Սերբիայի ազգային և համալսարանական գրադարան
![]() | |
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | ազգային, գիտական, հանրային գրադարան |
Հիմնվել է | 1936, ապրիլի 26 |
Տեղադրություն | Բանյա Լուկա |
Հասցե | Јеврејска 30 |
Այլ տվյալներ | |
Կայք | nub.rs |
Սերբիայի ազգային և համալսարանական գրադարան (սերբ.՝ Народна и универзитетска библиотека Републике Српске), ազգային գրադարան Սերբիայում։ Գտնվում է Բանյա Լուկայի Եվրեյական 30 հասցեում։ Ընդգրկված է Բանյա Լուկայի համալսարանի կազմում։ Սերբիայի գրադարանավարների միության հավաքատեղին է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանյա Լուկայում գրադարան ստեղծելու անհրաժեշտությունն ի հայտ է եկել վաղուց, քանի որ մինչև 1935 թվականը քաղաքում ոչ մի նման հաստատություն չի եղել։ Գրադարան հիմնելու որոշումը տրվել է Վրբասկայա Բանովինայի վարչակազմի և տեղական խորհրդի կողմից։ Գրադարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1936 թվականի ապրիլի 26-ին և կոչվել է թագավոր Պետրոս I Մեծի անունով։ Հաստատությունը մի քանի անգամ անվանափոխվել է. 1980-1999 թվականներին կոչվել է հայտնի սերբ գրող և դրամատուրգ Պետար Կոչիչի անունով։ Սերբիայի կառավարության 1999 թվականի դեկտեմբեր 7-ի որոշմամբ կոչվել է Սերբիայի ազգային և համալսարանական գրադարան։
2012 թվականի ապրիլին համագործակցության պայմանագիր է ստորագրվել Սերբիայի ազգային գրադարանի հետ։ Համաձայն պայմանագրի՝ հաստատությունը պարտավորվում է ապահովել Սերբիայի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը[1].
Գործունեություն, կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրադարանի նպատակն է հավաքել, մշակել, պահպանել և օգտագործել սերբ ժողովրդի համար արժեք ներկայացնող արձանագրված կամ տպագիր նյութերը՝ անկախ դրանց ծագումից։ Կազմակերպության գործունեությունն ուղղված է Սերբիայում պահպանելու մշակութային ժառանգությունը և ազգային ինքնության հաստատումը։
Գրադարանը բաժանված է մի քանի մասնագիտական բաժինների, այդ թվում՝
- հասարակայնության հետ կապերի և հրատարակչության բաժին
- թվայնացման կենտրոն
- մատենագիտական հնագիտական բաժին
- մասնագիտացված ընթերցասրահներ
- պարբերականների բաժին
- մանկական գրքերի բաժին
- գրադարանային նյութերի ձեռքբերման և վերամշակման բաժին
2012 թվականին Մոսկվայում Սերբիայի պատվիրակության աջակցությամբ գրադարանում բացվել է «Ռուսական աշխարհ» կենտրոնը, որտեղ կազմակերպվում են ռուսաց լեզվի դասընթացներ երեխաների և մեծահասակների համար, գործում է ռուսական կինոյի երկրպագուների ակումբ, որի շրջանակներում կազմակերպվում են հայտնի խորհրդային և ռուս ռեժիսորների ֆիլմերի ցուցադրություններ[2][3]։
Ֆիլատելիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի մայիսի 17-ին սերբական փոստը գրադարանի 75-ամյակի առթիվ թողարկել է շուրջ 15.000 օրինակ նամականիշ՝ «Սերբիայի ազգային և համալսարանական գրադարնի 75-ամյակը»[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «НУБ РС и Народна библитека Србије јачају сарадњу» (ср)։ Радио-телевизија Републике Српске։ 2012-4-26։ Վերցված է 2012-4-27
- ↑ «Первое выступление русского хора в Баня-Луке»։ Россия, Сербия, славянский мир։ 2014-01-05։ Վերցված է 2016-03-23
- ↑ Наташа Палавестра (2015-12-24)։ «Балканская русистика»։ Литературная газета։ Վերցված է 2016-03-23
- ↑ «Промовисана поштанска марка НУБ-а РС»։ РТРС։ 17. 5. 2011.