Սերգեյ Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Առաքելյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Ռաֆիկի Առաքելյան
7 նոյեմբերի, 1952 - 17 ապրիլի, 1994
ԾննդավայրԲաքու
Մահվան վայրԼՂՀ Մարտակերտի շրջան
ԶորամասՇուշիի գունդ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Սերգեյ Առաքելյան (7 նոյեմբերի, 1952, Բաքու - 17 ապրիլի, 1994, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Առաքելյանը ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին Բաքու քաղաքում։ Ավարտել է տեղի թիվ 117 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը, ապա ուսումը շարունակել է պրոֆտեխուսումնարանում և ստացել վարորդի մասնագիտություն։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Կիրովական քաղաքում։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես ավտովարորդ։ Արցախյան շարժման տարիներին տեղափոխվել է Ստեփանակերտ։ Ծառայել է Շուշիի գնդում։ Մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Մարտունու շրջանների բազմաթիվ մարտերի։ Զոհվել է 1994 թ. ապրիլի 17-ին Մարտակերտի շրջանում։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]