Սերգեյ Բեռնշտեյն
Սերգեյ Նաթանովիչ Բեռնշտեյն (ռուս.՝ Серге́й Ната́нович Бернште́йн, փետրվարի 22 (մարտի 5), 1880[1][2], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - հոկտեմբերի 26, 1968[3][1][4], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս խորհրդային մաթեմատիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), Փարիզի ԳԱ արտասահմանյան անդամ (1955)։
Ֆիզիոլոգ Նատան Բեռնշտեյնի որդին, հոգեբան Ալեքսանդ Բեռնշտեյնի եղբայրը։
Հիմնական աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ հավասարումներին, ֆունկցիայի և հավանականության տեսություններին։ Ստեղծել է ֆունկցիայի տեսության նոր ճյուղ՝ ֆունկցիայի կոնստրուկտիվ տեսություն։ Հավանականության տեսության մեջ Բեռնշտեյնը հետազոտել է սահմանային թեորեմաները, ստոխաստիկ դիֆերենցիալ հավասարումները, ինչպես նաև հավանականային մեթոդների կիրառման հարցերը ֆիզիկայում, վիճակագրության և կենսաբանության մեջ։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1942)։ Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով։
Մաթեմատիկական կրթությունը ստացել է Փարիզում, աշակերտել է Էմիլ Պիկարի, Դավիթ Հիլբերտի, ժակ Ադամարի և այլոց մոտ։
Բեռնշտեյնը եղել է խորհրդային առաջին ակադեմիկոսներից մեկը, 1907-1933 թվականներին դասախոսել է Խարկովի համալսրանում։ Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի պրոֆեսոր է (1944-1947)։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Собрание сочинений. Т. 1—4. — М., 1952—1964.
- Современное состояние теории вероятностей. — М.-Л., 1933.
- Экстремальные свойства полиномов и наилучшее приближение... — М.-Л., 1937.
- Научное наследие П. Л. Чебышева / [отв. ред. С. Н. Бернштейн] — М.-Л., 1945.
- Теория вероятностей, 4-е изд. — М.-Л., 1948.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Математики. Механики. Биографический справочник / Сост. А. Н. Боголюбов. — Киев: Наукова думка, 1983. — С. 45. — 639 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бернштейн, Сергей Натанович // Математический энциклопедический словарь. — М.: Сов. энциклопедия, 1988.
- «Бернштейн Сергей Натанович». Летопись Московского университета. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 http://www.mi.ras.ru/index.php?c=inmemoriapage&id=27705
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Бернштейн Сергей Натанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Le général de Gaulle à la séance solennelle de rentrée de l'Université de Paris (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1945. — P. 4. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ https://odyssee.univ-amu.fr/files/original/2/1010/RP-53499_Livret-etudiant_1954-1955.pdf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Բեռնշտեյն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 407)։ |
- Մարտի 5 ծնունդներ
- 1880 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 26 մահեր
- 1968 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Խարկովի ազգային համալսարանի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս մաթեմատիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային ակադեմիկոսներ
- Խորհրդային գիտնականներ
- Հավանականությունների տեսության մասնագետներ
- Մաթեմատիկական անալիզի մասնագետներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորներ
- Ռուս մաթեմատիկոսներ