Սերբիայի ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերբիայի ազգային գրադարան
Երկիր Սերբիա
Տեսակազգային գրադարան, ակադեմիական հրատարակիչ և մշակութային կառույց
Հիմնվել է1832[1]
ՏեղադրությունԲելգրադ
ՀասցեSkerlićeva 1, 11000 Beograd[2]
Այլ տվյալներ
Կայքnb.rs(սերբ.)

Սերբայի ազգային գրադարանը (սերբ.՝ Народна библиотека Србије) տեղակայված է Բելգրադում։ Գրադարանում պահպանվոմ են գրքեր, գիտական ամսագրեր, թերթեր, ամսագրեր, ձայնագրություններ, քարտեզներ, նկարներ, ձեռագրեր և այլն։ Գրադարանի ընդհանուր հավաքածուն ընդգրկում է շուրջ 6 միլիոն նմուշ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանի հիմնադրումը կապվում է 1832 թվականի փետրվարին տեղի ունեցած պատմական իրադարձության հետ, երբ Դիմիտրիե Դավիդովիչը՝ սերբական առաջին թերթի հրատարակիչը, նամակով դիմեց կոմս Միլոշ Օբրենովիչին։ Նույն թվականի նոյեմբերին կոմսը հրաման արձակեց պարտադիր օրինակներ ուղարկել Ազգային գրադարանին[3]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրադարանն ու նրա հավաքածուն վնասվեցին ռմբակոծությունների հետևանքով, այդ պատճառով էլ մնացած հավաքածուն Բելգրադից տեղափոխվեց Նիշ ու Կրաուգևաց։ Պատերազմի ավարտից հետո Ազգային գրադարանի մասին ակտի ու 1919 թվականի Տպագրության մասին օրենքի համաձայն՝ Գրադարանը դարձավ կենտրոնական պետական ու ստացավ ողջ Հարավսլավիայում տպագրվող գրքերից պարտադիր օրինակներ ստանալու իրավունք։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ռմբակոծությունները ամբողջովին ոչնչացրին գրադարանն ու նրա հավաքածուն, որ ներառում էր 500 000 գիրք, ինչպես նաև կիրիլյան 1424 ձեռագրեր, շուրջ 1500 օրինակ հնագույն քարտեզներ ու գրավյուրաներ, 4000 ամսագրերից կազմված հավաքածուներ, 1800 թեթեր՝ թուրքական փաստաթղթերի արխիվի և ցուցակների ու կատալոգների հետ։

1944 թվականին Բելգրադի ազատագրումից հետո սկսվեցին գրադարանի վերակառուցման աշխատանքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. https://www.nb.rs/misc/contact.php
  3. «Tri veka burne istorije Narodne biblioteke Srbije» (սերբերեն). Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերբիայի ազգային գրադարան» հոդվածին։