Սերգեյ Առուշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Առուշանի Առուշանյան
20 փետրվարի, 1953 - 18 փետրվարի, 1990
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Բադարա, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Ստեփանակերտ
Պաշտոնզինագործ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներCourage medal of RA.jpg

Առուշան Առուշանյան (20 փետրվարի, 1953, Բադարա, Ասկերանի շրջան - 18 փետրվարի, 1990, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առուշան Առուշանյանը ծնվել է 1953 թ. փետրվարի 20-ին Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և հաճախել ռադիոսիրողների միամյա դասընթացն ու ստացել 2-րդ կարգի վարպետի որակավորում։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Ստեփանակերտի կենցաղսպասարկման կոմբինատում։ Արցախյան շարժման առաջին օրերից սկսած ակտիվորեն մասնակցել է ցույցերին, զբաղվել զինագործությամբ։ Զոհվել է 1990 թ. փետրվարի 18-ին Ստեփանակերտում, ինքնաշեն ռումբի փորձարկման ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]