Սերգեյ Աղաբաբով (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սերգեյ Աղաբաբով (այլ կիրառումներ)
Սերգեյ Սերգեյի Աղաբաբով
ԱՂԱԲԱԲՈՎ ՍԵՐԳԵՅ ՍԵՐԳԵՅԻ.jpg
28 մայիսի, 1949 - 26 հունվարի, 1994
ԾննդավայրԲաքու
Մահվան վայրԼՂՀ Մարտակերտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Սերգեյ Աղաբաբով (28 մայիսի, 1949, Բաքու - 26 հունվարի, 1994, Մարտակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Աղաբաբովը ծնվել է 1949 թ. մայիսի 28-ին Բաքու քաղաքում։ Բաքվում ստացել է ութամյա կրթություն։ Այնուհետև ձեռք է բերել էլեկտրամոնտյորի մասնագիտություն։ 1968-70 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է տեղի էլեկտրամատակարարման կայանում։ 1989 թ. աշխատել է ՀՀ Նոյեմբերյանի շրջանում որպես բանվոր։ 1993 թ. տեղափոխվել է Շուշի քաղաք և զինվորագրվել Շուշիի գնդում։ Զոհվել է 1994 թ. հունվարի 26-ին Մարտակերտում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Շուշիի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]