Սերգեյ Ամիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Բորիսի Ամիյան
6 դեկտեմբերի, 1961 - 29 մարտի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Ղայբալիշեն
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներArzhakh-Ariutyan-hamar-medal.pngArzhakh Martakan khach 2.jpg

Սերգեյ Ամիյան (6 դեկտեմբերի, 1961, Ստեփանակերտ - 29 մարտի, 1992, Ղայբալիշեն), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Ամիյանը ծնվել է 1961 թ. դեկտեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել հացի գործարանում։ Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից է։ Մարտական ուղին սկսել է Շահումյանից։ Վիրավորվել է Ջանհասանի մատույցներում, ապաքինվելուց հետո մասնակցել Ղայբալիշենի ու շրջակա տարածքների համար մղված մարտերին։ Զոհվել է 1992 թ. մարտի 29-ին Ղայբալիշենում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]