Սերգեյ Աբրահամյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Աբրահամյան
սեպտեմբերի 3, 1953(1953-09-03) - հունվարի 22, 1994(1994-01-22) (40 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Կուսապատ, Մարտակերտ
Մահվան վայրԼՂՀ Հակոբ Կամարի, Մարտակերտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Սերգեյ Սարուխանի Աբրահամյան (սեպտեմբերի 3, 1953(1953-09-03), Կուսապատ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 22, 1994(1994-01-22), Հակոբ Կամարի, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Աբրահամյանը ծնվել է 1959 թ. սեպտեմբերի 3-ին Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտ, աշխատանքի անցել որպես շինարար։

1992 թ. անդամագրվել է 7-րդ վաշտին, մասնակցել պաշտպանական մի շարք մարտերի, ինչպես նաև հայրենի Կուսապատ գյուղի ազատագրմանը։ Զոհվել է 1994 թ. հունվարի 22-ին Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի գյուղի մոտ մղված ծանր ու արյունահեղ մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատան Արմենավանի տեղամասում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]