Սերգեյ Եսենինի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Եսենինի հուշարձան
Սերգեյ Եսենինի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետFeliks Romanovsky?
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակԿանգուն

Սերգեյ Եսենինի հուշարձան (ռուս.՝ Памятник Сергею Есенину), հուշարձան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի Տավրիկյան զբոսայգում, որը նվիրված է ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին նշվում էր բանաստեղծ Սերգեյ Եսենինի 100-ամյակը։ Այդ տարեթվի նախօրեին «Սերգեյ Եսենին» բարեգործական հիմնադրամը որոշել էր Սանկտ Պետերբուրգում տեղադրել Եսենինի հուշարձանը։ Այդ քաղաքում բանաստեղծն անցկացրել է կյանքի վերջին օրերը։ Նույն հիմնադրամը ֆինանսավորել է հուշարձանի նախագծումը, պատրաստումը և տեղադրումը[1]։

Հուշարձանի տեղադրման համար ընտրվել է Տավրիկյան զբոսայգին։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Ալբերտ Չարկինը[2]։ Հուշարձանը ստեղծելիս նա աշխատել է 1994 թվականի մայիսից իր արվեստանոցում։ Հուշարձանի համար նա մշակել է ութ տարբեր էսքիզներ, որոնց թվում էին այնպիսի տարբերակներ, որտեղ բանաստեղծ Եսենինը պատկերված էր զբոսայգում քայլելիս, լճի մոտ խոտին պառկած և նստարանին նստած։ Արդյունքում հաստատվել է այն տարբերակը, որտեղ Եսենինը պատկերված է նստած[1]։

Հուշարձանը պատրաստվել է «Քանդակ» գործարանում կարելական սպիտակ մարմարից։ Նրա բարձրությունը 2,5 մ է։ Հուշարձանի պլինթոսի երկայնքով փորագրված է «Սերգեյ Եսենին» պարզ մակագրությունը։ Պատվանդանը պատրաստված է մոխրագույն գրանիտից, բարձրությունը 0,5 մ է[1]։

Հուշարձանը բացվել է 1995 թվականի հոկտեմբերի 3-ին, իսկ 15 տարի անց վերականգնվել է վանդալությունից վնասվելուց հետո[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Памятник Сергею Есенину в Таврическом саду».
  2. Пять памятников Петербурга, автором которых стал Альберт Чаркин

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]