Jump to content

Սերգեյ Գորյունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Գորյունով
հոկտեմբերի 7, 1899(1899-10-07) - հոկտեմբերի 2, 1967(1967-10-02)[1] (67 տարեկան)
ԾննդավայրUshakovka, Atyashevskaya Volost', Ardatovsky Uyezd, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանQ122725748?
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԽՍՀՄ ռազմաօդային ուժեր
Կոչումօդագնացության գեներալ-գնդապետ և գեներալ-գնդապետ
Հրամանատարն էր5th Air Army?
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խասան լճի մարտեր, Խորհրդա-ֆիննական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1951), Ն․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիա (1932) և Borisoglebsk Higher Aviators School? (1924)
Պարգևներ

Սերգեյ Կոնդրատևիչ Գորյունով (ռուս.՝ Сергей Кондратьевич Горюнов. հոկտեմբերի 7, 1899(1899-10-07), Ushakovka, Atyashevskaya Volost', Ardatovsky Uyezd, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 2, 1967(1967-10-02)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային զորահրամանատար, ավիացիայի գեներալ-գնդապետ (1944), Խորհրդային Միության հերոս[17]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սիմբիրսկի նահանգի Արդատովսկի շրջանի Ատյաշևսկի գավառակի Ուշակովկա գյուղում, գյուղացու բազմանդամ ընտանիքում (ներկայումս գյուղը գտնվում է Մորդովիայի Ատյաշևսկի շրջանում)։ 1918 թվականին նա ավարտել է Կազանի ուսուցչական ճեմարանը[18]:

1918 թվականի մայիսին կամավորագրվել է Կարմիր բանակին: 1919 թվականին ավարտել է Կազանի հետևակային դասընթացները։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին։ 1919 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր եղել է 5-րդ բանակի հրահանգչական դպրոցի պետը, ապա՝ Արևելյան ռազմաճակատի 237-րդ գնդի վաշտի հրամանատար, կռվել է ծովակալ Կոլչակի սպիտակգվարդիական զորքերի դեմ։ 1919 թվականի սեպտեմբերին վիրավորվել է, մինչև 1919 թվականի հոկտեմբերը բուժվել։ 1920 թվականի մարտ ամսին անդամագրվել է Համամիութենական կոմունիստական (բոլշևիկներ) ​​կուսակցությանը։ 1922 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին ղեկավարել է 308-րդ հրաձգային գնդի գումարտակներից մեկը, որը Մոնղոլիայում պայքարում էր բարոն Ունգերնի զորքերի և տարբեր ավազակախմբերի դեմ։

Միջպատերազմական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին Ս. Կ. Գորյունովն ավարտել է Բորիսոգլեբսկի ռազմական ավիացիայի դպրոցը և մինչև 1930 թվականը ծառայել է այնտեղ որպես օդաչու-հրահանգիչ[19]: 1927 թվականին ավարտել է Սերպուխով քաղաքի օդային մարտերի, հրաձգության և ռմբակոծության բարձրագույն դպրոցը, իսկ 1932 թվականին՝ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։ Ծառայության է անցել Բալթյան նավատորմի ավիացիայում՝ որպես էսկադրիլիայի հրամանատար։ 1937 թվականին նշանակվել է ծանր ավիացիայի 5-րդ բրիգադի հրամանատար, այդ պաշտոնում 1938 թվականի օգոստոսին մասնակցել է Խասան լճի մոտ տեղի ունեցած մարտերին։ 1939 թվականին ավարտել է գլխավոր շտաբի ակադեմիայի հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները։

1939 թվականի նոյեմբերից մինչև 1940 թվականի մարտ ամիսը Ս. Կ. Գորյունովը ղեկավարել է 7-րդ բանակի ռազմաօդային ուժերը, մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին: 1940 թվականի մարտ ամսից նա Կալինինի զինվորական օկրուգի ռազմաօդային ուժերի հրամանատարն էր, այդ նույն տարվա հուլիսից՝ Կարմիր բանակի ռազմաօդային ուժերի անձնակազմի կադրերի վարչության պետը, 1941 թվականից՝ Խարկովի զինվորական օկրուգի (ԽՎՕ) ռազմաօդային ուժերի հրամանատարը[18]:

Հայրենական մեծ պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուն պես Խարկովի զինվորական օկրուգի վարչության հիման վրա ձևավորվեց 18-րդ բանակը, որի ռազմաօդային ուժերի հրամանատար նշանակվեց Սերգեյ Գորյունովը։ 1941 թվականի հոկտեմբերին 18-րդ բանակը հայտնվեց շրջապատման մեջ:

Շրջափակումից դուրս գալուց հետո Գորյունովը շարունակեց վարել նույն պաշտոնը։ 1941 թվականի նոյեմբերին նշանակվեց Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի ռազմաօդային ուժերի հրամանատար, 1942 թվականի մայիսի 19-ին՝ Հյուսիսկովկասյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի հրամանատար (միաժամանակ՝ ռազմաճակատի ռազմական խորհրդի անդամ և հրամանատարի տեղակալ ավիացիայի գծով): 1942 թվականի հունիսի 6-ին այդ ռազմաճակատի ռազմաօդային ուժերը վերափոխվեցին 5-րդ ավիացիոն բանակի, որի հրամանատար նշանակվեց Գորյունովը։

Այդ բանակը Սերգեյ Գորյունովի հրամանատարությամբ մասնակցել է Կովկասի պաշտպանությանն ու ազատագրմանը, Կուբանի օդային մարտերին, Կուրսկի ճակատամարտին, Բելգորոդ-Խարկովյան գործողությանը, Դնեպրի ճակատամարտին, Կիրովոգրադյան գործողությանը, Կորսուն-Շևչենկոյի գործողությանը, Ուման-Բոտոշանի գործողությանը, Յասի-Քիշնևի գործողությանը, Դեբրեցենի գործողությանը, Բուդապեշտի, Վիեննայի գրավմանը, Բանսկա Բիստրիցայի գործողությանը և Պրահայի գործողությանը։

