Սերգեյ Ամիրխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Սուրենի Ամիրխանյան
1 մարտի, 1962 - 24 հոկտեմբերի, 1994
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայր ԼՂՀ Ստեփանակերտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Սերգեյ Ամիրխանյան (1 մարտի, 1962, Ստեփանակերտ - 24 հոկտեմբերի, 1994, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Ամիրխանյանը ծնվել է 1962 թվականի մարտի 1-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 1 դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո միաժամանակ և՛ աշխատել է, և՛ երեկոյան դպրոցում միջնակարգ կրթություն ստացել։ Ծառայությունը Խորհրդային բանակում անց է կացրել մեքենահավաքակայանում՝ ծառայելով որպես շարժիչագործ։ 1988 թվականի ԼՂ մարզային խորհրդի պատգամավոր էր, Արցախյան շարժման ակտիվ մասնակից։ Ծառայել է նորոգման-վերականգնման զորամասում։ Մահացել է 1994 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտում սրտի արատի պատճառով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]