Սերգեյ Զենյով
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Սերգեյ Զենյով | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | 1989, ապրիլի 20 | ||
Ծննդավայր | Պյառնու, Էստոնիա | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 72 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 20 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2006
2006-2007 2008-մինչ հիմա |
![]() |
17 (8) 33 (7) 125 (17) | |
Ազգային հավաքական | |||
2008 2008-մինչ հիմա |
![]() |
2(1) 32(7) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սերգեյ Զենյով (էստ․՝ Sergei Zenjov, ապրիլի 20, 1989[1][2][3][…], Պյառնու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][2]), էստոնացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ուկրաինական «Կարպատներ (Լվով)» ակումբի և Էստոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող է։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլով սկսել է զբաղվել 6 տարեկանում։ 2006 թ. հանդես էր գալիս Պյառնուի կազմում և անցկացրած 17 խաղերում հեղինակել է 8 գնդակ։ 17 տարեկանում Զենյովը տեղափոխվեց «ՏՎՄԿ»։ Ինտերտոտոյի գավաթի խաղարկության ժամանակ ՏՎՄԿ-ն կրեց պարտություն Հոնկայից. այդ 2 խաղերին էլ մասնակցում էր Զենյովը։ Տալլինում անցկացրած 2 տարիների ընթացքում Զենյովը կարողացավ գրավել օտարերկրացի մասնագետների ուշադրությունը։ 2007 թ. նա ճանաչվեց Էստոնիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
2008 թ. փետրվարին Զենյովը կնքեց 5 տարվա պայմանագիր Լվովի Կարպատների հետ։ 2008 թ. փետրվարի 24-ին Զենյովն անցկացրեց ընկերական հանդիպում Լվովի Կարպատների կազմում։ Այդ խաղում թիմի մրցակիցը դանիական Հորսենսն էր, իսկ խաղի ելքը կարողացավ վճռել Զենյովը, ով այդ խաղում անսպասելի կերպով դարձավ 3 գոլի հեղինակ։ Ուկրաինական առաջնությունում նրա մեկնարկային խաղը եղել է 2008 թ. մարտի 3-ին, երբ թիմը մրցում էր Խարկովի հետ։ Այդ հանդիպումն ավարտվեց 1։ 0 հաշվով, իսկ արդյունավետ փոխանցում կատարողը հենց Զենյովն էր։ Ուկրաինայի առաջնությունում իր առաջին գոլը կարողացել է խփել 2008 թ. հուլիսի 27-ին, երբ թիմը մրցում էր Դոնեցկի Շախտյորի հետ։ Դրանից հետո նրան առաջին անգամ հրավիրեցին ազգային հավաքական։ 2009 թ. ամռանը Կարպատների հետ երկարաձգեց պայմանագիրը ևս 5 տարի ժամկետով։
2009 թ. նոյեմբերին հայտնվեց ինֆորմացիա այն մասին, որն Զենյովը հիվանդացել է խոզի գրիպով, բայց շուտով Կարպատների բժիշկ Պաստուշենկոն վստահեցրեց, որ նման բան չկա, և դա սովորական գրիպ է։
Ազգային հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զենյովն խաղացել է նաև Էստոնիայի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականում։ Էստոնիայի ազգային հավաքականի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2008 թ. օգոստոսի 20-ին, երբ թիմն ընկերական հանդիպում էր անցկացնում Մալթայի ազգային հավաքականի հետ։ Այդ խաղում Զենյովը փոխարինվեց խաղի 60-րդ րոպեին, իսկ նրա փոխարեն խաղադաշտ մտավ Տարմո Կինկը։ Հաջորդ խաղում՝ 2008 թ. սեպտեմբերի 6-ին խփեց իր առաջին գնդակը ազգային հավաքականի կազմում, երբ թիմը մրցում էր Բելգիայի ազգային հավաքականի հետ։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էստոնիայի գավաթակիր - 2006 թ.
- Էստոնիայի սուպերգավաթակիր - 2006 թ.
- Էստոնիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ - 2007 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 4,0 4,1 90minut.pl (польск.) — 2003.