Պատերազմի ժամանակ Գորյունովի անունը 37 անգամ հիշատակվել է գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալական հրամաններում[20]:

Հետպատերազմական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո Ս.Կ. Գորյունովը շարունակել է ղեկավարել 5-րդ ավիացիոն բանակը: 1946 թվականի մայիսին նշանակվել է Կիևի զինվորական օկրուգի 17-րդ ավիացիոն բանակի, 1949 թվականի ապրիլին՝ Կարպատյան զինվորական օկրուգի 57-րդ ավիացիոն բանակի հրամանատար։ 1951 թվականին ավարտել է գլխավոր շտաբի ակադեմիայի բարձրագույն ակադեմիական դասընթացները, 1951 թվականի օգոստոսից ղեկավարել է Կիևի զինվորական օկրուգի 69-րդ ավիացիոն բանակը: 1956 թվականի հոկտեմբերից անցել է թոշակի։

Ապրել է Կիևում։ Մահացել է 1967 թվականի հոկտեմբերի 2-ին: Թաղվել է Կիևի Բերկովեցյան գերեզմանատանը[18]:

Զինվորական կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • բրիգադի հրամանատար (19.02.1938)
  • ավիացիայի գեներալ-մայոր (4.06.1940)
  • ավիացիայի գեներալ-լեյտենանտ (28.05.1943)
  • ավիացիայի գեներալ-գնդապետ (25.03.1944)
  • Խորհրդային Միության հերոսի «Ոսկե աստղ» մեդալ № 7292  (28.04.1945)
  • երկու Լենինի շքանշան (21.02.1945; 28.04.1945)[21]
  • Կարմիր դրոշի հինգ շքանշան (22.02.1938; 07.04.1940; 27.08.1943; 03.11.1944; 24.06.1948)[21]
  • Սուվորովի I աստիճանի շքանշան (13.09.1944)
  • Սուվորովի II աստիճանի շքանշան (08.09.1943)
  • Կուտուզովի I աստիճանի շքանշան (22.02.1944)
  • «Սևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Բուդապեշտի գրավման համար» մեդալ
  • «Վիեննայի գրավման համար» մեդալ
  • «Պրահայի ազատագրման համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում 20 տարի հաղթանակի» հոբելյանական մեդալ
  • «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի XX տարի» հոբելյանական մեդալ
  • «Խորհրդային բանակի և նավատորմի 30 տարի» հոբելյանական մեդալ
  • «ԽՍՀՄ զինված ուժերի 40 տարի» հոբելյանական մեդալ

Արտասահմանյան պարգևներ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Горюнов Сергей Кондратьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 1 2 https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie46561835/
  3. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie1560735825/
  4. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-nagrada_kartoteka1263719498/
  5. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-nagrada_kartoteka1263719499/
  6. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie12055651/
  7. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie1561014295/
  8. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-nagrada_kartoteka1263719497/
  9. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie20787657/
  10. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie46327472/
  11. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-nagrada_kartoteka1263719500/
  12. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-nagrada_kartoteka1263719506/
  13. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-nagrada_kartoteka1263719507/
  14. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie1535632463/
  15. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-nagrada_kartoteka1263719496/
  16. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-nagrada_kartoteka1513425705/
  17. Вавилон — «Гражданская война в Северной Америке» / [под общ. ред. Н. В. Огаркова]. М. : Военное изд-во М-ва обороны СССР, 1979. — С. 617—618. — (Советская военная энциклопедия : в 8 т. ; 1976—1980, т. 2).
  18. 1 2 3  Սերգեյ Գորյունով «Երկրի հերոսներ» կայքում
  19. по другим данным окончил Егорьевскую военно-теоретическую авиационную школу и был инструктором в ней.
  20. «Приказы Верховного Главнокомандующего в период Великой Отечественной войны Советского Союза. Сборник. М., Воениздат, 1975». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  21. 1 2 «Награждён в соответствии с Указом Президиума Верховного Совета СССР от 04.06.1944 «О награждении орденами и медалями за выслугу лет в Красной Армии»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Вершинин К. А. Четвёртая воздушная. — М.: Воениздат, 1975.
  • Давтян С. М. Пятая воздушная. Военно-исторический очерк боевого пути 5-й воздушной армии в годы Великой Отечественной войны. — М.: Воениздат, 1990.
  • Гречко С. Н. Решения принимались на земле. — М.: Воениздат, 1984.
  • Каманин Н. П. Лётчики и космонавты. — М.: Политиздат, 1971.
  • Коллектив авторов. Великая Отечественная. Командармы. Военный биографический словарь / Под общей ред. М. Г. Вожакина. — М.; Жуковский: Кучково поле, 2005. — С. 371-372. — ISBN 5-86090-113-5.
  • Покрышкин А. И. Познать себя в бою. — М. : ДОСААФ, 1986. — 492 с. — 95 000 экз.
  • Пляченко П. Ф. Дан приказ… — М.: ДОСААФ, 1984.
  • А. Ю. Белорусова (внучка лётчика, командира воздушного корабля Петра Колесникова) Лётчики особого назначения / ведущий редактор Е. Кравченко, технический редактор Т. Тимошина, дизайн обложки Д. Бобешко, вёрстка А. Филатов,. М.: АСТ, 2019. — С. 377, 443, 445. — 704 с. — (Фронтовой дневник (новое оформление)). 2000 экз. ISBN 9785171163129 ISBN 9785179830443

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Գորյունով» հոդվածին։