Սերբիայի ժամանակակից արվեստի թանգարան
Սերբիայի ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Տեղագրություն | Բանյա Լուկա |
Վայր | Սերբական Հանրապետություն |
Հասցե | Трг српских јунака 278000 |
Հիմնադրվել է | 1971 |
Կայք | msurs.net/index.php/en(անգլ.) |
Սերբիայի ժամանակակից արվեստի թանգարան (սերբ.՝ Музеј савремене умјетности Републике Српске), գեղարվեսատական պատկերասրահ, Սերբիայի ժամանակակից արվեստի հիմնական թանգարանը։ 2004 թվականից գործում է Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում՝ սերբ հերոսների հրապարակի նախկին երկաթուղային կայարանի շենքում։ Թանգարանը նվիրված է Սերբիայի Հանրապետության 20-21-րդ դարերի մշակութային ժառանգության պահպանմանը։ Իրականացնում է ժամանակակից արվեստի գեղարվեստական ցուցահանդեսների կազմակերպում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի ստեղծման համար հիմք է հանդիսացել 1969 թվականի երկրաշարժը, որից վնասվել են Բանյա Լուկայի շինությունների մեծ մասը։ Որոշվել է կազմակերպել արվեստագետների կողմից նվիրաբերած արվեստի գործերի բարեգործական աճուրդ, իսկ հասույթը օգտագործել քաղաքի վերակառուցման համար։ Արշավը բարեհաջող է անցել, աճուրդին մասնակցել են բազմաթիվ ժամանակակից նկարիչներ, արվեստագետներ ոչ միայն Հարավսլավիայից, այլ նաև արտերկրից, և ամբողջ աշխարհից հավաքվել է ավելի քան 600 աշխատանք։
Սակայն վերականգնման աշխատանքներն իրականացվել են ոչ թե աճուրդի արդյունքում, այլև այլ աղբյուրներից։ Հավաքածուն, որպես տուժած քաղաքին արվեստագետների նվիրատվության համերաշխության խորհրդանիշ, պահպանվել է և 1971 թվականին նախկին երկաթուղային կայարանի շենքում բացվել է արվեստի պատկերասրահ։ 2004 թվականին պատկերասրահը վերանվանվել է Սերբիայի Ժամանակակից արվեստի թանգարան։ Հիմնադրման օրից ի վեր թանգարանի մուտքն անվճար է[1][2]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուն հիմնականում ներառում է 20-րդ դարի երկրորդ կեսի հարավսլավացի հեղինակների աշխատանքներ, ինչպես նաև օտարերկրյա հեղինակների և այլ ժամանակաշրջանների ավելի փոքր ծավալով գործեր։ Հավաքածուում ներկայացված են նկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, ինստալյացիաներ, լուսանկարներ, կինետիկ առարկաներ, տեսանյութեր։
Թանգարանի ֆոնդը բաժանվում է երեք մասերի՝
- Բոսնիա-հերցոգովյան արվեստ
- նախկին Հարավսլավիայի արվեստ
- համաշխարհային արվեստ
Ընդհանուր առկա է ավելի քան 1500 ցուցանմուշ։
Ի լրումն արվեստի ստեղծագործությունների՝ թանգարանի հատուկ բաժնում պահվում են միջոցառումների, գործողությունների, հեղինակների, հիշարժան իրադարձությունների հետ կապված այլ ուսումնաօժանդակ նյութեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Музей современного искусства Республики Сербской». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Музеј савремене умјетности
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Радио-телевизија Републике Српске: 41. рођендан Музеја савремене умјетности Републике Српске, 8. 2. 2012. (սերբ.)
- Радио-телевизија Републике Српске: Осам година Музеја савремене умјетности Републике Српске, 10. 2. 2012. (սերբ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերբիայի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։ |
|