Սերգեյ Կարասև
Սերգեյ Կարասև | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | բասկետբոլիստ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 26, 1993 (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Ակումբ՝ | Զենիթ ԲԱ և Բրուքլին Նեթս |
Հասակ՝ | 203 սանտիմետր |
Քաշ՝ | 95 կիլոգրամ[1] |
Սերգեյ Վասիլևիչ Կարասև (ռուս.՝ Серге́й Васильевич Карасёв, Karasyov, հոկտեմբերի 26, 1993, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը «Խիմկի» թիմի կազմում և Եվրալիգայում[2][3] խաղացել է հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում։ 2010 թվականի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է և հանրահայտ բասկետբոլիստ և մարզիչ Վասիլի Կարասևի որդին։ 2013 թ. NBA դրաֆթում «Կլիվլենդ Կավալիերս» թիմի կողմից առաջադրվել է 19-րդ համարով։
Մասնագիտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տրիումֆ Լյուբերտսի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2009-10 թվականներին 23 տարեկաններից ցածր տարիքային խմբում «Տրիումֆ Լյուբերտսի» (Սանկտ Պետերբուրգի «Զենիթ») թիմում հանդես գալուց հետո միացել է ռուսական պրոֆեսիոնալ բասկետբոլային լիգայի ավագ թիմին 2010–2011 մրցաշրջանում։ Եվրագավաթի 2012–2013 մրցաշրջանում միջին հաշվով վաստակել է 16,1 միավոր[4]։ 2013 թվականի ապրիլի 3-ին Կարասևը որոշել է հայտ ներկայացնել NBA դրաֆթ[5]։
«Քլիվլենդ Կավալիերս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի NBA դրֆաթում ընտրվել է «Կլիվլենդ Կավալիերս» թիմի կողմից ու նույն թվականի թվականի օգոստոսի 20-ին պայմանագիր ստորագրել այդ թիմի հետ[6]։ Իր նորամուտի մրցաշրջանում NBA Ջի լիգայի Կանտոն Չարջ ակումբում զբաղեցրել է տարբեր դիրքեր[7]։
«Բրուքլին Նեթս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հուլիսի 10-ին Կարասևը միացել է «Բրուքլին Նեթս» թիմին, միաժամանակ հանդես գալով եռաթիմ պայքարով նաև «Կավալիերս» և «Բոստոն Սելտիքս» թիմերի կազմում[8]։ 2014 թվականի հոկտեմբերի 24-ին «Նեթսը» երկարաձգել է պայմանագիրը մինչև 2015–16 մրցաշրջանը[9]։ 2015 թվականի մարտի 11-ին նրան հեռացրել են 2014-15 մրցաշրջանի մնացած մասից, երբ նրա մոտ աջ ծնկան ծնկագլխիկի տեղաշարժ և ծնկամկանի պատռվածք է ախտորոշվել[10]։
2016 թվականի մարտի 26-ին Կարասևը վաստակել է իր կարիերայի բարձրագույն՝ 17 միավորը «Ինդիանա Փեյսերս» թիմի հետ 120-110 հաշվով տարած խաղում[11]։
«Զենիթ» Սանկտ Պետերբուրգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հուլիսի 1-ին Կարասևը վերադարձել է Ռուսաստան և 2 + 1 պայմանագիր կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ[12]։
«Խիմկի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 1-ին Կարասևը երկամյա պայմանագիր է կնքել ռուսաստանյան «Խիմկի» բասկետբոլային ակումբի հետ[13]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բասկետբոլի ազգային ասոցիացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2013-14 | Կլիվլենդ Կավալիերս | 22 | 1 | 7.1 | .343 | .211 | .900 | .7 | .3 | .1 | .0 | 1.7 |
2014-15 | Բրուքլին Նեթս | 33 | 16 | 16.8 | .403 | .296 | .763 | 2.0 | 1.4 | .7 | .0 | 4.6 |
2015-16 | Բրուքլին Նեթս | 40 | 5 | 10.0 | .405 | .297 | .929 | 1.5 | .9 | .2 | .1 | 2.4 |
Career | 95 | 22 | 11.7 | .395 | .282 | .842 | 1.5 | .9 | .3 | .0 | 3.0 |
Ռուսաստանի ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարասևը Ռուսաստանի պատանիների ազգային հավաքականի կանոնավոր ներկայացուցիչն էր և հանդես է եկել 2009 թվականի FIBA Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում, նվաճել արծաթե մեդալ 2010 թվականի FIBA Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում, և բրոնզե մեդալ՝ 2011 թվականի ՖԻԲԱ-ի մինչև 19 տարեկանների գավաթի խաղարկությունում։
2012 թվականի Լոնդոնում կայացած ամառային Օլիմպիական խաղերում Կարասևն առաջին անգամ մասնակցել է Ռուսաստանի բարձրագույն հավաքականի կազմում[14]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարասևը հայտնի ռուս բասկետբոլիստ և Սանկտ Պետերբուրգի ներկայիս գլխավոր մարզիչ Վասիլի Կարասևի որդին է[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Basketball Reference
- ↑ «7 - Sergey Karasev». nbadraft.net. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Sergey Karasev 2013 NBA Draft Profile». ESPN.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ KARASEV, SERGEY – Welcome to Eurocup
- ↑ NBA Draft 2013: Russian guard Sergey Karasev declares
- ↑ Cavaliers Sign 2013 Draft Picks to Contracts
- ↑ 2013-14 NBA Assignments
- ↑ Brooklyn Nets Acquire Jarrett Jack and Sergey Karasev
- ↑ Brooklyn Nets Exercise Options on Plumlee and Karasev
- ↑ SERGEY KARASEV MEDICAL UPDATE
- ↑ Lopez scores 23 to lead Nets past Pacers 120-110
- ↑ «Сергей Карасев продолжит карьеру в "Зените"». basket.fc-zenit.ru (Russian). 2016 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Ιουλ. 2019 14:56, Επιμέλεια: Φάνης Παναγιώτου Δημοσίευση: 01. «Χίμκι: Απέκτησε τον Καράσεφ μέχρι το 2021». www.sport24.gr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Team Russia Profile – 2012 Olympic Men». FIBA.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Taylor, Jeff (2012 թ․ ապրիլի 29). «A great Russian tale». FIBA.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sergey Karasev at draftexpress.com
- Sergey Karasev at euroleague.net
- Sergey Karasev at fiba.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Կարասև» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 26 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Բրուքլին Նեթսի բասկետբոլիստներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- Կլիվլենդ Կավալիերսի բասկետբոլիստներ
- Ռուս բասկետբոլիստներ