Սերգեյ Բիրյուզով
Սեռ | արական ![]() | |
---|---|---|
Քաղաքացիություն | ԽՍՀՄ ![]() | |
Անձնանուն | Սերգեյ ![]() | |
Ծննդյան օր | 21 օգոստոսի 1904 ![]() | |
Ծննդավայր | Skopin ![]() | |
Մահվան օր | 19 հոկտեմբերի 1964 ![]() | |
Մահվան վայր | Բելգրադ ![]() | |
Մահվան հանգամանք | մահը պատահարից ![]() | |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն ![]() | |
Տիրապետում է | ռուսերեն ![]() | |
Մասնագիտություն | սպա ![]() | |
Գործունեության հմտություններ | Ռազմական գործ ![]() | |
Զբաղեցրած պաշտոն | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր ![]() | |
Շրջանավարտն է՝ | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա, Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան ![]() | |
Գործունեության վայր | ԽՍՀՄ ![]() | |
Գործունեության սկիզբ | 1922 ![]() | |
Աշխատանքային գործունեության ավարտ | 1964 ![]() | |
Կուսակցություն | ԽՄԿԿ ![]() | |
Մասնակից է | 19th Congress of the Communist Party of the Soviet Union, 20th Congress of the Communist Party of the Soviet Union, 21st Congress of the Communist Party of the Soviet Union, ԽՄԿԿ XXII համագումար ![]() | |
Զինվորական կոչում | Խորհրդային Միության մարշալ ![]() | |
Commander of (DEPRECATED) | Soviet Strategic Rocket Forces, 37th Army, Primorskiy Military District, Central Group of Forces, Soviet Air Defence Forces, General Staff of the Armed Forces of the USSR ![]() | |
Հակամարտություն | Հայրենական մեծ պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Ստալինգրադի ճակատամարտ, Ղրիմի օպերացիա, Ցասսի-Քիշնևյան օպերացիա, Belgrade Offensive ![]() | |
Ռազմական ստորաբաժանում | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ, Soviet Strategic Rocket Forces, հետևազոր ![]() | |
Անդամակցություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե ![]() |
Սերգեյ Սեմյոնովիչ Բիրյուզով (ռուս.՝ Бирюзов, Сергей Семёнович, օգոստոսի 21, 1904[1], Skopin, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 19, 1964[1][2], Բելգրադ, ՀՍՖՀ[3][4][5]),19 հոկտեմբերի 1964 թվական), խորհրդային զինվորական գործիչ, Խորհրդային Միության Մարշալ (11.03.1955), Խորհրդային Միության Հերոս (01.02.1958): ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ (1963-1964 թվականներ): ԽՄԿԿ Կենտկոմի անդամ (1961-1964 թվականներ):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1905 թվականի օգոստոսի 5-ին (18-ին) (գրեթե բոլոր աղբյուրներում նշվում է ծննդյան այլ ամսաթիվ՝ 1904 թվականի օգոստոսի 8 (21)) Ռյազանի նահանգի Սկոպին քաղաքում, առևտրականի ընտանիքում[3]:
1917 թվականին ավարտել է եկեղեցական-ծխական դպրոցը, աշխատել է որպես գյուղատնտեսական բանվոր և փայտահատ:
Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ (ՌԿԿԱ) է մտել կամավոր կերպով 1922 թվականի սեպտեմբերի 15-ին: 1923 թվականին ավարտել է 10-րդ Վլադիկավկազյան կուրսերի 48-րդ հետևակային-գնդացրային դասընթացները, 1926 թվականին՝ ВЦИК-ի անվան Միացյալ Կրեմլյան դպրոցը (բացի այդ, 1929 թվականին ավարտել է Երեկոյան աշխատավորական համալսարանի 2 կուրսը): Այնուհետև՝ 65-րդ հրաձգային գնդի գնդային դպրոցի դասակի հրամանատար (1926 թվականի սեպտեմբերից 1929 թվականի դեկտեմբեր), Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի 36-րդ ավիապարկի վաշտի հրամանատար (մինչև 1930 թվականի հունիս), 1931 թվականի փետրվարից՝ Մոսկվայի Պրոլետարական դիվիզիայի 3-րդ հրաձգային գնդի վաշտի հրամանատար, ուսումնական գումարտակի շտաբի պետ (մինչև 1932 թվականի ապրիլ), նույն դիվիզիայում գումարտակի հրամանատար (մինչև 1934 թվականի հունիս, երբ ուղարկվել է ակադեմիայում սովորելու):
1937 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ՌԿԿԱ Ռազմական ակադեմիան՝ 1-ին աստիճանի դիպլոմով: Շարունակել է ծառայությունը որպես 30-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի պետ (1937 թվականի հոկտեմբերից 1938 թվականի ապրիլ), Խարկովի ռազմական օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ (մինչև 1939 թվականի օգոստոս):
1939 թվականի օգոստոսից կոմբրիգ Բիրյուզովը Խարկովի ռազմական օկրուգի 132-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար էր, որը նա ռազմական պատրաստվածությամբ օկրուգի լավագույն դիվիզիաներից մեկը դարձրեց[6]:
Հայրենական մեծ պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը և պատերազմի առաջին ամիսներին՝ 132-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար (1939 թվականի օգոստոսից մինչև 1942թ. ապրիլ) Արևմտյան ռազմաճակատի 13-րդ բանակի կազմում: Մասնակցել է Սմոլենսկի պաշտպանական ճակատամարտին և Մոսկվայի համար մղված ճակատամարտին: 1941 թվականի հոկտեմբերին վիրավորվել է և մի քանի ամիս գտնվել է հոսպիտալում՝ միայն ձևականորեն հաշվառվելով որպես դիվիզիայի հրամանատար: Խիզախության և հերոսության համար պարգևատրվել է Լենինի շքանշանով[7]:
Բրյանսկի ռազմաճակատի 48-րդ բանակի շտաբի պետ (1942 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր): Պատերազմի առաջին տարվա ընթացքում ստացել է 5 վիրավորում, այդ թվում՝ երկու ծանր:
1942 թվականի դեկտեմբերից մինչև 1943 թվականի ապրիլ՝ Ստալինգրադյան (հետագայում՝ Հարավային) ռազմաճակատի 2-րդ գվարդիական բանակի շտաբի պետ:
1943 թվականի ականի ապրիլից՝ Հարավային (1943 թվականի հոկտեմբերից՝ 4-րդ Ուկրաինական) ռազմաճակատի շտաբի պետ, որի հրամանատարն էր Ֆյոդոր Տոլբուխինը: Բիրյուզովի այս պաշտոնում գտնվելու ժամանակաշրջանի հիմնական մարտերն էին՝ Դոնբասի գործողությունը, Ղրիմի ազատագրումը:
1944 թվականի մայիսից՝ 3-րդ Ուկրաինական ռազմաճակատի շտաբի պետ, որի հրամանատարն էր Ֆ. Ի. Տոլբուխինը (1944 թվականի մայիսի 15-ից): Այս պաշտոնում Բիրյուզովը մասնակցել է Յասի-Կիշինևի և Բելգրադի հարձակողական գործողությունների մշակմանն ու իրականացմանը:
1944 թվականի հոկտեմբերից՝ 37-րդ բանակի հրամանատար (մինչև 1946 թվականի մայիս), Բուլղարական բանակի գլխավոր ռազմական խորհրդական և Բուլղարիայում Դաշնակցային վերահսկիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ: Բանակը մինչև պատերազմի ավարտը գտնվել է Բուլղարիայի տարածքում և մարտական գործողություններ չի իրականացրել:
