Սերգեյ Դանիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Դանիլով
հոկտեմբերի 5, 1895(1895-10-05) - մարտի 1, 1944(1944-03-01) (48 տարեկան)
ԾննդավայրPereslavsky Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՖլոսենբյուրգ համակենտրոնացման ճամբար, Ֆլոսենբյուրգ, Նոյշտադ Վալդնբաեի վրա, Վերին Պֆալց, Բավարիա, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Կոչումգեներալ-մայոր
Հրամանատարն էր1-ին կազմավորման 280-րդ հրաձգային դիվիզիա
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Սերգեյ Եվլամպիևիչ Դանիլով (ռուս.՝ Сергей Евлампиевич Данилов, հոկտեմբերի 5, 1895[1], Նեչաևկա, Ռուսական կայսրություն - մարտի 1, 1944, Ֆլոսենբյուրգ, Բավարիա), խորհրդային զորապետ, գեներալ-մայոր, 1-ին կազմավորման 280-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, Կարմիր դրոշի շքանշանի ասպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին հոր հետ ժամանում է Մոսկվա՝ փող վաստակելու։ 1914 թվականին ավարտել է ռեալական ուսումնարան։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի սեպտեմբերին ծառայության է անցել և որպես յունկեր ընդունվել Ալեքսեևսկոեի զինվորական ուսումնարան, որը 1916 թվականի հունվարին ավարտելուց հետո կրտսեր սպա է նշանակվում Սիմբիրսկ քաղաքի պահեստային գումարտակում։ 1916 թվականի մայիսին գործուղում են Կիևի 5-րդ գրենադերական գունդ, որտեղ զբաղեցնում է կրտսեր սպայի և վաշտի հրամանատարի, ուսումնական թիմի պետի, գումարտակի հրամանատարի պաշտոնը։ Մասնակցել է Բարանովիչի շրջանի Արևմտյան ճակատի մարտերին, որտեղ գերմանական զորքի կողմից ենթարկվել է գազային հարձակումների և կոնտուզիահար է եղել։ Մարտական գործողություններում աչքի ընկնելու համար պարգևատրվել է Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշաններով։ 1918 թվականի փետրվարին դեմոբիլիզացվել է շտաբս-կապիտանի կոչումով և վերադարձել հայրենիք[2]։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է վաշտի հրամանատար՝ կռվելով կարմիրների կողմից։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Երկու անգամ ծանր վիրավորվել է։ Եղել է Յարոսլավլի 18-րդ հրաձգային դիվիզիայի վաշտի, այնուհետև Ռիբինսկի նույն դիվիզիայի 53-րդ հրաձգային գնդի գումարտակի հրամանատարը։

Միջպատերազմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով Մ․ Ֆրունզեի անվան Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի ակադեմիան՝ ծառայել է Մոսկվայի զինվորական շրջանի շտաբում։ 1934 թվականից եղել է Վ․ Պոդբելսկու անվան կապի ինժեներատեխնիկական ակադեմիայի ռազմական ֆակուլտետի ուսումնական մասի ղեկավարը, իսկ ավելի ուշ՝ Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ամբիոնի վարիչը։ Միաժամանակ ընդհանուր մարտավարություն է դասավանդել Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։ 1939 թվականին 97-րդ հրաձգային գնդի հիման վրա ստեղծել է 137-րդ հրաձգային դիվիզիան և դարձել դրա առաջին հրամանատարը։

Հայրենական մեծ պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի սեպտեմբերին գլխավորելով 3-րդ բանակի 280-րդ հրաձգային դիվիզիան՝ դուրս գալով պաշարումից վիրավորվում է, մնում գերմանացիների թիկունքում և հանձնվում։ Պահվել է Բոբրույսկի բանտում՝ Մոլոդեչնոյի ճամբարում։ Հիտլերականների հետ չհամագործակցելու համար տեղափոխում են Նյուրնբերգի բանտ։ Այնուհետև տեղափոխում են Ֆլոսենբյուրգի ճամբար։

1944 թվականի փետրվարի վերջին նրան կասկածում են ընդհատակների հետ կապեր ունենալու մեջ և Հիտլերի հրամանով հատուկ դաժանությամբ մահապատժի է ենթարկվում։ Նրան մահացու ծեծեցին փայտերով և նա 1944 թվականի մարտի 1-ին մահացավ՝ գիտակցության չգալով։ Թաղված է Ֆլոսենբյուրգի համակենտրոնացման ճամբարում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ОБД «Мемориал»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  2. Цапаев Д. А. (руководитель), Введенский Б. А., Колунтаев В. А., Коцур О. В., Куприянов О. С., Русанов В. Ю., Русовская Г. Л." Великая Отечественная: Комдивы. Военный биографический словарь. — М.: Кучково поле, 2014. — Т. 3. — 1104 с. — 1000 экз. — ISBN 978-5-9950-0382-3