Սերգեյ Դայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Վարդգեսի Դայան
Ծնվել է1936 մարտի 21
Վարդենիկ, Գեղարքունիքի մարզ
Մահացել էմարտի 5, 1983(1983-03-05) (տարիքը 46)
Մոսկվա
ԱզգությունՀայ
Մասնագիտությունկիբեռնետիկա
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական ինստիտուտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր

Սերգեյ Վարդգեսի Դայան (մարտի 21, 1936(1936-03-21), Վարդենիկ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 5, 1983(1983-03-05), Մոսկվա, ԽՍՀՄ, թաղված է Վարդենիկում), կիբեռնետիկայի բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1979)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1981-1983 թվականներին եղել է Երևանի «Ալգորիթմ» ԳԱՄ-ի լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են պատկերների ավտոմատ մշակման և ճանաչման հաշվողական համակարգերի նախագծման տեսությանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.