Սերգեյ Դանիելյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Դանիելյան
Sergey Danielyan.jpg
Ծնվել էնոյեմբերի 8, 1964
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, հաղորդավար
Ժանրերհումորային

Սերգեյ Դանիելյան (նոյեմբերի 8, 1964, Երևան), հայ դերասան, հաղորդավար։ Հիմնականում հանդես է գալիս հումորային ժանրում[1]։ Զբաղվում է քաղաքական երգիծանքով, «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության համահիմնադիրը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Դանիելյանը ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 8-ին Երևան քաղաքում։ Սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմագիտական բաժնում։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։ 1982-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականից որպես դերասան աշխատել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում, ապա Փոսի թատրոնում։ 1995 թվականից աշխատել է Երևանի «Գոյ» թատրոն-լաբորատորիայում՝ նախ որպես բեմի բանվոր, ապա դերասան։ Նույն թվականից աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար, հումորիստ։ 1998 թվականին ռեժիսոր Միքայել Վաթինյանի հետ հիմնել է «ԻՕ» էքսպերիմենտալ մնջախաղի թատրոնը, որտեղ հեղինակել է մի շարք ներկայացումներ։ 2005 թվականից աշխատում է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում՝ որպես դերասան[1]։

Խաղացած դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Դանիելյանը խաղացել է դրամատիկական և մնջախաղային բազմաթիվ դերեր։ Նրա խաղացած ներկայացումներից են՝ Միշել դե Գերդերդորիդ «Ռնգեղջյուր», Վիլյամ Սարոյան «Օպերա-օպերա», Մոլիեր «Դոն Ժուան», Ժան Անույ «Նվագախումբ» և այլն։ Հանդես է եկել նաև մոնոներկայացումներում, այդ թվում՝ «Ճամպրուկ», «Սերյոժիկ», «Շարքային Դանիելյան», «Խանգարող հանգամանք» և այլն։

2006 թվականից համագործակցել է «Շանթ» հեռուստաընկերության հետ մի շարք նախագծերի շրջանակներում՝ «Իմ անունն է», «Պարահանդես», «Առավոտը Շանթում» (Անահիտ Կիրակոսյանի հետ), «Ջեմիկը», «Վերվարածները», «Անուղելիները» և այլն, նկարահանվել է նաև «Երևան ջան», «Հրաժեշտ», «Lovember», «Մայակ», «Իբրև սկիզբ», «В Россию за любовю», «Վճար», «Սկոչ և վիսկի» ֆիլմերում[1]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Սերգեյ Դանիելյանը լրագրող Արման Սուլեյմանյանի հետ համատեղ ստեղծել է «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) կուսակցությունը։ Դրա նպատակն է մասնակցել ՀՀ-ում տեղի ունեցող բոլոր ընտրություններին։ Կուսակցության գործունեությունը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքով[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին «Իոցարտ» մոնոներկայացման համար Սերբիայի Մոնոներկայացումների և մնջախաղի փառատոնի ժամանակ արժանացել է Գրան Պրի մրցանակի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]