Սերգեյ Գլինկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Գլինկա
Сергей Глинка
Glinka, Sergej Nikolaevich.jpg
Ծնվել էհուլիսի 5 (16), 1775[1][2] կամ 1776[1][2][3]
Սուտոկի, Դուխովիշչինսկի ուեզդ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 5 (17), 1847[1][2][3]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՎոլկովսկոե գերեզմանատուն[2]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, պատմաբան, գրող և լրագրող
Ալմա մատերFirst Cadet Corps
Տիրապետում է լեզուներինռուսերեն[4]

Սերգեյ Նիկոլայի Գլինկա (ռուս.՝ Сергей Николаевич Глинка, հուլիսի 5 (16), 1775[1][2] կամ 1776[1][2][3], Սուտոկի, Դուխովիշչինսկի ուեզդ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 5 (17), 1847[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), XIX դարի ռուս պատմաբան, գրող։

Ցար Նիկոլայ I պատվերով (1832) գրել է «Обозрение истории армянского народа от начала бытия его до возрождения области армянской в Российской империи» աշխատությունը։

Սերգեյ Գլինկան ռուս գրող էր, հրապարակախոս, «Русский вестник» ամսագրի հրատարակիչը։ Հանդիսացել է հայ և հույն ժողովրդների պատմության և մշակույթին նվիրված ռուսալեզու մի շարք աշխատությունների հեղինակ։

Ձեռնամուխ լինելով ստեղծել հայ ժողովրդի պատմության լայնածավալ Տեսությունը, Ս. Գլինկան սերտ համագործակցություն է ունեցել Մոսկվայի և Ս. Պետերբուրգի հայազգի Լազարյանների, Քրիստոֆեր և Իվան Եկիմովիչների հետ։

Ռուսական բանակը պատվերով, որը նպատակ ուները նվաճելու ողջ Հայկական լեռնաշխարհը, պատմագրության հետ համընթաց, Ս. Գլինկան կազմել է Հայաստան - Արմենիայի տարածարջանի բնակավայրերի Բառարան - ուղեցույց։

Ս. Գլինկայի Տեսությունը գրվել է, և հարուստ է, Հայաստան-Արմենիայի առթիվ եղած պատմագիտական արխիվային փաստաթղթերով, և Հայաստանի պատմության մասին օտարալեզու եզակի պատմագրություն է, որտեղ հարգանքով և մեծարանքով է գրվել «փառապանծ» հայ ժողովրդի, նրա քաղաքական առաջնորդների՝ (Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ, Պարույր, Արտաշես Ա, Տիգրան Բ, հայ պամիչներ, մանավանդ Պատմահայ Մովսես Խորենացի), հայ ժողովրդի դարավոր պայքարի՝ ասուրա-սեմական, ապա պարսկական, արաբական, թաթար-մոնղոլական ագրեսիայից պաշտպանվելու մասին, հենվելով հայ պատմիչների պատմագրության և հայկական արխիվների վրա։

Ս. Գլինկան Տեսությունի իր ժամանակին մեծ հետաքրքրություևն է առաջացրել ինչպես ռուսական հասարարական - քաղաքական շրջանակներում, այնպես էլ Անդրկովկասի հայաշատ վայրերում։ Հայ պատմաբանների գնահատմամբ Ս. Գլինկայի Տեսությունը, իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ, հանդիսանում է ռուսաց լեզվով գրած հայ ժողովրդի պատմության առաջին և հաջողված օտարալեզու պատմագրությունը։

Ս. Գլիկայի հայ ժողովրդի պատմության Տեսությունը երբեք չի կորցրել իր արդյականությունը. պատմաբան հեղինակը հյութեղ և պամագրության պարզ լեզվով ներկայացրել է Կասպից ծովից՝ Միջերկրական ծով, Միջերկրական ծովից՝ Սև ծով ընկած տարածաշրջանների հայկյական հզոր քաղաքական միավորման՝ Մեծ Հայքի հայկական (Հայկազունիների) քաղաքական միավորումների հզորացման-աշխարհակալության, Երվանդունիների, Արտաշեսյան, Արշակունիների և հայոց «դարձի»՝ քրիստոնեության ընդունման, անաչառ և համակողման, իր տեսակի մեջ եզակի պատմագրությունը, ներկայացնելով Հայաստանի պետական անկախության կորստը դրդապատճառները, և հայ ժողովրդի ծանր իրավիճակը Պարսկական և օսմանյան կայսրությունների լծի տակ։

Ս. Գլիկայի հայ ժողովրդի պատմության Տեսությունը մշտապես գտնվել է Կովկասի թաթարների և նրանց գաղափարախոսական տեսաբանների քննադատության կրակի տակ, քանզի 19-րդ դարի ռուս պատմաբան Ս. Գլինկան Ադրբեջան բառակապակցությունը օգտագործել է, որպես ինքնակոչ պետություն.««Азербайджан» используется как самоназвание государства»:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Полозова А. Е. Глинка // Краткая литературная энциклопедияMoscow: Советская энциклопедия, 1964. — Vol. 2.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 К. Сивков Глинка, Сергей Николаевич // Русский биографический словарьМ.: 1916. — Т. 5. — С. 290–297.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Мазаев М. Н. Глинка, Сергей Николаевич // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. VIIIа. — С. 854–855.
  4. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.