Սերգեյ Լեոնիդի Ֆեսենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Լեոնիդի Ֆեսենկո
Ծնվել էհունվարի 29, 1959(1959-01-29) (65 տարեկան)
ԾննդավայրԿրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՈւկրաինայի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ազգային համալսարան
Գիտական աստիճանՄանկավարժական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունլողորդ և մարզիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան
ԵրեխաներSerhiy Fesenko?

Սերգեյ Լեոնիդի Ֆեսենկո (հունվարի 29, 1959(1959-01-29), Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ուկրաինայի ԽՍՀՄ լողորդ, ամառային օլիմպիական խաղեր 1980-ի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1978)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի հունվարի 29-ին Դնեպրոպետրովսկի մարզում՝ Կրիվոյ Ռոգում ։ 1982 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն անդամ է։

Ավարտել Է Կիևի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։

Հանդես է եկել «Ավանգարդ»-ում (Կիև)։ Առաջին մարզիչը եղել է Վալենտին Մակարովան, հետո՝ Վերա Սմելովան[1][2]։

Մանկավարժական գիտությունների թեկնածու է։

1980 թվականի Օլիմպիական խաղերի բաթերֆլայի չեմպիոն է (1.59,76): 1980-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր(4.23, 43):

1982 թվականի բատերֆլայի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է։

1982 թվականի աշխարհի առաջնության 400 մետր համալիր լողի բրոնզե մեդալակիր է։

1977 և 1981 թվականների 400 մ համալիր լողի Եվրոպայի չեմպիոն։

Բաթերֆլայի 1983 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Բատերֆլայի 1981 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Բատերֆլայի Եվրոպայի գավաթի 1979, 1981 մրցումների հաղթող, 1982 թվականին 400 մ համալիր լողում։

Բատերֆլայի 1981 և 1983 թվականների համաշխարհային ունիվերսիադայի հաղթող։

1977-1983 թվականներին եղել է ԽՍՀՄ չեմպիոն ։

Եղելէ ԽՍՀՄ ժողովուրդների VII և VIII սպարտակիադաների հաղթող (1979, 1983)։

Ներկայումս լողի Կիևի քաղաքային ֆեդերացիայի փոխնախագահն է։

Ամուսնացած է, ունի 2 որդի։ Նրա որդին ՝ Սերգեյ Ֆեսենկոն, նույնպես զբաղվել է լողով։

Աշխատում է որպես լողի ավագ մարզիչ՝ մանկապատանեկան սպորտային դպրոցում՝ Բորիսպոլ քաղաքում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Українська радянська енциклопедія: У 12 т. 2-е вид. / : Головна редакція Української радянської енциклопедії. Т.11, кн.1: Стодола-Фітогеографія. — 1984. — 606 с. — С. 565.(ուկր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]