Սերգեյ Կամզուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Կամզուլին
ռուս.՝ Сергей Камзулин
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 3, 1955(1955-01-03) (69 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 180 սմ
Քաշ 76 կգ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Դինամո (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1973-1981 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ (Մոսկվա) 162 (1)
1981 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կուբան 3 (0)
1982 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Կոստրոմա) 38 (0)
1983 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Կիրով) 38 (1)
1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Օրջոնիկիձե) 26 (0)
1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ցելիննիկ 2 (0)
1986-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սիբիր (Կուրգան) 185 (18)
1992-1993 Ռուսաստան Սիբիր (Կուրգան) 51 (1)
Մարզչական կարիերա
?— Ռուսաստան № 3 մարզադպրոց (Կուրգան)
?— Ռուսաստան Տոբոլ-98 (Կուրգան)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սերգեյ Անատոլևիչ Կամզուլին (ռուս.՝ Сергей Анатольевич Камзулин, հունվարի 3, 1955(1955-01-03), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Կամզուլինը Մոսկվայի «Դինամո» ակումբի սան է. նրա առաջին մարզիչը եղել է Եվգենի Ֆեոդորովիչ Բայկովը։ 1973 թվականից մինչև 1981 թվականը խաղացել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբում, որի կազմում անցկացրել է 162 խաղ և խփել մեկ գոլ ԽՍՀՄ չեմպիոնատներում ու առաջնություններում, ինչպես նաև մասնակցել ԽՍՀՄ գավաթի խաղարկության 30 հանդիպման ու խփել մեկ գոլ[1]։ Եղել է թիմի ավագը։ «Լոկոմոտիվի» կազմում 1974 թվականին դարձել է ԽՍՀՄ Առաջին լիգայի հաղթող, 1978 թվականին մասնակցել է ԽՍՀՄ գավաթի խաղարկության կիսաեզրափակչին և երկու անգամ դարձել աշխարհի չեմպիոն երկաթուղայինների շրջանում։

1981 թվականի մրցաշրջանն ավարտել է «Կուբանում», որի կազմում անցկացրել է իր վերջին երեք խաղերը ԽՍՀՄ Բարձրագույն լիգայում[2]։ 1982 թվականին խաղացել է Կոստրոմայի «Սպարտակ» ակումբում՝ մասնակցելով թիմի 38 հանդիպումներին առաջնությունում և 3 հանդիպումների Գավաթի խաղարկությունում[3]։ 1983 թվականին պաշտպանել է Կիրովի «Դինամոյի» գույները՝ առաջնության 38 խաղերում խփելով մեկ գոլ և մասնակցելով ԽՍՀՄ գավաթի խաղարկության 2 հանդիպման[4]։

1984 թվականի մրցաշրջանում Սերգեյ Կամզուլինը խաղացել է Օրջոնիկիձեի «Ալանիա» ակումբում, որի կամզում մասնակցել է 26 հանդիպման։ 1985 թվականին մասնակցել է «Ցելիննիկ» ակումբի եկու հանդիպումների։ 1986 թվականից մինչև 1993 թվականը հանդես է եկել Կուրգանի «Սիբիր» (այդ տարիներին կոչվում էր նաև «Տորպեդո» և «Զաուրալեց») ակումբում, որի կազմում մասնակցել է ԽՍՀՄ ու Ռուսաստանի առաջնությունների 236 հանդիպման ու խփել 19 գոլ, ինչպես նաև դարձել է ՌՍՖՍՀ գավաթի խաղարկության հաղթող 1991 թվականին[5]՝ մասնակցելով այդ խաղարկության 6 հանդիպումների[6]։

Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Սերգեյ Կամզուլինն աշխատում է Կուրգանի № 3 մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ-ուսուցիչ և տեղի «Տոբոլ-98» ակումբի մանկական թիմում որպես մարզիչ[7]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մասնակից - 1978
  • ԽՍՀՄ Առաջին լիգայի հաղթող - 1974
  • ՌՍՖՍՀ գավաթի խաղարկության հաղթող - 1991
  • Երկաթուղայինների միջազգային մարզական միության գավաթի (USIC Cup) խաղարկության հաղթող - 1976, 1979

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]