Սերգեյ Բաբկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Բաբկին
ուկրաիներեն՝ Сергій Миколайович Бабкін
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7, 1978(1978-11-07) (45 տարեկան)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԽարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան
Մասնագիտություներգիչ, դերասան, բանաստեղծ, երաժիշտ և կոմպոզիտոր
Անդամություն5'nizza?
Կայքsbabkin.com.ua
 Serhiy Babkin Վիքիպահեստում

Սերգեյ Նիկոլայի Բաբկին (ուկրաիներեն՝ Сергій Миколайович Бабкін, նոյեմբերի 7, 1978(1978-11-07), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երաժիշտ, դերասան, հեղինակ և կատարող։ «5’nizza» խմբի անդամ։ «Ուկրաինայի ձայնը» նախագծի 7-րդ եթերաշրջանի մարզիչ։

Կինոյի դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում նկարահանումների առաջին հաջողակ փորձը եղել է էպիզոդիկ դերը «Ռուսական» (Մոսֆիլմ, 2005) ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է Էդուարդ Լիմոնովի ստեղծագործությունների հիման վրա։ Նկարահանումներն անցկացվել են Խարկովում։

2007 թվականին մասնակցել է «Ռադիոյի օրը» ֆիլմի նկարահանումներին, որտեղ խաղացել է ինքն իր դերը։

2009 թվականին գլխավոր դերն է խաղացել Վլադիմիր Լերտի «Թողտվություն» ֆիլմում։ Բաբկինի հետ միասին նկարահանվել է Բոգդան Ստուպկան, «Թողտվություն» ֆիլմի սաունդթրեքի հեղինակը «Բումբոքս» խումբն է։ Նրանց «Наодинцi» տեսահոլովակը նկարահանվել է ֆիլմի նկարահանման հրապարակում, իսկ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը Սերգեյ Բաբկինն է[1]։

2014 թվականին կնոջ՝ Սնեժանա Բաբկինայի հետ միասին մասնակցել է «Ալեքսանդր Դովժենկո։ Օդեսսայի արշալույս» (2014) ֆիլմին[2]։

Բացի այդ՝ Սերգեյ Բաբկինը էպիզոդիկ դերեր է տանում հետևյալ ֆիլմերում.

«Ինչպես կին ձեռք բերել» (2013)՝ գերեզմանափոր

«Հեփի էնդ» (2013) - մաֆիա խաղացող

«Գանձ։ Սարսափելի ամանորյա հեքիաթ» (ТВ, 2007) Մաքս

«Ֆենոմեն» (2005)[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ապագա կնոջ՝ Սնեժանա Բաբկինայի (օրիորդական ազգանուն՝ Վարդանյան) հետ Սերգեյ Բաբկինը ծանոթացել է 2007 թվականին, երբ նա միացել է «Թատրոն 19»-ին։

2008 թվականի մայիսի 11-ին Սերգեյը և Սնեժանան պսակվել են։

2009 թվականի մարտի 27-ին պաշտոնապես ամուսնացան։

Սերգեյը և Սնեժանան դաստիարակում են երկու երեխաների՝ դստերը՝ Վեսելինային և որդուն՝ Արթուրին։

Բաբկինը հաճախ խոստովանում է, որ ընտանիքն իր համար կյանքում ամենակարևորն է։ Ամուսինները փորձում են իրենց ողջ ազատ ժամանակն անցկացնել երեխաների հետ՝ կազմելով հյուրախաղային գրաֆիկներն այնպես, որպեսզի հաճախ լինեն տանը և որքան հնարավոր է քիչ բացակայեն[4]։ Հարևանները երկար ժամանակ վստահ էին այն բանում, որ Սերգեյ Բաբկինը գործազուրկ է, քանի որ անընդհատ զբոսնում էր երեխաների հետ[5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

K.P.S.S.[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ValdemarLERT (2010 թ․ հունվարի 3). «Бумбокс Наодинцi - HD». Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  2. «Сергей Бабкин сыграл Александра Довженко (фото)». www.segodnya.ua. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  3. «Сергей Бабкин — фильмы — КиноПоиск». www.kinopoisk.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  4. «Сергей Бабкин о семейной жизни: "Я счастливый подкаблучник и страстно люблю жену"». viva.ua (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  5. «Хэппибездей недели. Сергей Бабкин». Karabas Live (ռուսերեն). 2016 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  6. Сергей Бабкин - «Сергевна» ****
  7. «Вокруг Шансона | Сергей Бабкин «Сергевна»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  8. «Wall». vk.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Բաբկին» հոդվածին։