ավ. ե. / 61.787305694; 34.382557500Կոորդինատներ: 61°47′14.3005″ հս․ լ. 34°22′57.2070″ ավ. ե. / 61.787305694° հս․. լ. 34.382557500° ավ. ե. / 61.787305694; 34.382557500
Գտնվում է Ռուսաստան Ռուսաստան
Պետրոզավոդսկ
Կառուցվել է 1966
Շինության ձևը Քանդակ
Կառուցել է Մատվեյ Մանիզեր
Ներկա վիճակը Կանգուն

Սերգեյ Կիրովի հուշարձան (ռուս.՝ Памятник Сергею Кирову), հուշարձան Ռուսաստանի Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում։ Հեղինակն է քանդակագործ Մատվեյ Մանիզերը, ճարտարապետը՝ Լև Իլյինը։ Արձանը տեղադրվել է 1936 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը տեղադրվել է 1936 թվականին, կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչ Ս. Մ. Կիրովի զոհվելու տարելիցի օրը, Պետրոզավոդսկի կենտրոնական հրապարակներից մեկում` Ազատության հրապարակում, որը հետագայում ստացավ նրա անունը։ Բրոնզե քանդակը ձուլվել է Լենինգրադի «Մոնումենտսկուլպտուրա» գործարանում` երկու օրինակով: Երկրորդ քանդակը տեղադրված է Կարելիայի մեկ այլ քաղաքում` Մեդվեժեգորսկում[1]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆինննական զորքերի կողմից Պետրոզավոդսկի օկուպացիայի ժամանակ հուշարձանն ապամոնտաժվել է, այնուհետև վերականգնվել է 1945 թվականին[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2,5 մետր բարձրությամբ քանդակը տեղադրված է վարդագույն գրանիտից պատրաստված 4,5 մետր բարձրությամբ պատվանդանի վրա։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Մ. Գ. Մանիզերը և ճարտարապետ Լ. Ա. Իլյինը[1]։

Քանդակագործը Կիրովին պատկերել է կանգնած, հագին` «սպայական» գոտիով զինվորական համազգեստ, գալիֆե տաբատ, բարձր ճտքակոշիկներ։ Կիրովի դեմքն ուղղված է նախկին Օնեգայի տրակտորի գործարանին։ Հատկանշական է, որ ձեռքի բնորոշ ցուցական ժեստը պատկերում է Կիրովի այն արտահայտությունը, որ հյուսիսային հողը «հնագույն է ու հարուստ, և կոմունիստները պետք է միայն թափ տան այն, որպեսզի այդ հարստությունները թթափվեն մեզ վրա»[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]