Հայրենական մեծ պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականի մայիսից գեներալ-գնդապետ Բիրյուզովը զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝ Ցամաքային զորքերի Գլխավոր հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով (կարճատև), 1946 թվականի հունիսից՝ Հարավային զորքերի խմբի Գլխավոր հրամանատարի տեղակալ, 1947 թվականի հունիսից՝ Ծովափնյա ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1953 թվականի ապրիլից՝ Հեռավորարևելյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի առաջին տեղակալ:
1953 թվականի հունիսից՝ Կենտրոնական զորքերի խմբի Գլխավոր հրամանատար (Ավստրիա և Հունգարիա), 1954 թվականի մայիսից՝ Երկրի Հակաօդային պաշտպանության զորքերի Գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ:
Երկրի ՀՕՊ զորքերի Գլխավոր հրամանատար՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ (1955 թվականի մարտից 1962 թվականը): 1958 թվականի փետրվարի 1-ին շնորհվել է Խորհրդային Միության Հերոսի կոչում, 1956 թվականից եղել է ԽՄԿԿ Կենտկոմի թեկնածու, իսկ 1961 թվականից՝ անդամ:
1962 թվականի ապրիլին տեղափոխվել է Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի Գլխավոր հրամանատարի պաշտոնին:
1963 թվականի մարտին Բիրյուզովը նշանակվել է ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ — ԽՍՀՄ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում:
Այս ժամանակ, ըստ Գեորգի Արբատովի պնդման, Բիրյուզովը մոտ է եղել Շելեպինի խմբին և տեղյակ է եղել Խրուշչովին պաշտոնանկ անելու պլաններին[8]:
1964 թվականի հոկտեմբերի 19-ին Գլխավոր շտաբի պետ մարշալ Բիրյուզովը զոհվել է Բելգրադի մոտ, Ավալա լեռան վրա տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով, երբ նա թռչում էր Բելգրադը գերմանական զավթիչներից ազատագրման 20-ամյակի տոնակատարությանը մասնակցելու: Բիրյուզովի հետ զոհվել են ևս 5 խորհրդային գեներալներ: Յոսիպ Բրոզ Տիտոն Բիրյուզովին (որը մասնակցել էր Հարավսլավիայի ազատագրմանը, իսկ հետագայում այնտեղ էլ զոհվել էր) հետմահու շնորհել է Հարավսլավիայի Ժողովրդական հերոսի կոչում: Նրա աճյունը զետեղված է աճյունասափորի մեջ Մոսկվայի Կարմիր հրապարակի Կրեմլի պատի մեջ:
Գործունեության գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարշալ Պյոտր Կոշևոյը գրել է[9]․
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Յուլիա Իվանովնա Բիրյուզովա:
Դուստրերը՝ Վալենտինա Ռազումովա-Բիրյուզովա (ծնվ. 1931 թվական, պատմաբան), Օլգա Զոտովա (ծնվ. 1935 թվական, բանասեր, Մ. Վ. Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիայի դասախոս): Որդին՝ Սերգեյ Բիրյուզով (ծնվ. 1946 թվականին):
Զինվորական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գնդապետ - շնորհվել է 1938 թվականի սեպտեմբերի 4-ին;
- Կոմբրիգ - 1939 թվականի նոյեմբերի 4-ին;
- Գեներալ-մայոր - 1940 թվականի հունիսի 4-ին;
- Գեներալ-լեյտենանտ - 1943 թվականի օգոստոսի 30-ին;
- Գեներալ-գնդապետ - 1944 թվականի մայիսի 17-ին;
- Բանակի գեներալ - 1953 թվականի օգոստոսի 3-ին;
- Խորհրդային Միության Մարշալ - 1955 թվականի մարտի 11-ին;
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորհրդային Միության Հերոսի «Ոսկե Աստղ» մեդալ № 10828 (1958 թվականի փետրվարի 1)
