Սերգեյ Գարանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Գարանին
Ծնվել է փետրվարի 11, 1958(1958-02-11) (61 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն ֆիզիկոս
Գործունեության ոլորտ Պլազմայի ֆիզիկա
Ալմա մատեր Ազգային հետազոտական միջուկային համալսարան
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ Պատվո շքանշան Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ և Russian government award for science and technology

Սերգեյ Գրիգորի Գարանին (ծնվել է 1958 թվականի փետրվարի 11-ին), ռուս գիտնական, ֆիզիկոս, Փորձարարական ֆիզիկայի համառուսական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, Ռուսական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Գարանինը Ռուսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է (2016) էներգետիկայի, մեքենաշինության, մեխանիկայի և «Էներգետիկա» մասնագիտացման ղեկավարման գործընթացների բաժանմունքում (մայիսի 25, 2006)[1]։ Պլազմայի ֆիզիկայի, ջերմամիջուկային ռեակցիայի, լազերային ֆիզիկայի և լազերային հատուկ համակարգերի ստեղծման ինժեներային խնդիրների բնագավառների մասնագետ է։

Կենսագրական փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 թվականին ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը «Փորձարարական միջուկային ֆիզիկա» մասնագիտացմամբ։
  • 1991 թվականին Կոչեմասովի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Փորձարարական ֆիզիկայի համառուսական գիտահետազոտական ինստիտուտում։
  • 2003 թվականին նույն տեղում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը (գիտական խորհրդատու՝ Գ․Ա․Կիրիլով)[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Պատվո շքանշան (2006)
  • ՌԴ կառավարության մրցանակ գիտության և տեխնիկայի բնագավառում (2006)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]