Սերգեյ Իվանով (դիվանագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Իվանով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 8, 1947(1947-06-08) (76 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի I աստիճանի մեդալ

Սերգեյ Իվանով (ռուս.՝ Серге́й Евге́ньевич Ивано́в, հունիսի 8, 1947(1947-06-08)), խորհրդային և ռուս դիվանագետ։ 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2008 թվականի փետրվարի 11)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է արաբերենին և անգլերենին։

1969 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1992 թվականից մինչև 1998 թվականը Հալեպում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
  • 2003-2005 թվականներին եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2005 թվականի օգոստոսի 26-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը Օմանում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։

2011 թվականից թոշակի է։ Դիվանագիտական և հյուպատոսական ծառայության ամբիոնի վարիչ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի պատասխանատու քարտուղար[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1994 թվականի հունիսի 20)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2008 թվականի փետրվարի 11)[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Указ Президента Российской Федерации от 11.02.2008 № 173 «О присвоении дипломатических рангов»(չաշխատող հղում)
  2. Указ Президента Российской Федерации от 26.08.2005 № 984 «О назначении Иванова С. Е. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Султанате Оман»
  3. «Состав попечительского совета Дипломатической академии МИД России». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 20.06.1994 № 1268 «О присвоении Иванову С. Е. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]