- Լենինի հինգ շքանշան (1942 թվականի մարտի 27, 1947 թվականի նոյեմբերի 6, 1954 թվականի օգոստոսի 20, 1958 թվականի փետրվարի 1, 1964 թվականի օգոստոսի 20)
- Կարմիր Դրոշի երեք շքանշան (1944 թվականի սեպտեմբերի 13, 1944 թվականի նոյեմբերի 3, 1953 թվականի ապրիլի 20)
- Սուվորովի I աստիճանի շքանշան (1944 թվականի մայիսի 16)
- Սուվորովի II աստիճանի շքանշան (1943 թվականի մարտի 31)
- Կուտուզովի I աստիճանի շքանշան (1943 թվականի սեպտեմբերի 17)
- Բոգդան Խմելնիցկու I աստիճանի շքանշան (1944 թվականի մարտի 19)
- Խորհրդային մեդալներ
Օտարերկրյա պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավսլավիայի Ժողովրդական հերոս (1964 թվականի հոկտեմբեր, հետմահու, Հարավսլավիա)
- Եղբայրության և միասնության 1-ին աստիճանի շքանշան (1946) (Հարավսլավիա)
- Պարտիզանական աստղի 1-ին աստիճանի շքանշան (1946) (Հարավսլավիա)
- Սուրբ Ալեքսանդրի 1-ին դասի շքանշանի աստղ և նշան՝ սրերով (1945) (Բուլղարիա)
- Սուրբ Ալեքսանդրի 1-ին դասի շքանշանի աստղ և նշան (1946) (Բուլղարիա)
- Գեորգի Դիմիտրովի շքանշան (1964) (Բուլղարիա)
- Բուլղարիայի մեդալ[1]
- Պետական դրոշի (ԿԺԴՀ) 1-ին աստիճանի շքանշան (1948) (ԿԺԴՀ)
- «Կորեայի ազատագրման համար» մեդալ (1948) (ԿԺԴՀ)
- «Չինական-խորհրդային բարեկամության» 2 մեդալ (ՉԺՀ), (1956)
Պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965 թվականին ի նշան խորհրդային ժողովրդի՝ ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 20-ամյակի, Մոսկվայի Օկտյաբրյան դաշտի 6-րդ փողոցը վերանվանվել է Մարշալ Բիրյուզովի փողոց:
- Մոսկվայում Ս. Ս. Բիրյուզովի անունը կրող փողոցում տեղադրված է կոթող:
- 2019 թվականի հոկտեմբերի 19-ին Դոնեցկում՝ Բիրյուզովի փողոցում, տեղադրվել է մարշալի կիսանդրին:
- Ս. Ս. Բիրյուզովի պատվին նաև փողոցներ են անվանակոչվել Բելգրադում, Մինսկում, Ռյազանում, Նովոռոսիյսկում, Տյումենում, Պոլտավայում, Դոնեցկում, Սուդակում, Սևաստոպոլում, Սարատովում, Կարագանդայում, Օդինցովոյում և Ռյաժսկում:
- Սկոպին քաղաքում տեղադրված են Հերոսի կիսանդրին և հուշատախտակ:
- Մարշալ Բիրյուզովի անունն են կրել՝
- Ռիգայի բարձրագույն ռազմաքաղաքական ուսումնարանը
- Մոսկվայի 147 դպրոցի պիոներական ջոկատը
- 1960-ականների վերջից Բելգրադում Ստարա Կոսմայսկա («Stara Kosmajska») փողոցը կրում է Մարշալ Բիրյուզովի («Maršala Birjuzova») անունը:
- Զոհվելու վայրում՝ Բելգրադի մոտ գտնվող Ավալա լեռան վրա, կանգնեցված է Պատերազմի խորհրդային վետերանների հուշարձանը:
- 1966թ. հուլիսին Հարավսլավիայում (ներկայումս՝ Խորվաթիա) գտնվող Brodosplit նավաշինարանի հելինգներից ջրասույզ է արվել «Maršal Birjuzov» տանկերը՝ 20800 տոննա բեռնատարողությամբ, որը պատրաստվել էր «Սուդոիմպորտ» (ԽՍՀՄ) արտաքին տնտեսական միավորման պատվերով:
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բիրյուզով Ս. Ս. Երբ որոտում էին թնդանոթները: - Մ.: Վոենիզդատ, 1961:
- Բիրյուզով Ս. Ս. Խորհրդային զինվորը Բալկաններում: - Մ.: Վոենիզդատ, 1963:
- Բիրյուզով Ս.Ս. Դաժան տարիներ: - Մ.: Նաուկա (հրատարակչություն), 1966: - 560 էջ: - (Երկրորդ համաշխարհային պատերազմը հետազոտություններում, հուշերում, փաստաթղթերում):
