Սերգեյ Բոդրով կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Բոդրով կրտսեր
ռուս.՝ Сергей Сергеевич Бодров
Սերգեյ Բոդրով կրտսեր.jpg
Ծնվել էդեկտեմբերի 27, 1971(1971-12-27)[1][2][3]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Մահացել էսեպտեմբերի 20, 2002(2002-09-20)[1][2][3] (30 տարեկանում)
Մահվան վայրՀյուսիսային Օսիա, Ռուսաստան
ԿրթությունDepartment of History and Theory of Art, Faculty of History, Moscow State University
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, հաղորդավար և հեռուստահաղորդավար
Ծնողներհայր՝ Սերգեյ Բոդրով
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության Պետական մրցանակ և Մոսկվայի կինոփառատոն

Սերգեյ Բոդրով (ռուս.՝ Сергей Сергеевич Бодров, դեկտեմբերի 27, 1971 թ., Մոսկվա - ենթադրաբար սեպտեմբերի 20, 2002 թ., Կարմադոնի կիրճ, Հյուսիսային Օսիա, Ռուսաստան), ռուս դերասան, ռեժիսոր, սցենարիստ։

Բոդրովը, իր նկարահանման խմբի հետ միասին, անհայտ կորել է Կարմադոնի կիրճում, որտեղ իրականացնում էին «Սվյազնոյ» (ռուս.՝ «Связной») ֆիլմի նկահարումները։ Դեպքը տեղի է ունեցել Կոլկա սառույցի հոսքի պատճառով[4]։

Սերգեյ Բոդրովը գլխավոր դերերում է խաղացել հետևյալ ֆիլմերում.

  • «Կովկասի գերին» (ռուս.՝ «Кавказский пленник»), ռեժիսոր՝ Սերգեյ Բոդրով ավագ,
  • «Եղբայր» (ռուս.՝ «Брат»), ռեժիսոր՝ Ալեքսեյ Բալաբանով,
  • «Ստրինգեր» (ռուս.՝ «Стрингер»), ռեժիսոր՝ Պավել Պավլիկովսկի,
  • «Արևելք-Արևմուտք» (ռուս.՝ «Восток-Запад»), ռեժիսոր՝ Ռեժիս Վարնյե,
  • «Եղբայր 2» (ռուս.՝ «Брат 2»), ռեժիսոր՝ Ալեքսեյ Բալաբանով,
  • «Արջի համբույր» (ռուս.՝ «Медвежий поцелуй»), ռեժիսոր՝ Սերգեյ Բոդրով ավագ։

Բոդրովը եղել է նաև մի քանի հաղորդաշարերի վարող, այդ թվում՝ «Վերջին հերոս» («ռուս.՝ Последний герой») ռեալիթի շոուի առաջին սեզոնի։

Բոդրով կրտսերը արժանացել է բազմաթիվ մրցանակաների ու պարգևների (նաև հետմահու), այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակին (1997 թ.-ին)։

Սերգեյի հայրը՝ Սերգեյ Բոդրով ավագը, հայտնի կինոռեժիսոր է, իսկ մայրը՝ Վալենտինա Նիկոլաևնան, մշակութագետ է, ամուսնալուծված են 1984 թվականից։

Սերգեյը կրտսերը ամուսնացած է եղել Սվետլանա Բոդրովայի հետ և ունի երկու երեխա՝ տղա (Ալեքսանդր Բոդրով, ծնված՝ 27.08.2002 թ.) և աղջիկ (Օլգա Բոդրովա, ծնված՝ 24.07.1998 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]