- Բիրյուզով Ս. Ս. Հակաօդային պաշտպանության որոշ հարցեր Երկրորդ համաշխարհային պատերազմում // Ռազմապատմական ամսագիր: - 1961: - № 10: - Էջ 12-27:
- Բիրյուզով Ս. Ս. Մ. Ն. Տուխաչևսկու ռազմատեսական ժառանգությունը // Ռազմապատմական ամսագիր: - 1964: - № 2: - Էջ 37-49:
- Բիրյուզով Ս. Ս. Խորհրդային զինված ուժերի նշանավոր հաղթանակը (Յասի-Կիշինևի գործողության 20-ամյակին) // Ռազմապատմական ամսագիր: - 1964: - № 8: - Էջ 3-14:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 TracesOfWar
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Скопинское историческое общество
- ↑ Военная энциклопедия: в 8 томах. — Т. 1: «А» — Бюлов / Гл. ред. комиссии И. Н. Родионов. — М.: Воениздат, 1997. — 639 с. — ISBN 5-203-01655-0. — С. 468.
- ↑ Биография С. С. Бирюзова на сайте Министерства обороны Российской Федерации Արխիվացված 2018-01-14 Wayback Machine.
- ↑ Маршал Советского Союза С. С. Бирюзов (К 80-летию со дня рождения) // Военно-исторический журнал. — 1984. — № 8. — С. 39—42.
- ↑ «Бирюзов Сергей Семёнович» (ռուսերեն). Маршалы СССР. 2019 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Арбатов Г. Человек Системы: наблюдения и размышления очевидца её распада. — М.: Вагриус, 2002. — (Серия «Мой XX век»).
- ↑ Кошевой П. К. В годы военные. — М.: Воениздат, 1978. — С. 224.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Маршалы Советского Союза. Личные дела рассказывают / Институт военных и историко-патриотических проблем и исследований. — М.: Любимая книга, 1996.
- Жизнь — родине: (О маршале С. С. Бирюзове)[1].
- Зотов С. А., Никишин А. В., Задорожный В. Н. Маршал Бирюзов: мир и война (по страницам семейного альбом) — Moscow: Vadim Zadorogny Technical Museum, 2018. — 116 p. — ISBN 5-87012-049-7</includeonly
- Военный энциклопедический словарь ракетных войск стратегического назначения / Министерство обороны Российской Федерации; Гл.ред.: И. Д. Сергеев, В. Н. Яковлев, Н. Е. Соловцов. — М.: Большая российская энциклопедия, 1999. — С. 52. — 632 с. — 8500 экз. — ISBN 5-85270-315-X
- Соловьёв Д. Ю. Все генералы Сталина. — Т. 2. — М., 2019. — ISBN 9785532106444. — С. 51—53.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Семёнович Бирюзов: персональный профиль // Сайт Министерства обороны Российской Федерации.
- ↑ Матвей Трофимович Чернышёв, Кузьма Яковлевич Чермашенцев Жизнь — родине: (О маршале С. С. Бирюзове). — Политиздат, 1974. — 111 с.
- Անձինք այբբենական կարգով
- Օգոստոսի 21 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 19 մահեր
- 1964 մահեր
- Բելգրադ քաղաքում մահացածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Ավիավթարից զոհվածներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Զինվորականներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Խորհրդային Միության մարշալներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Մարշալներ
- Ռուս զինվորականներ